Թուրքիայում ձերբակալվել են յոթ լրագրողներ
Ոստիկանական հետաքննության արդյունքում Թուրքիայում ձերբակալվել են յոթ լրագրողներ Թուրքիայի իշխանությունների դեմ հեղափոխական միտումներ ունենալու կասկածանքով:
Նրանք այն 10 անձանց թվում են, ում ձերբակալել են «Էրգենեկոն» ծայրահեղ-ազգայնական խմբավորման հետ կապեր ունենալու մեղադրանքով, որը թուրքական կառավարության ղեկավար Ռեջեբ Թայիփ Էրդողանին պաշտոնանկ անելու նպատակ է հետապնդում:
Ձերբակալվածների թվում է նաև Նեդիմ Սեները, որն անցյալ տարի Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից ճանաչվել է արտահայտման ազատության հերոս: Նա աշխատում է «Միլիեթ» օրաթերթում:
ՄՄԻ-ի տնօրեն Էլիսոն Մաքքենզին ասել է. «Ոչ մի լրագրող չպետք է ձերբակալվի, մեղադրվի, բանտարկվի կամ ենթարկվի այլ հետապնդումների ու վախի իրենց աշխատանքը կատարելու համար: Մենք կոչ ենք անում իշխանություններին շտապ ազատել բոլոր ձերբակալված լրագրողներին»:
Աղբյուր: http://www.guardian.co.uk