Skip to content

Մեդիա ՀԿ-ների կոչը «դյուրագրգիռ» պատգամավորների վերաբերմունքի վերաբերյալ

Մայիսի 26-ին Հայաստանի մեդիա ոլորտում աշխատող մի շարք հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որով կոչ են անում Ազգային ժողովում քննարկման առարկա դարձնել վերջին շրջանում որոշ պատգամավորների անհարգալից վերաբերմունքը լրագրողների նկատմամբ եւ իրենց գնահատականները հնչեցնել: Միեւնույն ժամանակ հայտարարության հեղինակներն առաջարկում են լրագրողական հանրությանը ցուցաբերել մասնագիտական համերաշխություն: Ստորեւ տեղադրված է հայտարարության ամբողջական տեքստը:

Read More »Մեդիա ՀԿ-ների կոչը «դյուրագրգիռ» պատգամավորների վերաբերմունքի վերաբերյալ

Ցանցային իրավապաշտպան. «Անանունության իրավունքը մարդու պարտադիր եւ անօտարելի իրավունքն է»

JNews-ը բացառիկ հարցազրույց է վերցրել մոսկվայաբնակ իրավապաշտպան Սարկիս Դարբինյանից, ով ռուսական «Տրունով, Այվար եւ գործընկերներ» փաստաբանական կոլեգիայի փաստաբան է, միևնույն ժամանակ ակտիվ հասարակական գործիչ: Նա ղեկավարում է Ռուսաստանի «Ինտերնետ օգտատերերի ասոցիացիան», որը զբաղվում է կայքերի սեփականատերերի եւ դոմենների ադմինիստրատորների իրավունքների պաշտպանությամբ: Դարբինյանը անդամակցում է  նաև «Ռուսաստանի պիրատական կուսակցությանը», «ՌոսԿոմՍվոբոդա» շարժման իրավապաշտպաններից է և «Ժամանակն է փոխել հեղինակային իրավունքը» նախագծի հեղինակը:

Հարցազրույցում Դարբինյանն անդրադառնում է համացանցում օգտատերերի իրավունքներին և վերջին շրջանում մի շարք երկրների` այդ թվում նաև Ռուսաստանի, համացանցում կիրառվող սահմանափակումների ակտիվացմանը:

– Պրն. Դարբինյան, շնորհակալություն, որ համաձայնեցիք պատասխանել մեր հարցերին: Ի՞նչ եք կարծում, այսօր, երբ համացանցը թափանցել է աշխարհի շատ երկրների գրեթե յուրաքանչյուր տուն, հայտնվել է սմարթֆոնների եւ պլանշետների էկրաններին, կարելի է, արդյոք, ասել, որ համացանցը մեր կյանքի անբաժան մաս է կազմում, որտեղ տեղեկատվական հոսքերի հորձանուտը լիովին արտացոլում է մեր իրականությունը:

Read More »Ցանցային իրավապաշտպան. «Անանունության իրավունքը մարդու պարտադիր եւ անօտարելի իրավունքն է»

Համացանցը` խոսքի ազատության և սահմանափակումների խաչմերուկում

Այլեւս անհնար է Հայաստանում կյանքն առանց համացանցի պատկերացնել: Հատկապես, Հայաստանի նման զարգացող երկրներում համացանցի ազատությունը, բացի հաղորդակցվելուց եւ տվյալների փոխանակումից, ունի նաեւ այլ կարեւոր նշանակությունը:

Համացանցը լայն հնարավորություններով ազատ հարթակ է քաղաքական ուժերի, քաղաքացիական ակտիվիստների համար: Հեռուստաընկերությունների խիստ բեւեռացումը եւ իշխանություններին ոչ հաճո միջոցառումների կամ իրադարձությունների անհամաչափ լուսաբանումները բերեցին նրան, որ համացանցն այսօր օգտագործվում է, որպես այլընտրանք՝ տեղեկությունը մարդկանց հասցնելու, քննարկումներ ծավալելու համար կամ արագ համախմբվելու տարբեր խնդիրների շուրջ:

Հայաստանում, այլ երկրների համեմատ, համացանցում տեղեկատվական ազատության սահմանափակումներ չկան, կամ՝ քիչ են: Մասնագետները նշում են, որ իրավական առումով էլ սպառնալիքներ այս պահին չեն տեսնում, թեեւ վերջին շրջանում այս կամ այն կերպ միջամտելու նախաձեռնությունների ակտիվություն է նկատվում, բայց հույս ունեն, որ դրանք արագ կմարեն` իրավական ուժ չստանալով:

Read More »Համացանցը` խոսքի ազատության և սահմանափակումների խաչմերուկում

Ինչու՞ է կարևոր ազատությունը համացանցում. ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցչի հանձնարարականը

«Համացանցն առաջարկում է գաղափարների համաշխարհային փոխանակման և տեղեկատվության ազատ հոսքի աննախադեպ միջոցներ: Մեր տեղեկատվական հասարակությունում ազատ համացանցը նպաստում է գործի դնել ազատ արտահայտման հիմնական իրավունքը և ԶԼՄ-ների ազատության իրավունքը: Համացանցի հասանելիությունը և իր բոլոր ծառայությունների օգտագործումը 21-րդ դարում համարվում է մարդու իրավունք»,- նշված է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի պաշտոնական էջում:

Համաձայն նույն աղբյուրի` համացանցը միավորում և լրացնում է ավանդական ԶԼՄ-ները և տեղեկատվության տարածման նոր ուղիներ է ստեղծում, որոնցից շատերը պարզապես մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, իսկ շատերն էլ դեռ հայտնվելու են, որոնց մասին այսօր հնարավոր չէ պատկերացնել:

«Համացանցը գնալով դառնում է ավելի անհրաժեշտ գործիք բոլոր քաղաքացիների համար տեղեկատվություն ստանալու, փնտրելու և հաղորդելու համար:

Կառավարությունները պարտավորություն ունեն իրենց քաղաքացիներին թույլ տալ անարգել մուտք գործել համացանց: Ժողովրդավարական կառավարությունների պարտավորությունն է իրականացնել օրենսդրություն և կանոններ, որոնք թույլ կտան ունենալ անկախ և բազմակարծիք ԶԼՄ-ներ, տեղեկատվության ազատ հոսք առանց սահմանների, անարգել մուտք համացանց և համացանցային գրագիտության զարգացում:

Համացանցի կառավարում

Read More »Ինչու՞ է կարևոր ազատությունը համացանցում. ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցչի հանձնարարականը

Ձեռագործ զարդերի զարգացող բիզնեսը սոցցանցերով

Մեր օրերում շատերը ձգտում են յուրահատուկ ոճ և տարբերվող արտաքին ունենալ, որի մաս է կազմում նաև զարդը: Վերջին շրջանում հատկապես տարածում է գտել ձեռագործ զարդերի կիրառությունը: Նման զարդերի պակաս կարծես թե չկա այսօր. ընտրությունը մեծ է, առաջարկը` նույնպես: Դրան են նպաստում նաև սոցիալական ցանցերը, որոնց միջոցով զարդեր պատրաստողներն ազատ տարածում են ձեռագործ աշխատանքները` համախմբելով պոտենցիալ գնորդներին: Վերջիններս կարող են իրենց նախընտրած զարդը պատվիրել օնլայն:

Այս տիպի բիզնեսով զբաղվողներն արդեն փաստում են, որ համացանցը միայն նպաստել է այս բիզնեսի ակտիվացմանը: Ոմանք համարում են, որ հասել են մեծ հաջողությունների, իսկ մի քանիսն էլ արդեն սեփական բրենդային խանութներ են բացել:

Սոնա Պապյանը զարդերի և ձևավոր պարագաների պատրաստման մասնագետ է: Նրա «SonSation» ֆեյսբուքյան էջն ունի շուրջ 19 հազար հավանող: Արդեն երկու տարի է՝ հենց այս էջի միջոցով է ներկայացնում իր ստեղծագործությունները: Նախորդ տարի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում նաև բացել է իր խանութը:

[[wysiwyg_imageupload:186:]]«Սկզբում հոբի էր, հետո դարձավ աշխատանք, քանի որ այն արդեն գումար էր բերում,– ասում է Սոնան: –Ուզում ես անընդհատ նոր տեսականի ավելացնել, աստիճանաբար խորանում ես դրա մեջ, ու այն արդեն դառնում է աշխատանք»:

Read More »Ձեռագործ զարդերի զարգացող բիզնեսը սոցցանցերով

Աղջիկների սկաուտական միավորումը` պայքարող քաղաքացու դարբնոց

Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորումը մուտք է գործել Հայաստան 1996  թվականին: Կազմակերպությունն իր մեջ ներառում է մոտ 1000 անդամ:

«Գլխավոր նպատակն է մշտապես փոփոխվող աշխարհում աղջիկների և կանանց  մոտ զարգացնել հոգևոր, ինտելեկտուալ ներաշխարհը, ֆիզիկական և մտավոր կարողությունները՝ որպես անհատներ և երկրի քաղաքացիներ»,- ասում է Լիլիթ Խաչիկյանը, ով արդեն յոթ տարի սկաուտական միավորման անդամ և զարգացման կոմիսար է:

«Աստղիկ» սկաուտական միավորումը կազմված է խորհրդի վեց անդամներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պաշտոնը: Դեկավարը համարվում է ատենապետը, որն ընտրվում է վեց տարին մեկ անգամ՝ սկաուտների կողմից:

Սակայն սկաուտական շարժումը սկսվել է ձևավորվել դեռևս 20-րդ դարասկզբից: Առաջին սկաուտական միավորումն աշխարհում ստեղծվել է Անգլիայում՝ Լորդ Բեդն Փաուերի շնորհիվ: Սկզբում միավորումն իր մեջ ընդգրկում էր միայն տղաների և օգտագործվում էր ռազմական նպատակով՝ ապագա զինվորներ կրթելու համար: Իսկ երբ այն դառնում է շարժում, մի խումբ աղջիկներ դիմում են Լորդ Փաուերին՝ շարժմանը մասնակից լինելու համար: Վերջինս ընդունում է առաջարկը և կնոջը կարգադրում լինել կանանց սկաուտական միավորման ղեկավար: Այսպես ստեղծվում են առաջին երկու սկաուտական միավորումները, որոնք հետագայում տարածում են ստանում աշխարհով մեկ:

Read More »Աղջիկների սկաուտական միավորումը` պայքարող քաղաքացու դարբնոց

Մատիտի տիրակալը Հյուսիսային պողոտայում

Հյուսիսային պողոտայի անցորդները հավանաբար նկատել են այն մի քանի երիտասարդ նկարիչներին, ովքեր իրարից քիչ հեռու` 15-20 րոպեում թղթին են հանձնում իրենց առջև նստած մարդկանց դիմա-կամ ծաղրանկարները:

Նրանցից է նաև 25-ամյա Հունան Ավետիսյանը, ով դրսում նկարելը պայմանավորում է մարդկանց հետ շփվելու հնարավորությամբ: «Արվեստանոցում մենակ մնալն ինձ օգնում է մուսա ստանալ, բայց մարդկանց հետ շփումն ավելի է ինձ լիցքեր հաղորդում», – ասում է Հունանը, բայց նաև ավելացնում, – «այսպես կատարելագործվում եմ արվեստիս մեջ»:

Հունանն արդեն մի քանի տարի է ինչ ստեղծագործում է Հյուսիսային պողոտայում: Պողոտայի իր արվեստակից ընկերներին է միացել Մանկավարժական համալսարանն ավարտելուց անմիջապես հետո:

Ամեն ինչ սկսվել է դեռևս 2006 թվականին, երբ Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի 2 ուսանող որոշեցին իրենց համար որպես արվեստանոց ընտրել պողոտան և ստեղծագործել բաց երկնքի տակ: Տարիների ընթացքում նրանց միացան ևս մի քանի ուսանողներ: 

Երբ օրերը տաքանում են, ու անցուդարձը շատանում է պողոտայում, տղաներն անցնում են գործի: Հունանը կարծում է, որ մարդու նմանությունը ստանալու համար դիմանկարի մեջ ամենակարևորը աչքերն են, հայացքը: Եթե հաջողվում է աչքերը ճիշտ պատկերել, աշխատանքը հաջողված է:

[[wysiwyg_imageupload:180:]]

Read More »Մատիտի տիրակալը Հյուսիսային պողոտայում

Կլարա Բարտոն. հայ-ամերիկյան բարեկամության հրեշտակը

Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մարտի 28-ին հյուրընկալել էր Ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանին և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Նրանք այստեղ էին իրենց մասնակցությունը ցուցաբերելու «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսին:

Շուրջ 40 մանուկների ներկայությամբ Վարդուհի Վարդերեսյանը և դեսպան Հեֆերնը ընթերցեցին գրքից հատվածներ: «Թե ասեին երեխա էլ չէ, դատարկ մի տեղ է՝ պիտի կարդաս, ես կկարդայի. մանավանդ, որ մեր ազգի վերաբերյալ է»,- նշեց Վարդուհի Վարդերեսյանը:

Կլարա Բարտոնը Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիրն էր և նախագահը, ով 1894-96 թթ. ժամանել էր Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` կոտորածների զոհ դարձած հազարավոր հայերի օգնություն ցուցաբերելու համար:

Բարտոնին համարում էին իմաստուն առաջնորդ և հերոս, ով իր համառ աշխատանքի շնորհիվ արժանացավ միջազգային ճանաչման: Բարտոնը անձնվիրաբար պայքարում էր նաև կանանց իրավունքների պաշտպանության համար:

«Ամերիկյան դուստր, աշխարհի դուստր և, ինու չէ, Հայաստանի դուստր Կլարա Բարտոնի մասին է այս գիրքը: Մարդ, որ ամբողջ կյանքը նվիրեց բարեգործությանը, բոլորին օգնեց անխտիր՝ չճանաչելով ազգություն », – իր խոսքում նշեց Վարդուհի Վարդերեսյանը:

Read More »Կլարա Բարտոն. հայ-ամերիկյան բարեկամության հրեշտակը

«Թմբա-թա» նորարարական երաժշտական խումբը ազգայինի հետքերով

Ազգային երաժշտությունը յուրաքանչյուրիս հարստությունն է, և դրա պահպանումն առանցքային նշանակություն ունի հատկապես մեր օրերում:  Այս գործին  առանձնահատուկ ուշադրությամբ է մոտենում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում շուրջ  մեկ տարի  գործող  «Թմբա-թա» նվագախումբը:

«Խմբի ստեղծման մտահաղացումն առաջացավ այն ժամանակ, երբ անցած տարի ընդունվեցի Թումոյում աշխատելու:  Այստեղ կային երաժշտական պրոյեկտներ, բայց ուզում էի, որ լիներ  խումբ ու աշխատեինք հիմնականում ձայնի վրա»,- պատմում է խմբի գեղարվեստական ղեկավար Արիկ Գրիգորյանը:  Ըստ նրա՝ երեխաների ընդունման հարցում չի գործել որևէ սկզբունք կամ տարիքային սահմանափակում: Այն համապատասխանում է ստեղծարար կենտրոնում գործող չափանիշին՝ 12-ից 18 տարեկան պատանիներ: Կարող են  խմբին միանալ  բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պարզապես երգել: Սա երաժշտական կարողություններն ու հմտությունը բացահայտելու լավ հնարավորություն է:

Read More »«Թմբա-թա» նորարարական երաժշտական խումբը ազգայինի հետքերով

«Միսս Հայք» գեղեցկության մրցույթի 12 մասնակիցները հիացրին հանդիսատեսին

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` Կոմիտասի անվան կամերային երաժշտության  տան դահլիճում  տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող 16-ից 45 տարեկան կանանց և աղջիկների «Միսս Հայք 2014» հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը:

Գլխավոր տիտղոսին արժանացավ Քրիստինե Փիրուզյանը` Լոռու մարզից: «Վիցե-Միսս Հայք» տիտղոսին արժանացավ Նոուր Սամոէլը` ծնունդով Հալեպից:

«Միսս Համակրանք» տիտղոսին արժանացավ Գոհար Նավասարդյանը` Վայոց Ձորից: Վերջինիս անակնկալ էր սպասվում լուսանկարիչ Վիգեն Մնոյանի կողմից, ով միջոցառման ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է Գոհարին ֆոտոսեսիայի հրավիրել: Մասնակիցներից Լիլիթ Պետրոսյանը` Երևանից, արժանացավ մրցույթի կազմակերպիչ «Ունիսոն» հասարակական կազմակերպության սահմանած «Միսս Ունիսոն» հատուկ մրցանակին:

Մրցույթի հիմնական հաղթողների անունները հնչեցնելուց առաջ, կազմակերպիչները բոլոր մասնակիցներին շնորհավորելով, հանձնեցին խրախուսական պատվոգրեր և նվերներ:

[[wysiwyg_imageupload:175:]]

Սա թվով 7-րդ մրցանակաբաշխությունն է` սկսած 2004 թ-ից, որը, սակայն, առաջին անգամ էր անցկացվում «Միսս Հայք» խորագարի ներքո: Ըստ կազմակերպիչների, մրցույթի անվանումը փաստում է, որ մասնակիցներն այլևս միայն Հայաստանից չեն, այլ նաև Ախալքալաքից, Ղարաբաղից և անգամ ԱՄՆ-ից:

Read More »«Միսս Հայք» գեղեցկության մրցույթի 12 մասնակիցները հիացրին հանդիսատեսին