Բեռլինի Լրագրության դպրոցը հրավիրում է ներկայացնել հետաքրքրության հայտ
Բեռլինի Լրագրության դպրոցը Հայաստանի լրագրողներին հրավիրում է ներկայացնել հետաքրքրության հայտ «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» մեկշաբաթյա նախագծին մասնակցելու համար:
Նախագիծը կիրականացվի օգոստոսի 22-28-ը (նախնական) Բեռլինում: Ընտրված 10 մասնակիցները կծանոթանան Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքական համակարգին և ՏԻՄ ընտրությունների անցկացմանը: Ծրագիրը բաղկացած է դասախոսություններից և 5-օրյա այցելություններից դեպի Ներքին Սաքսոնիա, որտեղ 2016թ. սեպտեմբերի 11-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման ընտրություններ:
Ծրագրի մասնակիցները կայցելեն տեղական ԶԼՄ-ներ, նախընտրական գրասենյակներ, հարցումներ կազմակերպող կենտրոններ և այնպիսի հաստատություններ, որոնք ներգրավված են քարոզարշավում, ինչպես նաև բուն ընտրական գործընթացներում:
Նրանք կծանոթանան, թե ինչպես է գերմանական մեդիան պատրաստվում լուսաբանել քարոզարշավը և կքննարկեն, թե ինչպես պետք է կիրառել այդ փորձն իրենց իսկ երկրում ՏԻՄ ընտրությունները լուսաբանելիս: Մասնակիցները կանդրադառնան նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են լրագրողական անաչառությունն ու անկախությունը և հասարակությունում լրագրողի դերը: Այցելության ընթացքում նրանք պետք է պատրաստեն հոդվածներ, որոնք կհրապարակվեն ծրագրի կայքում, ինչպես նաև այն ԶԼՄ-ում, որտեղ աշխատում է մասնակիցներից յուրաքանչյուրը:
Read More »Բեռլինի Լրագրության դպրոցը հրավիրում է ներկայացնել հետաքրքրության հայտ