Տեղեկատվության ազատության մասին օրենքի բովանդակությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով վերջերս Արդարադատության նախարարության կողմից ենթարկվել էր փոփոխության և արժանացել մասնագետների բուռն քննադատությանը:
Ոլորտի որոշ մասնագետների հավաստմամբ ոչ թե օրենքում փոփոխություններ են կատարվել, այլ օրենքը ամբողջությամբ, ընդհուպ մինչև անունը, փոխվել է’ դառնալով Տեղեկություն ստանալու ազատության մասին օրենք’ նախկին Տեղեկատվության ազատության մասին օրենքի փոխարեն:
Ի դեպ Տեղեկատվության ազատության մասին գործող օրենքը միջազգային չափանիշների համապատասխանությամբ և կիրառելիությամբ այսօր Հայաստանում համարվում է լավագույն օրենքներից մեկը:
Իսկ փոփոխված տարբերակը, որն ըստ էության դարձել է նոր օրենքի նախագիծ, ըստ մասնագետների հագեցած է տեղեկատվություն ստանալու վերաբերյալ երեք անգամ ավելի սահմանափակող կետերով, քան նախորդը:
Առկա 15 սահմանափակումներից գրեթե բոլորն ունեն նույն թերությունը. նշված չէ, թե ինչ չափանիշներով պետք է առաջնորդվի տեղեկատվություն տրամադրողը, որպեսզի որոշի տվյալ ինֆորմացիան դասվում է սահամանափակումների թվին, թե ոչ:
Ի տարբերություն գործող օրենքի նոր օրենքի նախագծում ներառված չէ նաև այնպիսի դրույթներ, համաձայն որի տեղեկատվության տրամադրումը չի կարող մերժվել, եթե այն վերաբերում է մարդու անվտանգությանն ու առողջությանը, սպառնալիքներին, բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը, առողջապահության և կենսական այլ ոլորտներում տիրող իրավիճակին:
Read More »Արդարադատություն` «փակ դռների» հետևում