Կայացավ Ampop.am տվյալների լրատվությա ն կայքի շնորհանդեսը
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 20-ին թողարկեց «Ampop.am» տվյալների լրատվության հարթակը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսը և «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:
Ինչպես նշեց Դեհերյանը՝ այս նոր հարթակում, միավորելով ավանդական և նորարական մեդիա մոտեցումները, յուրաքնաչյուր թեմա կմատուցվի մատչելի և ամփոփ ձևաչափով՝ ներառելով տվյալների վիզուալիզացիա, ինֆոգրաֆիկաներ, տեսաձայնային և լուսանկարչական նյութեր: Իսկ նյութերում առկա տասնյակ հիպերակտիվ հղումները դեպի հավելյալ աղբյուրներ հնարավորություն կտան ընթերցողին ցանկության դեպքում ավելի մանրամասն ուսումնասիրել թեմային առնչվող որոշ հարցեր:
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչ Յուլիա Բլեզիուսը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախագծի վերաբերյալ իր ոգևորությունն արտահայտեց․ «Ինձ իսկապես դուր է գալիս այս նախաձեռնությունը, քանի որ այն լրացնում է Հայաստանում հավասարակշռված, չեզոք և մատչելի կերպով տեղեկատվության և տվյալների մատուցման բացը, հատկապես սոցիալական և տնտեսական թեմաներով»։
Read More »Կայացավ Ampop.am տվյալների լրատվությա ն կայքի շնորհանդեսը