Skip to content

Կազմակերպվեց «Տվյալների հաղորդակցության հմտություններ» խորագրով դասընթացը

Նոյեմբերի 24-25-ը Աղվերանում անցկացվեց «Տվյալների լրագրության հմտություններ» խորագրով սեմինար-դասընթաց, որը կազմակերպվել էր «Ամփոփ մեդիայի» կողմից Հայաստանում Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի (FES) հետ համագործակցությամբ: Դասընթացը վարում էին Ampop.am տվյալների լրատվության կայքի խմբագիր Սուրեն Դեհերյանը եւ նույն կայքի լրագրող Աստղիկ Գեւորգյանը:

Տարբեր կազմակերպություններ ու լրատվամիջոցներ ներկայացնող մասնակիցները դասընթացի սկզբում ծանոթացան՝ սովորականից տարբեր ձեւաչափով: Նրանց առաջարկվեց տասը րոպեում պատկերել իրենց մասին պատմող ինֆոգրաֆիկա՝ օգտագործելով հնարավորինս քիչ խոսք եւ շատ պատկեր:

Աստիճանաբար մոտենալով սեմինարի բուն թեմային՝ Սուրեն Դեհերյանը բացատրեց տվյալների լրագրության անհրաժեշտությունը եւ կարեւորությունը ժամանակակից աշխարհում:

Read More »Կազմակերպվեց «Տվյալների հաղորդակցության հմտություններ» խորագրով դասընթացը

էքսկուրս «Լրագրողներ հանուն ապագայի» անցած ուղով

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունն իր հիմնադրման պահից (2007թ.) ակտիվ գործունեություն է ծավալում հայաստանյան լրագրության, մեդիադաշտի, վիճակագրական տվյալների, հեղինակային իրավունքի, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության և այլընտրանքային մեդիակրթության ոլորտներում:

ԼՀԱ-ն իրականացնում է մեդիա ոլորտին առնչվող դասընթացներ, հետազոտական գործունեություն, հրատարակում մասնագիտական գրքեր, համացանցում ստեղծում փորձարարական տեղեկատվական հարթակներ և հանդես գալիս զանազան հասարակական նախաձեռնություններով:

Տեսլականը

Read More »էքսկուրս «Լրագրողներ հանուն ապագայի» անցած ուղով

Կայացավ Ampop.am տվյալների լրատվությա ն կայքի շնորհանդեսը

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 20-ին թողարկեց «Ampop.am» տվյալների լրատվության հարթակը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսը և «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:

Ինչպես նշեց Դեհերյանը՝ այս նոր հարթակում, միավորելով ավանդական և նորարական մեդիա մոտեցումները, յուրաքնաչյուր թեմա կմատուցվի մատչելի և ամփոփ ձևաչափով՝ ներառելով տվյալների վիզուալիզացիա, ինֆոգրաֆիկաներ, տեսաձայնային և լուսանկարչական նյութեր: Իսկ նյութերում առկա տասնյակ հիպերակտիվ հղումները դեպի հավելյալ աղբյուրներ հնարավորություն կտան ընթերցողին ցանկության դեպքում ավելի մանրամասն ուսումնասիրել թեմային առնչվող որոշ հարցեր:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչ Յուլիա Բլեզիուսը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախագծի վերաբերյալ իր ոգևորությունն արտահայտեց․ «Ինձ իսկապես դուր է գալիս այս նախաձեռնությունը, քանի որ այն լրացնում է Հայաստանում հավասարակշռված, չեզոք և մատչելի կերպով տեղեկատվության և տվյալների մատուցման բացը, հատկապես սոցիալական և տնտեսական թեմաներով»։

Read More »Կայացավ Ampop.am տվյալների լրատվությա ն կայքի շնորհանդեսը

Գերմանական փորձ․ ՏԻՄ ընտրական գործընթացները լուսաբանելու ուղեցույց

Գերմանիայում օրենքը լրատվամիջոցներին չի պարտադրում հավասարաչափ լուսաբանել ընտրություններում մասնակցող բոլոր թեկնածուներին, սակայն գերմանական  լրատվամիջոցներն այս հարցում փորձում են հնարավորինս ազնիվ լինել՝ զգալով թեկնածուների միջև հավասարություն պահպանելու բարոյական պարտավորվածություն։ Նախընտրական շրջանում գերմանական խմբագրություններն առաջնորդվում են ոչ միայն գերմանական ԶԼՄ-ների կոդեքսով, որը ստեղծվել է «Գերմանացի լրագրողների խորհրդի» կողմից, այլ նաև հետևում են ներքին ուղեցույցներին։ Ամեն անգամ ընտրություններից առաջ յուրաքանչյուր խմբագրություն իր աշխատակազմի համար պատրաստում կամ թարմացնում է իր ուղեցույցը՝ ապահովելու ընտրական գործընթացների հավասարակշիռ և անաչառ լուսաբանում։ Ստորև կարող եք ծանոթանալ այդպիսի մի ուղեցույցի, որը պատկանում է գերմանական մեդիա հոլդինգներից մեկին և նախատեսված է Գերմանիայի տեղական ինքնակառավարման ընտրությունների նախընտրական փուլը լուսաբանելու համար։ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ իրավունք է ստացել ներկայացնելու այն հայ լրագրողական համայնքին։    

Ընտրական գործընթացները լուսաբանելու ներքին ուղեցույց

[[wysiwyg_imageupload:215:]]

Read More »Գերմանական փորձ․ ՏԻՄ ընտրական գործընթացները լուսաբանելու ուղեցույց

Բեռլինի Լրագրության դպրոցը հրավիրում է ներկայացնել հետաքրքրության հայտ

Բեռլինի Լրագրության դպրոցը Հայաստանի լրագրողներին հրավիրում է ներկայացնել հետաքրքրության հայտ «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» մեկշաբաթյա նախագծին մասնակցելու համար:

Նախագիծը կիրականացվի օգոստոսի 22-28-ը (նախնական) Բեռլինում: Ընտրված 10 մասնակիցները կծանոթանան Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքական համակարգին և ՏԻՄ ընտրությունների անցկացմանը: Ծրագիրը բաղկացած է դասախոսություններից և 5-օրյա այցելություններից դեպի Ներքին Սաքսոնիա, որտեղ 2016թ. սեպտեմբերի 11-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման ընտրություններ:

Ծրագրի մասնակիցները կայցելեն տեղական ԶԼՄ-ներ, նախընտրական գրասենյակներ, հարցումներ կազմակերպող կենտրոններ և այնպիսի հաստատություններ, որոնք ներգրավված են քարոզարշավում, ինչպես նաև բուն ընտրական գործընթացներում:

Նրանք կծանոթանան, թե ինչպես է գերմանական մեդիան պատրաստվում լուսաբանել քարոզարշավը և կքննարկեն, թե ինչպես պետք է կիրառել այդ փորձն իրենց իսկ երկրում ՏԻՄ ընտրությունները լուսաբանելիս: Մասնակիցները կանդրադառնան նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են լրագրողական անաչառությունն ու անկախությունը և հասարակությունում լրագրողի դերը: Այցելության ընթացքում նրանք պետք է պատրաստեն հոդվածներ, որոնք կհրապարակվեն ծրագրի կայքում, ինչպես նաև այն ԶԼՄ-ում, որտեղ աշխատում է մասնակիցներից յուրաքանչյուրը:

Read More »Բեռլինի Լրագրության դպրոցը հրավիրում է ներկայացնել հետաքրքրության հայտ

Հեղինակային իրավունքի հարցերը ԶԼՄ-ները կարող են կարգավորել պայմանագրով

Ապրիլի 22-ին՝ Հեղինակային իրավունքի միջազգային օրվան ընդառաջ, «Անդրադարձ» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսը նվիրված էր Հայաստանի մամուլում արձանագրվող հեղինակային իրավունքի խախտումների վիճակին:

Բանախոսներից «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը իր խոսքում նշեց, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված՝ այսօր մամուլում շարունակվում են հեղինակային իրավունքի խախտումները, բայց միեւնույն ժամանակ, նկատելի է, որ վերջին երեք տարիների ընթացքում դրական փոփոխություններ են արձանագրվել:

Read More »Հեղինակային իրավունքի հարցերը ԶԼՄ-ները կարող են կարգավորել պայմանագրով

Առցանց լրագրողի վարքականոն. մշակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» կողմից

2012 թ.-ին «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) մասնագետների կողմից ստեղծվեց «Առցանց լրագրողի վարքականոնը»` միջազգային համանման վարքականոնների ուսումնասիրությունից հետո: Վարքականոնը բաղկացած է 10 կետից’ «մի´ վնասիր» սկզբունքի հիման վրա: Վարքականոնի ստեղծմամբ ԼՀԱ-ն… Read More »Առցանց լրագրողի վարքականոն. մշակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» կողմից