Skip to content

«Գրեթերթ»-ում հրատարակվել են 128 երիտասարդ հեղինակների ստեղծագործություններ

Լրացավ «Գրեթերթ» գրական-երիտասարդական ամսաթերթի 5-րդ տարեդարձը: Այն տպագրվում է 2006 թվականից: «Գրեթերթի» հիմնադիրն է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Հայաստանի գրողների միության անդամ Գուրգեն Խանջյանը, ով նաև թերթի գլխավոր խմբագիրն է։ Գուրգեն Խանջյանը ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։

Հիմնադրելով պարբերականը Խանջյանը նպատակ դրեց համախմբել երիտասարդ ստեղծագործող ուժերին` արձակագիրներին, բանաստեղծներին, թարգմանիչներին։

«Գրեթերթում» տպագրվում են բացառապես երիտասարդ ստեղծագործողների գործեր՝ բանաստեցծություններ, պատմվածքներ, արձակ, գրաքննադատական հոդվածներ, էսսեներ և այլ գրական աշխատություններ: Այն տպագրվում է 1000 օրինակով:

2006-2011թթ, «Գրեթերթի» 19 համարներում լույս են տեսել 128 հեղինակներ հետևյալ գործերով՝ 375 բանաստեղծություն, 91 պատմվածք, 31 գրականագիտական հոդված, 23 թարգմանություն, 20 էսսե և այլն:

Read More »«Գրեթերթ»-ում հրատարակվել են 128 երիտասարդ հեղինակների ստեղծագործություններ

«Литературная Армения» ամսագիրը վերապրեց կոմունիզմը, բայց անզոր է կապիտալիզմի դեմ

«Գրական Հայաստան»-ը` մեր երկրում ամենահին ռուսալեզու ամսագրերից մեկը, այսօր ցավալի վիճակում է: Տաս հազար տպաքանակով երբեմնի ամսագիրն այժմ թողարկվում է եռամսյակը մեկ` 500 տպաքանակով:

«Գրական Հայաստան»-ը հիմնադրվել է 1958 թ-ին և մինչ օրս անընդմեջ թողարկվել: Տարբեր ժամանակներում ամսագրի խմբագիր են եղել գրող և դրամատուրգ Գուրգեն Բորյանը, Կիլիկիայի պատմության մասին գրված «Արծաթե դարաշրջան» երկհատոր գրքի հեղինակ Միքայել Շատիրյանը, Գևորգ Էմինը և այլք:

1973թ-ից մինչ օրս ամսագիրը ղեկավարում է գրող, թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանը (նրա հետ` գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Մուրադյանը. սա, ի դեպ, ամսագրի ողջ խմբագրակազմն է, լրացուցիչ աշխատակիցների համար միջոցները չեն բավարարում):

ԽՍՀՄ գլխավոր գրական ամսագրերից մեկը տպագրում էր ստեղծագործություններ, որոնք ընթերցելու համար կարող էին հեռացնել աշխատանքից կամ պարզապես բանտարկել: Ամսագիրն առաջիններից է եղել Խորհրդային Միությունում, որում տպագրվել է Յուրի Կարաբչիևսկին, համարը, որում տպագրվել են Մանդելշտամի բանաստեղծություններն ու էսսեները, ընդհատակյա տեղափոխվել է Խորհրդային հանրապետություններ, հետագայում հրատարակվել են նաև Մարինա Ցվետաևա, Անդրեյ Բելին, Վասիլի Գրոսման` հեղինակներ, որոնց գործերը հրատարակելը հավասարազոր էր պայթուցիկով լի տակառի վրա նստելուն: Եվ այդուամենայնիվ, «ԳՀ»-ն ոչ միայն գոյատևեց, այլև դարձավ նշանակալի դրվագ հայկական պարբերականների շարքում:

Read More »«Литературная Армения» ամսագիրը վերապրեց կոմունիզմը, բայց անզոր է կապիտալիզմի դեմ

Mega Мagazines. ամսագրերը ծաղկում են թերթերի մոխրագույն ֆոնին

Հայաստանում գնալով աճում է ժամանցային ամսագրերի թիվը, այն դեպքում, երբ օրաթերթերի խմբագիրները բողոքում են թերթերի ընթերցանության ցածր մակարդակից: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության տվյալների՝ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում ավելացել է 52 անուն ժամանցային թերթ ու ամսագիր: Եվ այս թիվը կազմում է պետռեգիստրում գրանցված ընդհանուր` 1159 անուն տպագիր լրատվամիջոցների ընդամենը 4%-ը: Սրանցից 759-ը թերթեր են, իսկ 364-ը ամսագրեր:

«Պսպղուն» ամսագրերի շուկան Հայաստանում սկսեց զարգանալ 2004 թվականից: Հենց այդ ժամանակ լույս տեսան այնպիսի ամսագրեր, ինչիպիսիք են «Աֆիշա»-ն, «Elite Life»-ը, «Երևան»-ը: Հետագայում դրանց թիվը կտրուկ կաճի և հիմնականում կքարոզեն շքեղ ապրելակերպ` թանկարժեք մեքենաներ, եվրոպական բրենդերի հագուստ և կարևորը, որ ամեն ինչ էքսկլյուզիվ` հատուկ ամսագրի ընթերցողի համար:

Մինչդեռ փոքր շուկայի հետևանքով, որը գործնականում սահմանափակվում է համահայկական մայրաքաղաքով, նմանատիպ ամսագրերից շատ քչերին է հաջողվում կայուն դիրք գրավել: «Design Delux» ամսագրի գլխավոր խմբագիր Հասմիկ Շամցյանի խոսքերով՝ ամսագրի բովանդակությունը չի սահմանափակվում անվանման թելադրած թեմայով: «Մենք փորձում ենք ընթերցողների մեծ լսարան հավաքել ինչպես դիզայնի մասնագետների, այնպես էլ ոչ մասնագետների շրջանում: Այդ պատճառով էլ գրում ենք ոչ միայն ճարտարապետության և դիզայնի մասին, այլ նաև մշակութային իրադարձությունների մասին առհասարակ», – ասում է Շամցյանը:

Read More »Mega Мagazines. ամսագրերը ծաղկում են թերթերի մոխրագույն ֆոնին