Առաջ դեպի հետ. մտահոգություններն ավելանում են, բազմակարծությունը` նվազում
«Հայաստանում զանգվածային լրատվամիջոցները (ԶԼՄ) գտնվում են «մասնակի ազատ» գնահատականից «անազատ» համարվելու վտանգավոր սահմանագծում»,- նշված է Հայաստանի խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2010 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անցկացրած հետազոտության մասին զեկույցում:
Ըստ հետազոտության, որն իրականացվել է «Ֆրիդոմ Հաուզ» (Freedom House) միջազգային հեղինակավոր կազմակերպության մեթոդիկայով, Հայաստանի ԶԼՄ-ների ազատության մակարդակը գնահատվել է 58,6 միավոր: Ընտրված մեթոդիկայի համաձայն, 0-30 միավորի դեպքում երկիրը գնահատվում է ազատ, 31-60-ի դեպքում ` մասամբ ազատ, 61-100-դեպքում` անազատ:
Հարցմանը մասնակցել են Հայաստանի առավել հայտնի ԶԼՄ-ների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց ընդամենը 6 տոկոսն է ԶԼՄ-երը գնահատել ազատ, 46 տոկոսը` մասամբ ազատ, իսկ 48 տոկոսը` անազատ:
Հետազոտության հեղինակները այս տվյալները ներկայացրեցին հունվարի 27-ին տեղի ունեցած «ԶԼՄ-ները Հայաստանում. 2010 թ.-ի անդրադարձները և 2011-ի միտումները» կոնֆերանսի ժամանակ: Կոնֆերանսը բաղկացած էր երկու հիմնական մասից. առաջին մասը նվիրված էր նախորդ տարվա օրենսդրական գործընթացներին և դրանց հետևանքներին, մասնավորապես` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությանը, իսկ երկրորդը` լրատվամիջոցների և խոսքի ազատության ներկա վիճակին և միտումներին:
Read More »Առաջ դեպի հետ. մտահոգություններն ավելանում են, բազմակարծությունը` նվազում