Skip to content

Փաշինյանի պատժաչափը դատական նիստին չքննարկվեց

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքը, կապված վերաքննիչ դատարանի պատժաչափի հաշվարկման հետ, հերթական անգամ տապալվեց:

Փետրվարի14-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում անցկացվող դատական նիստի ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ստեղծած խոչընդոտների պատճառով նիստն այդպես էլ նախատեսված ընթացք չստացավ: Փոխարենը` քննարկման առարկա դարձավ նիստի համար Փաշինյանի նախապատրաստած փաստաթղթերի դուրսբերումը խուցից:

Խնդիրն այն էր, որ նիստի ընթացքում Փաշինյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց` թույլ տալ իր բանտախցից բերել այն փաստաթղթերը, որոնք ինքը նախապատրաստել էր այդ դատավարության համար, և որոնք քրեակատարողական հիմնարկի վարչակազմը համառորեն արգելում է դուրս հանել:

Դատարանը բավարարեց Փաշինյանի միջնորդությունը, սակայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը Փաշինյանին ուղեկցեց խուց, բայց դարձյալ չթույլատրեց բանտախցից դուրս հանել փաստաթղթերը:

Դատավորի սահմանած կես ժամի փոխարեն դատավարության ներկաները երկուսուկես ժամ սպասում էին Փաշինյանի բանտախցից վերադառնալուն, ով, ձեռնունայն վերադառնալով, հայտարարեց. «Հարգելի դատարան, ես ուղղակի ուզում եմ ձեզ տեղյակ պահել, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել. մենք գնացել ենք իմ խուց, և փորձել եմ թղթերը վերցնել, քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը փաստացի ասել է, որ թույլ կտա խցից դուրս բերել այնպիսի թղթեր, երբ համոզվի, որ դրանք առնչվում են տվյալ դատական գործին»:

Read More »Փաշինյանի պատժաչափը դատական նիստին չքննարկվեց

Վրաստանում հայտարարվել են մամուլի համագործակցության 2011 թվականի ծրագրի հաղթողները

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը IREX-ի հետ համատեղ հայտարարել են 2011 թվականի վրացական մամուլի համագործակցության ծրագրի (Georgian Media Partnership Program) հաղթողներին: Դրանք են՝ Բաթումիի 25-րդ ալիքը և Գուրջաանիի համանուն հեռուստաընկերությունը:

Այս հեռուստաալիքները կհամագործակցեն ամերիկյան ընկերությունների հետ` ամրապնդելու գործնական և մասնագիտական հարաբերությունները փոխանակումների, անհատական խորհրդատվությունների և կուտակած փորձի փոխանցման միջոցով: 25-րդ ալիքի և Գուրջաանի TV-ի ներկայացուցիչները կայցելեն իրենց ամերիկյան գործընկերներին փորձ ձեռք բերելու նպատակով: Ամերիկացի փորձագետներն էլ կմեկնեն Վրաստան դասընթացներ և խորհրդատվություն կազմակերպելու համար: 

Աղբյուր: Media.ge


Read More »Վրաստանում հայտարարվել են մամուլի համագործակցության 2011 թվականի ծրագրի հաղթողները

Վրացական հեռուստաալիքները վերադառնում են Շիդա Քարթլի

Փետրվարի 8-ի առավոտյան Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, Գորիի Տրիալետի և Առաջին ստերեո ալիքը վերսկսել են հեռարձակումները Շիդա Քարթլիում, որտեղ նախօրեին վթար էր տեղի ունեցել: Իմեդի հեռուստաըկերությանը հաջողվել է եթեր մտնել միայն երեկ ցերեկը:

Աղբյուր: http://www.media.ge/en/node/40192

Read More »Վրացական հեռուստաալիքները վերադառնում են Շիդա Քարթլի

Իրանում արգելված են օտարերկրյա ճաշատեսակներ ներկայացնող խոհանոցային շոուները

Կիրակի օրը Իրանում արգելվել են խոհանոցային հեռուստաշոուները, որտեղ սովորեցնում են պատրաստել օտարերկրյա ճաշատեսակներ:

Արգելքի հեղինակները պահպանողականներն են, ովքեր փորձում են պաշտպանել իրանական մշակույթը արևմտայնացումից: Իրանի հեռարձակումների վարչության պետի տեղակալ Ալի Դարաբին ասել է. «Այսուհետև արգելվում է սովորեցնել՝ ինչպես պատրաստել ոչ իրանական ճաշատեսակներ»: Հայտնի խոհանոցային շուները կցուցադրեն միայն իրանական կերակուրների բաղադրատոմսեր:

Մինչև արգելքը այդ հաղորդումների ընթացքում ցուցադրվում էին ուտեստներ իտալական, չինական և հնդկական խոհանոցներից, որոնք ճափազանց տարածված են իրանցիների մոտ:

Հանրային հեռուստատեսությունը միակ թույլատրված հեռուստատեսությունն է երկրում, որտեղ մասնավոր և արբանյակային հեռուստաալիքներն արգելված են:

Աղբյուր: www.theepochtimes.com

Read More »Իրանում արգելված են օտարերկրյա ճաշատեսակներ ներկայացնող խոհանոցային շոուները

Քարթլիի շրջանը մնացել է առանց վրացական հեռուստաալիքների

Փետրվարի 7-ի առավոտյան Քարթլիի շրջանում դադարեցվեց վրացական հեռուստաալիքների հեռարձակումը: Անջատվել են “Ռուստավի 2”, “Իմեդի”, “Տրիալետի” հեռուստաալիքները և Հանրային հեռուստատեսությունը: Այժմ միայն “Սաքարթվելո” ալիքն է շարունակում իր հեռարձակումները, որը սահմանափակվում է միայն ֆիլմերի ցուցադրությամբ: Բոլոր ռադիոկայանները, որոնք հեռարձակվում էին Գորիի հեռուստաաշտարակի միջոցով, նույնպես անջատվել են:

“Տրիալետի” հեռուստաընկերության պրոդյուսեր Լադո Բիչաշվիլին հայտնել է Media.ge կայքին, որ նախորդ գիշերվա ձնաբքի պատճառով հեռուստաաշտարակի մալուխները վնասվել են, ինչի հետևանքով էլ դադարեցվել են հեռարձակումները: Վրացական հեռուստաալիքների տեխնիկների խմբերը ժամանել են դեպքի վայր՝ վթարը վերացնելու նպատակով: Հեռուստաալիքների եթերի վերականգնման ժամկետները դեռ անհայտ են:

Աղբյուր: www.Media.ge

Read More »Քարթլիի շրջանը մնացել է առանց վրացական հեռուստաալիքների

Մեդիա օրենքների ձեռնարկ

Որո՞նք են ազատ մամուլի առավելություններն ու պատասխանատվությունները: «Մեդիա օրենքների ձեռնարկի հեղինակ պրոֆեսոր Ջեյն Քըրթլին (Professor Jane Kirtley)՝ Միննեսոտայի համալսարանի Մամուլի էթիկայի և իրավունքի դասախոսը, հետազոտում է, թե ինչպես է ազատ հասարակությունը պատասխանում այս հարցին

Գիրքը PDF ֆորմատով ( 2.59 MB)

Read More »Մեդիա օրենքների ձեռնարկ

Բաքվի հրապարակի անվտանգության աշխատակիցները ճնշում են գործադրել լրագրողների վրա

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները և «Ազէներժի» կազմակերպության աշխատակիցները, որոնք ապահովում են Դրոշի հրապարակի անվտանգությունը, բարոյական ճնշում են գործադրել մի խումբ լրագրողների վրա, ովքեր փորձում էին պարզել դրոշի իջեցման պատճառները: Անվտանգության աշխատակիցները հրաժարվում են պատասխանել, թե ինչու են իջեցրել դրոշը, և կոպտորեն փորձում են դուրս հանել լրագրողներին հրապարակից: «Սա կառավարական օբյեկտ է և այստեղ չի թույլատրվում նկարահանել», – բղավեց «Ազէներժիի» համազգեստով մի «հաստավիզ» և մոտակայքով անցնող ոստիկանության աշխատակցին հրահանգեց ձերբակալել լրագրողներին: Սակայն ոստիկանը ավելի խելամիտ գտնվեց անվտանգության աշխատակցից և արհամարհեց նրան:

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների պահվածքը շատ կոպիտ էր և արհամարհական: Նրանք պահանջում էին չմոտենալ և չնկարահանել: Չհեռանալու դեպքում, նրանք սպառնացին ուժ գործադրել: Լրագրողները պահանջեցին չխոչնդոտել իրենց աշխատանքին և ասացին, որ Դրոշի հրապարակը փակ օբյեկտ չէ, և որ նախարարության և «Ազէներժիի» արգելքը լիովին ապօրինի է: Սակայն լրագրողների բոլոր պահանջները արդյունք չտվեցին: Եվ ոչ ոք չի կարող պատասխանել, թե ինչու է Դրոշի հրապարակը հսկվում «Ազէներժիի» աշխատակիցների կողմից:

Read More »Բաքվի հրապարակի անվտանգության աշխատակիցները ճնշում են գործադրել լրագրողների վրա

Հարված` փոխանցում. պատգամավորի հայհոյանքը` լրագրողին, փոխանցվեց դատախազություն

«Հետք» թերթի խմբագրությունը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մեղադրում է լրագրողի աշխատանքն ակնհայտ խոչընդոտելու մեջ։ Խմբագրությունն այսօր այդ մասին նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ու լրագրող Գրիշա Բալասանյանը գլխավոր դատախազից պահանջում են ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով պատասխանատվության ենթարկել պատգամավորին։

Գլխավոր դատախազին ուղղված նամակում նշվել է, որ փետրվարի 2-ին «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը զանգահարել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին` տեղեկատվություն ստանալու համար: Ռուբեն Հայրապետյանը լրագրողին տգետ է անվանել, պահանջել իր լրատվական ծառայություն զանգել և կոպտորեն անջատել հեռախոսը։

Ռուբեն Հայրապետյանը նաև Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է և խոշոր գործարար, սակայն «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը պնդում է, որ նրա հարցը ոչ թե ֆեդերացիայի նախագահ Հայրապետյանին էր ուղղված, այլ ԱԺ պատգամավոր Հայրապետյանին։ Ուստի «շատ լավ տեղյակ լինելով, որ պատգամավորները մամլո ծառայություն չունեն, անձամբ Հայրապետյանին էր զանգահարել»։

Read More »Հարված` փոխանցում. պատգամավորի հայհոյանքը` լրագրողին, փոխանցվեց դատախազություն

Armenix.com-ը միացել է AddThis միջազգային համակարգին

Armenix.com-ը հայկական առաջին միկրոբլոգային համակարգն է: Այստեղ արդեն գրանցված են 470 օգտվողներ: Կայքը կարելի է անվանել հայկական Twitter, քանի որ այն գործում է նույն սկզբունքներով:

Armenix-ն արդեն միացել է ինտերնետային հրապարակումների բազմաֆունկցիոնալ AddThis համակարգին, որն աշխարհում N1-ն է իր տեսակի մեջ: Այժմ այն հայկական կայքերում, որտեղ տեղադրված են սոցիալական հարթակներում բովանդակությունների տարածման AddThis համակարգի կոճակները, հասանելի է տարածման արմենիքսյան տարբերակը:

Գրանցվել Armenix հայկական միկրոբլոգային ծառայությունում կարող են բոլորը: Այն անվճար է. www.Armenix.com

Աղբյուր: http://www.ireport.am

Read More »Armenix.com-ը միացել է AddThis միջազգային համակարգին