Human Rights Watch Զեկույց 2011: Վրաստան
«Human Rights Watch» մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Համաշխարհային զեկույց» 2010 թվականի իրադարձությունների վերաբերյալ: Այս` 21-րդ ամենամյա զեկույցը, ամփոփում է աշխարհի ավելի քան 90 երկրներում մարդու իրավունքների նախադրյալները: Այն արտացոլում է մի ահռելի հետազոտական աշխատանք, որը 2010 թ-ին ձեռնարկել է «Human Rights Watch»-ը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական ակտիվիստների հետ համատեղ: Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում ԶԼՄ-ների և խոսքի ազատությանը:
Վրաստան
Մեդիա մթնոլորտը խառն է. գործում է տարակարծիք տպագիր մամուլ, սակայն երկրի տարածքում հեռարձակվող հեռուստատեսությունը սահմանափակվում է կառավարական Հանրային հեռուստատեսությամբ և իշխանամետ Ռուստավի 2 և Իմեդի հեռուստաալիքներով:
Որոշ լրագրողներ ենթարկվել են ճնշման և հարձակումների: Հունիսի 25-ին ոստիկանները հարձակվել են Գորիի Տրիալետի հեռուստաընկերության լրագրող Լադո Բիչաշվիլու և օպերատոր Իմեդա Գոգոլաձեի վրա, երբ նրանք նկարահանում էին Ստալինի արձանի հանումը քաղաքի կենտրոնում: Մոտ ութ ոստիկան ծեծի են ենթարկել լրագրողին և առգրավել տեսախցիկը, որը այնուհետև վերադարձրել են առանց նկարահանած նյութերի:
Աղբյուր: Human Rights Watch