Skip to content

«Литературная Армения» ամսագիրը վերապրեց կոմունիզմը, բայց անզոր է կապիտալիզմի դեմ

«Գրական Հայաստան»-ը` մեր երկրում ամենահին ռուսալեզու ամսագրերից մեկը, այսօր ցավալի վիճակում է: Տաս հազար տպաքանակով երբեմնի ամսագիրն այժմ թողարկվում է եռամսյակը մեկ` 500 տպաքանակով:

«Գրական Հայաստան»-ը հիմնադրվել է 1958 թ-ին և մինչ օրս անընդմեջ թողարկվել: Տարբեր ժամանակներում ամսագրի խմբագիր են եղել գրող և դրամատուրգ Գուրգեն Բորյանը, Կիլիկիայի պատմության մասին գրված «Արծաթե դարաշրջան» երկհատոր գրքի հեղինակ Միքայել Շատիրյանը, Գևորգ Էմինը և այլք:

1973թ-ից մինչ օրս ամսագիրը ղեկավարում է գրող, թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանը (նրա հետ` գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Մուրադյանը. սա, ի դեպ, ամսագրի ողջ խմբագրակազմն է, լրացուցիչ աշխատակիցների համար միջոցները չեն բավարարում):

ԽՍՀՄ գլխավոր գրական ամսագրերից մեկը տպագրում էր ստեղծագործություններ, որոնք ընթերցելու համար կարող էին հեռացնել աշխատանքից կամ պարզապես բանտարկել: Ամսագիրն առաջիններից է եղել Խորհրդային Միությունում, որում տպագրվել է Յուրի Կարաբչիևսկին, համարը, որում տպագրվել են Մանդելշտամի բանաստեղծություններն ու էսսեները, ընդհատակյա տեղափոխվել է Խորհրդային հանրապետություններ, հետագայում հրատարակվել են նաև Մարինա Ցվետաևա, Անդրեյ Բելին, Վասիլի Գրոսման` հեղինակներ, որոնց գործերը հրատարակելը հավասարազոր էր պայթուցիկով լի տակառի վրա նստելուն: Եվ այդուամենայնիվ, «ԳՀ»-ն ոչ միայն գոյատևեց, այլև դարձավ նշանակալի դրվագ հայկական պարբերականների շարքում:

Իսկ այսօր «ԳՀ»-ն փրկօղակ է ժամանակակից հայ գրականության համար, որը շատ քիչ հնարավորություններ ունի իր մասին հայտնելու: Ռուսալեզու գրականագետների համար, ովքեր քիչ չեն, սա միակ պարբերականն է: Նոր պատմվածքներ, բանաստեղծություններ և, որ պակաս կարևոր չէ, նոր թարգմանություններ: Վիլյամ Սարոյանի հսկայական գրական ժառանգությունից հայերենով թարգմանված է ընդամենը չորս հատոր, ռուսերենով` ավելի շատ: Ամեն տարի «ԳՀ»-ը հրատարակում է Նատալյա Գոնչարի նոր թարգմանությունները` որպես նվեր մեծ գրողին: Դեռ կենդանության օրոք Սարոյանը խնդրել է Գոնչարին ամեն տարի օգոստոսի 31-ին` իր ծննդյան օրը, նվիրել իրեն որևէ նոր թարգմանություն:

[[wysiwyg_imageupload:89:]]«Իմ բանաստեղծություններն առաջին անգամ «ԳՀ»-ում տպվել են, երբ 8 տարեկան էի»,- ասում է գրող, թարգմանիչ Անահիտ Թադևոսյանը,- «իսկ թարգմանչական մասնագիտության հետ շփումս կայացել է շնորհիվ «ԳՀ»-ի. Ալբերտ Մամիկոնովիչը մի անգամ բնազդաբար զգաց, որ ինձնից թարգմանիչ դուրս կգա: Հիմա ես ամսագրից անբաժան եմ: Չէ՞ որ սա Հայաստանում միակ մասնագիտացված ամսագիրն է, որում տպվում են ռուսալեզու բանաստեղծների ու գրողների գործերը»:

2008թ-ին Ռուսաստանի հայերի միությունը, որը 5 տարի շարունակ ֆինանսավորել է «ԳՀ»-ին, դադարեցրեց ֆինանսավորումը:

Տարեկան 3,5 միլիոն դրամ պետական աջակցությունը չի բավականացնում նույնիսկ տպագրությանը: «Եզակի դեպքերում է, որ գրական ամսագիրը կարողանում է լիովին պահել ինքն իրեն»,- ասում է Նալբանդյանը,- «մեր դեպքում դրա մասին երազել անգամ չենք կարող. գնվում է տպաքանակի ընդամենը 10-15 տոկոսը: Միայն մեկ անձի կամ կազմակերպության վրա հույս դնելը ռիսկային է, դրա համար էլ մտադիր ենք ստեղծել հոգաբարձուների խորհուրդ»:

Նախատեսվում է, որ հոգաբարձուների խորհուրդը պետք է կազմված լինի 7-10 անդամից, ովքեր «ԳՀ»-ին տարեկան կհատկացնեն շուրջ 2 000 դոլար: Ըստ Նալբանդյանի, ամսագրի «գոյատևման» համար տարեկան անհրաժեշտ է մոտավորապես 7,5 միլիոն դրամ ($20 000): Այդ դեպքում այն կարող է լույս տեսնել եռամսյակը մեկ առանց պարտքի:

Ավելորդ է ասել, թե որքան փոքր են «ԳՀ» աշխատակիցների պահանջներն ու որքան մեծ` նրանց նվիրումը: «ԳՀ» կարելի է գտնել ցանկացած կրպակում, տարեկան բաժանորդագրումն արժե 800 դրամ, ուսանողների համար` 500, իսկ առանձին համարը` 300 դրամ: Սա զուտ խորհրդանշական գին է` պարզապես չկորցնելու կեսդարյա պատմությունը:

Աղբյուր` JNews.am