Skip to content

ՊԻԿ հեռուստաալիքի լրագրողին վտարում են Ռուսաստանից

Մոսկվայի քաղաքային դատարանը երեկ որոշում է ընդունել հեռացնել երկրից Առաջին տեղեկատվական կովկասյան հեռուստաալիքի լրագրող Նատիա Փոլադաշվիլուն: 

Ինչպես հայտնում է Кавказский узел կայքը՝ մայիսի 30-ին Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հուղարկավորման արարորողության ժամանակ ձերբակալվել են ՊԻԿ հեռուստաալիքի թղթակիցներ Ալեքսեյ Մատվեևը և Նատիա Փոլադաշվիլին: Մատվեևին տուգանել են 500 ռուբլի գումարով, իսկ Փոլադաշվիլու գործը ուղարկվել է դատարան:

Մայիսի 31-ին դատարանը որոշում է ընդունել Ադրբեջանի քաղաքացի Նատիա Փոլադաշվիլուն վտարել երկրից, հայտնում է  «Грузия Onlinе»-ը:

Ինչպես հայտնել են մայրաքաղաքի իրավապահ մարմինները՝ լրագրողները նկարահանում էին իրականացնում և հարցազրույցներ վերցնում առանց հավատարմագրման փաստաթղթերի: 

Հատկանշական է, որ մարտի 2-ին տեղի ունեցած Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ ռուսական կողմը մեղադրել է ՊԻԿ հեռուստաալիքին այն բանում, որ վերջինս ապակայունացնում է իրավիճակը Կովկասում և նպաստում ՌԴ-ի քայքայմանը: Հեռուստաալիքի ղեկավարությունն էլ հայտարարել է օբյեկտիվ հաղորդումներ պատրաստելու իր նպատակների մասին:

Աղբյուր: http://www.kavkaz-uzel.ru/

Read More »ՊԻԿ հեռուստաալիքի լրագրողին վտարում են Ռուսաստանից

Amnesty International կազմակերպությունը հատուկ մրցանակ է շնորհել Ֆաթուլաևին

«Մայիսի 28-ին Amnesty International կազմակերպությունը Էյնուլա Ֆաթուլաևին հատուկ մրցանակ է շնորհել լուռ հերոսության համար: Ֆաթուլաևին ծեծել են, սպառնացել մահով և վերջապես բանտ նետել: Դրամատիկ կերպով նրան ազատեցին անցյալ շաբաթ: Այս ազատումը նա վերագրում է Amnesty-ի ջանքերին: 

Amnesty-ի պատմությունը հիշեցնում է մեզ, որ խոսքի ազատության համար պետք է պայքարեն և հաղթեն բոլոր սերունդները», – գրում է բրիտանական Guardian-ը:

Source: http://times.am

 

Read More »Amnesty International կազմակերպությունը հատուկ մրցանակ է շնորհել Ֆաթուլաևին

Լրագրողներ առանց սահմանների. Թբիլիսիում հարձակվել են 10-ից ավելի լրագրողի վրա

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ցնցված է այն բռնություններից, որոնք վրացական անվտանգության ուժերը գործածել են մայիսի 26-ի վաղ առավոտյան Թբիլիսիում տեղի ունեցող հակակառավարական ցույցը լուսաբանող լրագրողների հանդեպ:

«Ըստ մեր աղբյուրի՝ ոստիկաննները հարձակում են գործել կամ ձերբակալել նվազագույնը տասներկու լրագրողի», – հաղորդում է «ԼԱՍ»-ն: «Իրադարձությունները լուսաբանող լրագրողների հանդեպ ուժի այս գործադրումը պարզապես անհանդուրժելի է: Մենք կոչ ենք անում թե՛ կառավարությանը, թե՛ ընդդիմությանը հարգել լրագրողներին. նրանք չպետք է դառնան ընթացիկ քաղաքական լարվածության զոհ»:

Մայիսի 21-ից սկսած՝ ամեն օր հազարավոր մարդիկ դուրս էին գալիս ցույցի՝ պահանջելով նախագահ Սահակաշվիլու հրաժարականը: Մայիսի 26-ին՝ կեսգիշերից հետո, ոստիկանությունը ուժ գործադրեց, որպեսզի ցրի ընդդիմության ցույցը Ռուսթավելու պողոտայից: Ընդդիմությունը զգուշացվել էր, որ փողոցը պետք է ազատվի, քանի որ այնտեղ տեղի էին ունենալու Վրաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններ: 

Ոստիանությունը արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և մահակներ էր օգտագործում ցուցարարներին ցրելու համար: Լրագրողները ենթարկվում էին բանավոր վիրավորանքների և ֆիզիկական հարձակման: Առանց բացատրությունների նրանցից խլում կամ կոտրում էին ֆոտո և տեսախցիկները:

Read More »Լրագրողներ առանց սահմանների. Թբիլիսիում հարձակվել են 10-ից ավելի լրագրողի վրա

Եվ կրկին միասին. Barcamp Yerevan 2011-ը կմիավորի գիքերին

Հունիսի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կմեկնարկի երկօրյա Barcamp Yerevan 2011-ը, որն իր շուրջ կմիավորի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին և պարզապես բոլոր գիքերին: Այսպես են անվանում նրանց, ովքեր կյանքն այլևս առանց սոցիալական մեդիաների չեն պատկերացնում:

Այս ոչ ֆորմալ միջավայրով միջոցառմանը երիտասարդները սպասում են մեկ տարի` սկսած անցյալ տարի ավարտված միջոցառման վերջին օրից, երբ մասնակիցները պայմանավորվեցին համացանցով շփվել` ակնկալիքով, որ մեկ տարի անց կրկին կհանդիպեն:

Barcamp-ը նոր ձևաչափով բաց քննարկումներից և զեկույցներից բաղկացած միջոցառում է, որը սկիզբ է առել ԱՄՆ-ում ավելի քան հինգ տարի առաջ: Հայաստանում Barcamp սկսել են կազմակերպել 2009թ-ից:  Այստեղ մասնակիցները ներկայացնում են ՏՏ ոլորտոմ և համացանցում իրենց ունեցած ձեռքբերումները, փոխանակվում գաղափարներով և ծանոթանում միմյանց հետ:

[[wysiwyg_imageupload:101:]]Ի տարբերություն համաժողովի, այստեղ չկան հատուկ բանախոսներ. մասնակիցներից յուրաքանյուրը կարող է հանդես գալ զեկույցով, ինչպես նաև` քննարկում ծավալել: Հակառակ ավանդական համաժողովների՝ Barcamp-ի օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից` նրանց իսկ առաջարկած թեմաներով։

Read More »Եվ կրկին միասին. Barcamp Yerevan 2011-ը կմիավորի գիքերին

Դեպի տուն. Փաշինյանը ազատ արձակվեց

Մայիսի 27-ի վաղ առավոտից «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, գործընկերներն ու համախոհները հավաքվել էին Արթիկ ՔԿՀ-ի մուտքի առջև և սպասում էին Նիկոլի ազատ արձակմանը: Անազատության մեջ Փաշինյանը անցկացրեց շուրջ երկու տարի: Նրա նկատմամբ կիրառվեց համաներում, որը շնորհվեց Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Համաներման արդյունքում ընդհանուր մոտ 400 կալանավոր ազատ կարձակվի մինչև սույն թվականի սեպտեմբրի 21-ը:

Աղբյուր` JNews.am

Read More »Դեպի տուն. Փաշինյանը ազատ արձակվեց

Էյնուլա Ֆաթուլաևին ազատ են արձակել չորս տարի բանտում անցկացնելուց հետո

Լրագրող և թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը ազատ է արձակվել բանտում չորս տարի անցկացնելուց հետո:

Ֆաթուլաևին ազատել են տասնյակ այլ բանտարկյալների հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից շնորհված համաներման արդյունքում:

Նրա ազատումը ողջունվեց շատ ադրբեջանական և միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք տարիներ շարունակ աշխատել են այդ ուղղությամբ:

Ազատ արձակվելուց ընդամենը երկու ժամ հետո, խոսելով «Ազատություն» ռադիոկայանի հետ, Ֆաթուլաևն ասել է, որ համոզված է, որ այդ ջանքերը կարևոր դեր են խաղացել կառավարության` իրեն ազատելու որոշման մեջ:

Նա ավելացրել է, որ անսպասելի ազատությունը կարծես մի «հրաշք» լինի, որը դժվար է հասկանալ:

«Ես մինչև հիմա փորձում եմ հասկանալ իրավիճակը», – ասել է նա: «Սա մի հրաշք է ինձ համար: Ես չէի պատկերացնի: Իսկապես անակնկալ էր ինձ համար»:

Ֆաթուլաևը, ով ներկայումս փակված «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմագիրն է, ձերբակալվել էր 2007 թվականին և դատապարտվել 8,5 տարի ազատազրկման հարկերից խուսափելու և ահաբեկչություն խթանելու մեղադրանքներով:

2010 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում ընդունեց, ըստ որի Ֆաթուլաևը պետք է ազատ արձակվեր և 25,000 եվրո փոխհատուցում ստանար, քանի որ Ադրբեջանի կառավարությունը խախտել էր նրա խոսքի ազատության և արդար դատի իրավունքները:

Read More »Էյնուլա Ֆաթուլաևին ազատ են արձակել չորս տարի բանտում անցկացնելուց հետո

Բողոքի ցույցի ժամանակ ոստիկանները ձերբակալել, ծեծել են լրագրողների և առգրավել տեխնիկան

Մայիսի 26-ի առավոտյան Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցող ցույցի ընթացքում ոստիկանության հարձակման արդյունքում լրագրողներ են տուժել: Օրինապահները ձերբակալել, ծեծել և հայհոյել են նրանց`առգրավելով լուսանկարչական սարքավորումները և տեսախցիկները:

Հատուկ նշանակության զորքերը ծեծել են Netgazeti-ի լրագրող Թամազ Կուպրեիշվիլուն:

Interpressnews գործակալության թղթակից Մալխազ Չկադուային ձերբակալել և բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք: Որոշ ժամանակ անց նրան ազատ են արձակել: Ինչպես հայտնում է Մալխազ Չկադուան՝ նրան և այլ լրագրողների հայհոյել են մոտ մեկ և կես ժամ: Ըստ նրա՝ ոստիկանական բաժանմունքում շատ այլ ձերբակալվածներ կան:

Ինչպես հայտնում է Interpressnews գործակալությունը՝ նրանց թղթակցին ոստիկանները վայր են գցել Թավուկաշվիլի փողոցում և թույլ չեն տվել հեռանալ: Լրագրողը կրել է մամուլի ծառայության տարբերակիչ նշաններով հագուստ, սակայն ոստիկանները նրան բաց չեն թողել և տարել են անհայտ ուղղությամբ:

Netgazeti-ի լրագրող Նինո Կախնիաշվիլին թունավորվել է արցունքաբեր գազից և տեղափոխվել հիվանդանոց: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից: 

Netgazeti-ի մեկ այլ լրագրող Նեսթան Ցեցխլաձեից խլել են տեսախցիկը:

Media.ge-ն անձամբ ներկա է գտնվել և տեսել է՝ ինչպես են ֆիզիկական ուժ գործադրում և խլում ֆոտոխցիկը Guira News-ի լրագրող Նատո Գոգելիայից:

Աղբյուր` Media.Ge

Read More »Բողոքի ցույցի ժամանակ ոստիկանները ձերբակալել, ծեծել են լրագրողների և առգրավել տեխնիկան

Համաներում կշնորհվի նաև Նիկոլ Փաշինյանին

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, անազատւթյան մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին ևս համաներում կշնորհվի: Այդ մասին ասել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Շանթ» հեռուստաալիքի «Հեռանկար» ծրագրի ընթացքում: Մեկնաբանելով չորեքշաբթի օրը` մայիսի 25-ին, Ազգային ժողովում քննարկված համաներման մասին որոշման նախագիծը` Թովմասյանն անդրադարձել է նաև Փաշինյանին:

Համաներում հայտարարելու առաջարկով նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային Ժողովին էր դիմել մայիսի 20-ին: Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներումը կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

«Պատժից ամբողջությամբ կազատվի 400 մարդ, և այն անձինք, որոնց վրա կտարածվի համաներումը, այսինքն` պատժի չկրած մասը կկրճատվի, նրանք ևս կկազմեն մոտ 400», – ասում է Արդարադատության նախարարը:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը անազատության մեջ է գրեթե երկու տարի` 2009 թ-ի հուլիսից: Ավելի վաղ` 2009 թ-ի հունիսի 19-ին, Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ չէր կիրառվել:

2008 թ-ի հետընտրական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր և ավելի քան մեկ տարի անց՝ 2009 թ-ի հուլիսի 1-ին, ինքնակամ ներկայացել էր իրավապահ մարմիններին: Նրա նկատմամբ անմիջապես խափանման միջոց ընտրվեց կալանքը:

Read More »Համաներում կշնորհվի նաև Նիկոլ Փաշինյանին

Նինո Բուրջանաձեն ներողություն է խնդրել «Նեթգազեթի»-ի թղթակցից

Հանրային ասամբլեայի առաջնորդ Նինո Բուրջանաձեն անձամբ ներողություն է խնդրել «Նեթգազեթի» թերթի լրագրող Թամազ Կուպրեիշվիլիից մայիսի 22-ին լրագրողի և իր որդու միջև հանրային հեռուստատեսության շենքի առջև տեղի ունեցած դեպքի առնչությամբ:

Ըստ «Նեթգազեթի»-ի Նինո Բուրջանաձեն հանդիպել է Թամազ Կուպրեիշվիլուն մայիսի 22-ի ուշ երեկոյան:

«Նա (Անզոր Բիցաձեն) շատ վատ է պահել իրեն: Կարծել է, թե դուք ներքին գործերի նախարարության աշխատակից եք: Սակայն ասել է, որ պատրաստ է անձամբ ներողություն խնդրել ձեզնից: Իմիջիայլոց, ես անմիջապես նախատեցի նրան իր կոպիտ պահվածքի համար: Նա փոքր-ինչ ագրեսիվ է լրագրողների հանդեպ: Եվ դա զարմանալի չէ`հաշվի առնելով որոշ լրագրողների վարքագիծը: Ես անձամբ ներողություն եմ խնդրում, իսկ նա (Անզոր Բիցաձեն) ներողություն կխնդրի, երբ հանդիպի ձեզ: Նա հասկանում է, որ լինելով քաղաքական գործչի որդի, պետք է զսպի իրեն որոշ արարքներում»,- ասել է Բուրջանաձեն լրագրողին:

Աղբյուր` Media.ge

Լուսանկարը`rferl.org

Read More »Նինո Բուրջանաձեն ներողություն է խնդրել «Նեթգազեթի»-ի թղթակցից

Վրաստանի հանրային հեռուստատեսության հայտարարությունը ցույցի վերաբերյալ

Հանրային հեռուստատեսությունը արձագանքում է իր շենքի դիմաց սկսված բողոքի ցույցին և հայտարարում, որ չնայած այն բոլոր մեղադրանքներին, թե հանրային հեռուստատեսությունը կողմնակալ է՝ հեռուստաալիքը չի դառնա որևէ քաղաքական խմբավորման գործիք, և ավելին՝ չկա այդ մեղադրանքների համար հիմք հանդիսացող որևէ ապացույց:

Հանրային հեռուստատեսությունը հնարավորություն է տալիս ընդդիմության ներկայացուցիչներին մասնակցել և իրենց կարծիքը հայտնել քաղաքական 5 թոք-շոուների ժամանակ, որոնք հեռարձակվում են Առաջին ալիքով: Հեռուստաալիքի լրատվական թողարկումների ընթացքում ցուցադրվում են հատվածներ բողոքի ակցիայից, իսկ Երկրորդ ալիքը ուղիղ եթերում հեռարձակում է ցույցն առանց մեկնաբանությունների:

Հանրային հեռուստատեսությունը պատրաստում և հասարակությանն է ներկայացնում բարձրորակ հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, որոնք չեն պարունակում որևէ քաղաքական ազդեցություն: Մեր գլխավոր սկզբունքները՝ անկախությունը, անկողմնակալությունը և ազնվությունը, չեն կարող կասկածի տակ դրվել որևէ քաղաքական ուժի կողմից:

Աղբյուր: Media.ge


 

Read More »Վրաստանի հանրային հեռուստատեսության հայտարարությունը ցույցի վերաբերյալ