Skip to content

Հայկական մեդիայի անդրադարձը Թուրքիայի իրադարձություններին

Թուրքիայում Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգու պահպանման աջակիցներն իրենց բողոքի ձայնը հայտնել եւ ցույցի են դուրս եկել դեռեւս մայիսի 27-ին: Հայկական լրատվամիջոցները, սակայն, խնդրին անդրադարձան 2 օր անց, երբ բախումներ գրանցվեցին ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ: Մոտ 4 շաբաթ անընդմեջ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները դարձել են հայկական ԶԼՄ-ների օրվա գլխավոր նորությունը: Սակայն ինչո՞ւ: Իրականում, նմանատիպ բողոքի ակցիաներին եւ դրանց ցրելու կոշտ մեթոդներին ֆինանսական ճգնաժամից տուժած եվրոպացիները վաղուց են ծանոթ:

Հատկանշական է, որ հակակառավարական ակցիաներ, որոնք կրկին ավարտվել են բախումներով եւ ձերբակալություններով, տեւական ժամանակ անցկացվում էին նաեւ Ռուսաստանում: Հայաստանյան ԶԼՄ-ներում դրանց մասին անդրադարձ գրեթե չեղավ: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը դա պայմանավորում է նրանով, որ հոգեբանորեն հայկական մեդիան, ինչպես նաեւ ողջ Հայաստանը «թուլություն ունի Ռուսաստանի նկատմամբ»:

Read More »Հայկական մեդիայի անդրադարձը Թուրքիայի իրադարձություններին

«Սուր անկյուն» vs. «Հորիզոն». Կատաղի մրցամարտ կիրակնօրյա եթերում

Լրատվական կատաղի մրցամարտը հայկական երկու մասնավոր հեռուստաընկերությունների միջև սկսվում է ամեն կիրակի` 22:00-ին, «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» և «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդումների մեկնարկով, որոնք մոտ մեկ ժամ հեռուստադիտողին գերլարված վիճակում պահում են հեռուստաէկրանների արջև:

Վերջիններիս աչքերի առաջ հեռուստաէկրանը դառնում է մայրուղի, հեռակառավարման վահանակը` «փոխադրման միջոց», իսկ հեռուստաալիքներն ու թողարկումները`՝ մրցուղիներ: Թվում է, թե որքա՛ն սկանդալային տեսանյութեր, այնքա՛ն անցած վեց օրերն ու կիրակին հաջողված են եղել:

Շատերի մոտ ձևավորվել է, թյուր կարծիք, թե «Սուր անկյուն» հաղորդաշարը «Արմենիա» հեռուստաընկերության շաբաթվա լրատվական ամփոփիչ թողարկումն է: Բայց դա այդպես չէ: «Սուր անկյուն» հաղորդաշարը տարբեր իրադարձությունները ներկայացնում է սուր անկյան տակ. ասել է, թե անդրադառնում է մեր երկրին սպառնացող բոլոր այն խնդիրներին, որոնց վրա թե՛ կառավարությունը, թե՛ մնացած լրատվամիջոցները պարզապես «աչք են փակում»:

Դա արվում է միայն այս հաղորդմանը բնորոշ ծայրահեղ դրամատիզմով, սարսափազդու երաժշտական ֆոնով և հաղորդավարի հեգնական ու «դուխով» մեկնաբանությամբ:

Read More »«Սուր անկյուն» vs. «Հորիզոն». Կատաղի մրցամարտ կիրակնօրյա եթերում

Խմբագիրների բազմաշերտ պայքարը հեղինակային իրավունքի խախտումների դեմ

Հայկական 6 թերթի գլխավոր խմբագիրներ հանդես են եկել միասնական հայտարարությամբ, որով տեղեկացնում են, որ սկսում են մամուլի հրապարակումներից օգտվելու սկզբունքների կանոնակարգման գործընթացը, հաշվի առնելով այն իրողությունը, որ մի շարք առցանց լրատվամիջոցներ չարաշահում են մամուլից օգտվելու հնարավորությունը եւ տպագիր մամուլի աշխատանքի արդյունքներից անարգել օգտվելով ձեռք բերում ընթերցողական լսարան:

Հայտարարության հեղինակներին են միացել ևս 7 թերթի գլխավոր խմբագիրներ: Ստորև ներկայացված է հայտարարության ամբողջական տեքստը:

«Հաշվի առնելով լրատվական դաշտում առկա իրավիճակը, երբ մամուլում հրապարակված լուրերն ու հոդվածները գրեթե վայրկյաններ անց հայտնվում են համացանցում` շատ հաճախ առանց պատշաճ հղումների, ինչի արդյունքում ոչ միայն ոտնահարվում է լրագրողների եւ լրատվամիջոցների հեղինակային իրավունքն, այլեւ մենք ֆինանսական կորուստներ ենք ունենում, սույն հայտարարությունը ստորագրած թերթերի գլխավոր խմբագիրներն անհրաժեշտություն համարեցին հանդես գալ միասնական ճակատով` սկսելով բազմաշերտ պայքար լրատվական դաշտում հեղինակային իրավունքի խախտումների դեմ:

Read More »Խմբագիրների բազմաշերտ պայքարը հեղինակային իրավունքի խախտումների դեմ

Համերաշխություն են հայտնում հարձակումների ենթարկված գործընկերներին

«Ս.թ. մայիսի 18-ին լրագրողական գործունեությանը կոպտորեն խոչընդոտելու հերթական միջադեպերն են արձանագրվել Սեւան-Երեւան ավտոմայրուղու Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտակայքում, երբ զորամասերից մեկում զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին։ Ուժային կառույցների ներկայացուցիչները նախ կանգնեցրել են լրագրողներին տեղափոխող մեքենաները՝ թույլ չտալով մոտենալ այն հատվածին, որտեղ փակվել էր հանգուցյալի հարազատների եւ համագյուղացիների ճանապարհը, այնուհետեւ հարձակվել են լրագրողների վրա եւ բռնություն գործադրելով՝ խլել տեսաձայնագրող սարքերը՝ պատճառաբանելով, թե նկարահանումներն արգելելու հրաման ունեն «վերեւից»։

Read More »Համերաշխություն են հայտնում հարձակումների ենթարկված գործընկերներին

Դատապարտում են լրագրողի նկատմամբ կատարված հարձակումը

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որով դատապարտում են iLur.am կայքի լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը եւ պահանջում են իշխանություններից պատժել մեղավորներին: Ստորև ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը.

Read More »Դատապարտում են լրագրողի նկատմամբ կատարված հարձակումը

PR-ի ընկալումները Հայաստանում

Ուսումնասիրելով աշխատանքի առաջարկներ հրապարակող որոշ հայկական կայքեր, ակնհայտ դարձավ, որ այսօր Հայաստանում ամենապահանջված աշխատատեղերից մեկը PR մասնագետի հաստիքն է:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում լայն շրջանառության մեջ մտավ PR (Public relations) արտահայտությունը: Այն այնքան սերտաճեց հայերիս բառապաշարին, որ սկսեց կիրառվել բոլոր պատեհ-անպատեհ առիթներով: Հայաստանում ամենատարածված սխալ ընկալումներից մեկն այն է, թե PR-ը նույն գովազդն է: Մինչդեռ PR -ն ու գովազդն իրար կապող միակ օղակն այն է, որ երկուսն էլ մարքեթինգի գործիքներն են:

Առաջին պաշտոնական PR կառույցները Հայաստանում հիմնվեցին դեռ 20 տարի առաջ, բայց այս ոլորտն այնքան անհայտ էր հայերիս համար, որ գրեթե ոչ ուսումնասիրվում, ոչ էլ նպատակասլաց զարգացում էր ապրում:

PR-ը, նույն ինքը «Հասարակայնության հետ կապեր» ասվածը, դինամիկ կերպով սկսեց զարգանալ վերջին տասը տարիների ընթացքում: Այսօր երևանյան որոշ համալսարաններում նույնիսկ հնարավորություն է ընձեռվում մագիստրական կրթությունը շարունակել հենց այս մասնագիտացմամբ:

Բայց չնայած նրան, որ Հայաստանում փորձեր են ձեռնարկվում հասարակայնության հետ կապերի մասնագետների պատրաստել, երկրում այս ոլորտի մասին ընկալումները մնում են աղոտ: PR-ով խորապես հետաքրքրված հայ երիտասարդները մասնագիտական կրթությունը ստիպված են շարունակել արևմուտքում, որտեղ այս ոլորտը ոչ միայն նոր չէ, այլև հասել է կատարելագործման գագաթնակետին:

Read More »PR-ի ընկալումները Հայաստանում

Մաթևոսյանի արձանը կրկին կոտրած. ի պաշտպանություն հանճարների

Գրեթե ամեն օր Մաշտոցի պուրակով քայլելիս` չեմ կարող անտարբեր անցնել Հրանտ Մաթևոսյանի արձանի կողքով, որը «Երևան» գրվածքով նստարանին նստած` կարծես ականջ է դնում իր կողքին նստածների զրույցին: Եվ ամեն անգամ ուշադրությունս սևեռում եմ` համոզվելու, որ այդ կավե արձանը «ողջ-առողջ» է և զերծ վայրագ վերաբերմունքից:

Այսօր այդ օրը չէր:

Եթե նախորդ ամիսներին նկատել էի կոտրած մատը, հետո կոտրած ձեռքը, մեկ ուրիշ անգամ փշրած ծունկը, որոնք մինչև մյուս կոտրելը սովորաբար վերականգնում էին, ապա այս անգամ տեսարանն էլ ավելի տխուր էր, եթե ոչ` դաժան: Լուսանկարից ավելի պատկերավոր նկարագրել տեսարանը չեմ կարող:

Նմանատիպ վերաբերմունքի են արժանացել նաև «Մեր հանճարները մեր կողքին են» նախագծով նախորդ տարվանից մայրաքաղաքում հայտնված մյուս «կավե հանճարները»:

Որակել դա վանդալիզմ դժվարանում եմ, քանի որ չեմ կարծում, որ 97% հայերով բնակեցված Հայաստանում ունենք համաքաղաքացիներ, ովքեր սեփական հանճարների հանդեպ այնքան չարամտորեն են տրամադրված, որ հատուկ վնաս են հասցնում այս արձաններին:

Read More »Մաթևոսյանի արձանը կրկին կոտրած. ի պաշտպանություն հանճարների

Կրկին բողոքում են դեղերի թանկացումից

65-ամյա թոշակառու Լաուրա Ստեփանյանը մտահոգություն է հայտնում դեղորայքի շուկայում տիրող թանկացումների վերաբերյալ:

«Մի դեղ չկա, որ թանկացած չլինի: Աստմայի, խոլեստերինի, շաքարի դեղերը… չգիտեմ էլ որն ասեմ», – բողոքում է տիկին Լաուրան: Այս տարվա թանկացումների առաջին ալիքը նա նկատել էր դեռ երկու ամիս առաջ, և այժմ էլ տեսնում է, որ 200-ից 500 դրամով թանկացել են իրեն անհրաժեշտ դեղերը:

Տիկին Լաուրան արդեն 4-րդ տարի է տառապում է շաքարային դիաբետով, ասում է՝ երեխաներն են օգնում, որ կարողանա անհրաժեշտ դեղերը գնել. միայն թոշակով անհնար կլիներ:

Քաղաքի դեղատներում թանկացման հստակ պատճառներ չեն նշում: «Ենթադրում ենք, որ բոլոր թանկացումներն էլ ներկրման ծախսերի հետ են կապված: Եթե, օրինակ դեղը մոտ տարածքից է ներկրվում, ինչը շատ ծախսեր չի պահանջում, հետևաբար ավելի էժան գներով է վաճառվում», – նշում է Երևանի կենտրոնական դեղատներից մեկի աշխատակցուհին:

Իսկ «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղատների ցանցից դեղագործ Նելլի Կարգինյանն էլ ասում է, որ վերջին խոշոր թանկացումները եղել են նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ այժմ նման թանկացումներ չկան և աղմուկ բարձրացնելու հիմքեր չի տեսնում:

Read More »Կրկին բողոքում են դեղերի թանկացումից

Հանուն նորաձևության. վիրահատվե՞լ, թե ոչ

39-ամյա Ռիմմա Մալյանին դուր չէր գալիս իր քթի ձևը և օրերից մի օր նա որոշեց դիմել պլաստիկ վիրաբույժի օգնությանը:

«Ուզում էի ավելի նուրբ դիմագծեր ունենալ և ավելի գեղեցիկ լինել»,- նշում է Ռիմման:

Քթի հաջող վիրահատությունից հետո որոշեց նաև շրթունքների ուրվագծերի ուղղում իրականացնել` կրկին վիրահատության միջոցով, դրանք ավելի ընդգծելու համար:

Ռիմման ասում է, որ իր համար պլաստիկ վիրահատությունների շարքն ավարտված է, քանի որ գոհ է իր ներկայիս տեսքից: Վիրահատությունների արդյունքներից էլ է գոհ. սպասելիքներն արդարացել են, իսկ ինքնագնահատականը` բարձրացել:

Համաձայն վիճակագրության` Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը քթի վիրահատությունն է, և քիչ չեն կանայք, ովքեր պատրաստ են վիրահատվել` պարզապես նորաձևությանը տուրք տալով:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վիրաբույժ Էդուարդ Ավագյանն ասում է, որ պլաստիկ վիրահատությանը պատրաստ կանայք հիմնականում գալիս են կողմնորոշված, թե որ աստղի քթի ձևից են ցանկանում ունենալ: «Օրինակ, ուզում են մոդել Կլաուդիա Շիֆերի քթի ձևից, բայց եթե նրա քթի ձևը համահունչ չէ վիրահատվողի դիմագծերին, ապա մենք փորձում ենք հակառակը համոզել»,- ասում է Ավագյանը:

Ըստ պլաստիկ վիրաբույժների` այն քաղաքացիները, ովքեր չունեն քթի հետվնասվածքային դեֆորմացիա և պարզապես ուզում են վիրահատության միջոցով փոխել քթի ձևը, նախ պետք է համոզիչ հիմնավոր պատճառներ ներկայացնեն դրա համար:

Read More »Հանուն նորաձևության. վիրահատվե՞լ, թե ոչ

Հայկական մամուլը` կնոջ կերպարանքով

«Լուրը պետք է լինի գեղեցիկ կնոջ շրջազգեստի նման. այնքան երկար, որ ամփոփի ամենը, բայց այնքան կարճ, որ հետաքրքիր լինի»: Միգուցե հենց այս խորամանկությունն իմանալով է, որ այսօր Հայաստանի լրատվական դաշտում կին լրագրողներն ավելի շատ են: Տղամարդկանց հավասար, «թույլ սեռի» ներկայացուցիչներին կարելի է հանդիպել նաև ԶԼՄ-ների ղեկավար պաշտոններում` իբրև խմբագիրներ, տնօրեններ կամ տեխնիկական բաժնի աշխատակիցներ:

Մոտավորապես նույն իրավիճակն է նաև բուհերի լրագրության ֆակուլտետներում: Երևանի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային լրագրության կենտրոնում սովորողները մեծամասամբ աղջիկներ են: Այս բաժինը ամեն տարի ունենում է շուրջ 50 շրջանավարտ որոնցից միայն մեկն է տղա:

Կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանն ասում է, որ իր տեղեկությամբ մյուս բուհերում ևս լրագրության բաժիններում աղջիկների թիվը գերազանցում է տղա ուսանողների թվին:

«Իմ կարծիքով տղաները չեն ընտրում լրագրությունը` մտածելով, որ այն քիչ վարձատրվող մասնագիտություն է», – ասում է Հովհաննիսյանը և ավելացնում, – «հայկական ընտանիքներում հիմնական գումար վաստակողը համարվում է տղամարդը, իսկ կնոջ աշխատավարձը ավելի շատ համարվում է հավելյալ եկամտի աղբյուր»:

Հովհաննիսյանն ասում է, որ պարադոկսը կայանում է նրանում, որ լրագրությունը համարվում է վտանգավոր մասնագիտություն, բայց վարձատրությունը քիչ է, և կանայք են հիմնականում աշխատում:

Read More »Հայկական մամուլը` կնոջ կերպարանքով