2-օրյա դասընթաց բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի մասին
Եթե դուք լրագրող եք, ունեք առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ, հետաքրքրված եք մեդիա աշխարհում փորձարարական նախաձեռնությունների մաս կազմել, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է:
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ հրավիրում է ներկայացնել հայտ՝ մասնակցելու «Բացատրական լրագրություն և վիզուալիցիա» թեմայով 2-օրյա դասընթացին:
Դասընթացը կանցկացվի նոյեմբեր ամսվա երկրորդ կեսին: Այն կվարեն տվյալ ոլորտում տարածաշրջանի լավագույն մասնագետները: Ընտրված մասնակիցները կծանոթանան, թե ինչպես ավանդական և նորարական մեդիա մոտեցումները միավորելով՝ յուրաքնաչյուր թեմա մատուցել մատչելի և ամփոփ ձևաչափով՝ ներառելով տվյալների վիզուալիզացիա, ինֆոգրաֆիկաներ, տեսաձայնային և լուսանկարչական նյութեր:
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքի միջոցով հոդվածներ պատրաստել բացատրական լրագրության ժանրում, որոնք կհրապարակվեն վերջերս թողարկված Ampop.am ինտերակտիվ մուլտիմեդիա հարթակում։
Read More »2-օրյա դասընթաց բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի մասին

