Skip to content

Տեղեկատվության շրջապտույտ թվային դարաշրջանում. գերմանական մեդիան համացանցում

«Արագ» ԶԼՄ-ների և ավանդական լրագրության միջև մրցակցությունը վաղուց անցյալում է: Միավորումը, համախմբումը այսօրվա մեդիայի հիմնարար բառն է: Տեղեկատվության հոսքի աճող արագությունը ձևավորում է նոր և բազմազան պահանջարկ բովանդակության հանդեպ, որը կարելի է բավարարել միայն առկա տեղեկատվությունը վերամշակելով` համացանցի համար:

Deutsche Welle – ալիքի գագաթին

«Ինչպիսի՞ն է ռադիոյի ապագան», – հարցնում եմ «Գերմանական ալիքի» առցանց տարբերակի խմբագիր Գիդո Բաումհաուերից: «Ինչի՞ մասին է խոսքը», – ժպիտով հարցնում է նա: Այնպիսի հասկացություն, ինչպիսին է ռադիոն, ըստ խմբագրի վաղուց գոյություն չունի: «Ավանդական ռադիոն ակտուալ է միայն այնպիսի երկրներում, որտեղ համացանցը զարգացած չէ, օրինակ՝ Աֆղանստանում», – ասում է Բաումհաուերը:

Այդպես էլ «Գերմանական ալիքը», որը հիմնադրվել է 1953 թվականին և որը հեռարձակվել է 30 լեզվով, արդեն այդքան էլ ռադիո չէ: 1994 թվականին ռադիոկայանը հեղափոխական որոշում կայացրեց. սկսել հեռարձակումը համացանցում, ինչը շատ մասնագետների համար այն ժամանակ ցնդաբանություն էր թվում:

Սակայն այսօր DW-ն կարող է հպարտանալ աշխարհի ամենահաջողված լրատվական մուլտիմեդիա պորտալներից մեկով, որը բացի նորություններից, իր մեջ ներառում է նաև գերմաներենի ուսումնասիրության և Գերմանիայի մասին տեղեկատվության բաժին:

«Գերմանական ալիքի» ռադիոհաղորդումները կարելի է գտնել կայքում live-stream (ուղիղ հեռարձակում), audio-on-demand (պատվերով ձայնագրություն) ֆորմատներով, ինչպես նաև պոդկաստների տեսքով:

Սակայն, ինչպես խոստովանում է Բաումհաուերը, աուդիո լուրերը ակնհայտորեն զիջում են լրատվության այլ տեսակներին, իսկ ամենապահանջվածը մնում է վիդեոն: 2011 թվականի նոյեմբերից DW-ն սահմանափակել է մի քանի լեզվով հեռարձակումը: Մինչև 2013 թվականի իր զարգացման քաղաքականության համաձայն՝ ընկերությունը պատրաստվում է մեծացնել համացանցում իր ներկայությունը, իսկ մեկ ամիս առաջ թարմացրել է իր կայքի ձևավորումը:

«Մեր աշխատնքային ոճը կարելի է նկարագրել POPE հապավումով՝ Plan Once Publish Everywhere (պլանավորիր մեկ անգամ, հրապարակիր ամենուր): Միշտ արա այն, ինչ վախենում ես անել», – խորհուրդ է տալիս Բաումհաուերը ավանդական խոշոր մեդիա ընկերություններին:

RTL – շարժականության ճանապարհին

[[wysiwyg_imageupload:143:height=207,width=291]]Հեռուստատեսային արտադրանքի համաշխարհային առաջատար RTL ընկերությունների խումբը, որը հանդիսանում է 45 հեռուստաալիքների և 29 ռադիոկայանների սեփականատեր 9 երկրում, այսօր գրավում է իր տեղը համացանցում: Ինտերնետային նախագծերով զբաղվում է RTL-Iteractive ընկերությունը, որտեղ աշխատում է 200-ից ավելի մարդ: Ընկերությունը պատասխանատու է հեռուստատեսային արտադրանքի հիման վրա համացանցային բովանդակության պատրաստման և նոր մեդիաների միջոցով դրա տարածման համար:

Մոտ 20 համացանցային նախագծեր ունեն տարբեր թեմատիկ ուղղվածություն՝ լուրեր, սպորտ, եղանակ, խոհանոց, կանանց էջ և այլն: Այսօր ընկերությունում ավելի ու ավելի շատ են հետաքրքրված շարժական կոնտենտով: Ըստ խմբագիր Քրիստիան Բայզելի՝ «բջջային» լսարանը կազմում է ընկերության ինտերնետ-լսարանի 12-15%-ը:

«Շարժական սարքերի միջոցով դիտումների թիվը անընդհատ աճում է, և արդեն 2012 թվականի վերջին մենք ակնկալում ենք այդ լսարանի մինչև 25% աճ», – ասում է նա: Սակայն նոր ֆորմատը նոր խնդիրներ է առաջ քաշում, և հիմնականում դրանք կապված են հեղինակային իրավունքների հետ:

«Մենք ստուգում ենք յուրաքանչյուր կադրի հեղինակային իրավունքները, որոշակի նյութեր մենք իրավունք չունենք ցուցադրել մի շարք երկրներում, այդ պատճառով օգտագործում ենք «գեոարգելափակում» կոչվածը: Հաճախ խնդիրներ են լինում YouTube-ի օգտատերերի կողմից ստեղծված նյութերի սկբնաղբյուրի որոնման հարցում, և այդ դեպքում մեզ մոտ հարց է ծագում, թե որքանով է կարևոր այդ նյութը», – ասում է Քրիստիան Բայզելը:

Ինչպե՞ս «սանձել» թվային հեղափոխությունը

«Ոչ ոք չգիտի՝ ինչպես և ինչ մակարդակում է հարկավոր կարգավորել թվային հեղափոխությունը: Մենք դեռ չենք գտել նման կարգավորման գործիքը, մենք գտնվում ենք ճիշտ հարցի որոնման փուլում», – ասում է Հյուսային Ռեյն – Վեստֆալիա մարզի ԶԼՄ-ների հարցերով փոխնախարար Մարկ Յան Օյմանը:

Ըստ նրա՝ ԶԼՄ-ների ֆինանսավորումը թվային դարաշրջանում ամենակարևոր հարցերից է: «Օրինակ՝ թե ով է որոշում ինչ հրապարակել Wikileaks-ում, ով է այն ֆինանսավորում, ոչ ոք չգիտի, այդ հարցում թափանցիկություն չկա»:

Ավանդական ԶԼՄ-ների արտադրանքը համացանց տեղափոխումը մեծ մասամբ օգնում է լուծել խմբագրությունների ֆինանսավորման հարցը, կարծում է Մարկ Օյմանը, ով հանդիսանում է վճարովի կոնտենտի կողմնակիցը, քանի որ, ըստ նրա, միայն այդ կերպ կարելի է ստեղծել որակյալ լրագրողական արտադրանք:

Գերմանիայի կառավարությունը նույնպես փորձում է օգնել տեղական ԶԼՄ-ներին զարգանալ ժամանակին համընթաց՝ ֆինանսավորելով դասընթացներ: Օրինակ՝ Հյուսիսային Ռեյն – Վեստֆալիա շրջանում նման ծրագրերի վրա ամեն տարի ծախսվում է 5 միլիոն եվրո: 

Գայանե Միրզոյանը «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ մեդիա փորձագետն է, ով մասնակցում է Գերմանիայում «Լրագրությունը թվային աշխարհում» մեկամյա ծրագրին` կազմակերպված «Լրագրության Միջազգային Ակադեմիայի» կողմից:

Գերմանիա կատարած նրա այցելության մասին ևս մեկ նյութի կարող եք ծանոթանալ այստեղ 

Աղբյուր` JNews.am