Սիրիահայերին վերաբերող խնդրի հանդեպ հետաքրքրությունը նվազել է Հայաստանում
Սիրիահայության խնդիրները բարձրաձայնելու, ինչպես նաև հայ արվեստագետներին աջակցելու ծրագրերով Հայաստան է ժամանել Միջին Արևելքի հայության մասին պատմող Azad-hye.net կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրաչ Քալսահակյանը: Նա Երևանում հանդիպում էր կազմակերպել լրագրողների հետ՝ ներկայացնելով իր ծրագրերը, ինչպես նաև համագործակցության առաջարկ անելով ներկա գործընկերներին:
Քալսահակյանը ծնունդով Սիրիայից է, սակայն այժմ բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Նա շարունակում է աջակցել սիրիահայությանը: Ըստ նրա, սիրիահայերին վերաբերող խնդրի հանդեպ հետաքրքրությունը նվազել է Հայաստանում, որի մասին նա պատրաստվում է քննարկել Սփյուռքի նախարարությունում կայանալիք հանդիպման ժամանակ:
«Նախ նպատակ ունենք սիրիահայությանը վերաբերող տեղեկատվությունը ճիշտ հունի մեջ դնել Հայաստանում, որպեսզի հայ լրագրողները միայն չօգտվեն միջազգային աղբյուրներից: Հատկապես այն, ինչ վերաբերում է հայերին: Այսինքն, դեպքերի մասին իմանաք հայերի միջոցով, քանի որ այն ավելի արժանահավատ կլինի», – նշում է Քալսահակյանը՝ հավելելով, որ միջազգային մամուլը այնքան էլ լայն ու մանրամասն տեղեկատվություն չի տալիս Սիրիայում հայերի մասին:
Read More »Սիրիահայերին վերաբերող խնդրի հանդեպ հետաքրքրությունը նվազել է Հայաստանում