Ուշադրություն. Հայաստանում ծննդօգնության ծախսերը հոգում է պետությունը
Արդեն հինգերորդ ամիսն է Հայաստանում իրականացվում է ծննդօգնության պետական ծրագիր, համաձայն որի յուրաքանչյուր հղի կնոջ տրվում է հավաստագիր, որով նա իրավունք է ստանում անվճար օգտվել հղիության և ծծնդօգնության հետ կապված բոլոր տեսակի բժշկական ծառայություններից: Սակայն, Առողջապահության նախարարության հատուկ թեժ գիծ ստացված բողոքներից դատելով` ծննդատներում ապօրինի գանձումները շարունակվում են:
Ըստ Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների այս տարվա հուլիսին թեժ գիծ զանգահարած 140 մարդկանցից 60-ը բողոքել են ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունների աշխատանքից:
Ըստ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանի զանգահարողները բողոքել են թե դրամաշորթությունից, թե բուժհիմնարկներում մարդկանց ապակողմնորոշելուց` մասնավորապես խոսքը վերաբերում է վճարովի և անվճար ծառայություններին:
«Կնոջն առաջարկվում է վճարովի պալատ, իսկ պատճառաբանությունը լինում է այն, որ անվճար պալատները զբաղված են: Ավելին, երբեմն առաջարկվում է նաև վճարովի պալատը կիսել մեկ այլ ծննդկանի հետ£ Սա անօրինական է, և մարդիկ պետք է դրա մասին տեղյակ լինեն£ Այս առումով հատկապես շատ բողոքներ են ստացվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հասցեին», – ասում է Կարինե Սարիբեկյանը:
Read More »Ուշադրություն. Հայաստանում ծննդօգնության ծախսերը հոգում է պետությունը