Skip to content

Տարվա լավագույն հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն

«Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխության ժամանակ տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, և որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ, կազմակերպության ղեկավար Սուրեն Դեհերյանին շնորհվեց «Ոսկե բանալի» և վկայական:

Ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կազմակերպում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ), անց է կացվում սեպտեմբերի 28-ին` տեղեկատվության ազատության միջազգային օրը: Այս տարվանը հոբելյանական 10-րդ մրցանակաբաշխությունն էր: Ամեն տարի անկախ ժյուրին ընտրում է պետական, հասարակական և լրտվական կամակերպությունների, որոնք գործունեության ընթացքում լավագույնս օգտագործում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:

««Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպությունը բավականին մեծ դեր ունի մարդկանց տեղեկացվածության բարձրացման, յուրաքանչյուր քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իր իրավունքի իրազեկման գործում: ՀԿ-ն շատ լուրջ աշխատանք է տարել նաեւ հաշմանդամների՝ մասնավորապես լսողության խնդիր ունեցողների շրջանում, իրազեկելով նրանց տեղեկացված լինելու, տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքի մասին»,- ասում է ԻԱԿ-ի տնօրեն Շուշան Դոյդոյանը:

Read More »Տարվա լավագույն հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն

Irazek.am ընտրական ուղեցույցում քաղաքացիների հաղորդագրությունների վերլուծություն

2012թ.-ի ապրիլին՝ ՀՀ Ազգային ժոովի ընտրություններին ընդառաջ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն գործարկեց www.irazek.am կայքը, որի հիմնական նպատակն է պարզ, մատչելի լեզվով տրամադրել օգտակար տեղեկություն ընտրողի իրավունքի և ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Կայքն ունի նաև «Պատմիր տեսածդ» բաժինը, որը հնարավորություն է տալիս հաղորդագրություն թողնել համայնքում կամ ընտրատեղամասում ընտրություններին առնչվող իրադարձությունների վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում կայքում գրանցված օգտատերերը պարբերաբար հաղորդագրություններ էին թողնում “Պատմիր տեսածդ” բաժնում, որոնք հիմնականում առնչվում էին ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումներին եւ անճշտություններին: Այս հաղորդագրությունների միջոցով հնարավոր է որոշակի առումով օբյեկտիվ պատկեր ստանալ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Ուստի, անհրաժեշտ է վերլուծել թողնված հաղորդագրությունները:

Վերլուծություն ըստ հաղորդագրությունների տեսակների

Նախ նշենք, որ հաղորդագրությունների համար կայքում սահմանված են տեսակներ, որոնք մատնանշում են հաղորդագրության բովանդակության մոտավոր բնույթը: Այդ տեսակներն են.

Ընտրակաշառք եւ ճնշումներ,

Read More »Irazek.am ընտրական ուղեցույցում քաղաքացիների հաղորդագրությունների վերլուծություն

Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ-ը ներկայացրեց քվեարկողների համար կրթական տեղեկատվական վեբ-կայքերը

Ապրիլի 20-ին, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը ներկայացրեց երկու նոր կայքեր` Irazek.am և Ditaket.am, որոնք մշակվել և ստեղծվել են «Իրազեկ ընտրող» (“Informed voter”)  ծրագրի շրջանակներում: Կայքերի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանի Էրեբունի Պլազա` «Արգիշտի» սրահում:

Կայքերի նպատակն է այլընտրանքային մեդիայի հնարավորություններն օգտագործելով` նպաստել Հայաստանում սույն թվականի մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացմանը` աջակցելով ՀՀ ընտրողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և ընտրություններին ակտիվ մասնակցությանը:

«Իրազեկ ընտրող» ծրագիրը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկան նաև Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Քերին Ի. Ռոբլին և  ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման հարցերով պատասխանատու Օլիվեր ՄաքՔոյը

Ի՞նչ է Irazek.am կայքը.

– հարթակ, որտեղ ՀՀ քաղաքացին կարող է պարզ, մատչելի լեզվով ստանալ օգտակար տեղեկություն ընտրողի իրավունքի և ընտրությունների ընթացքի վերաբերյալ,

– հարթակ, որտեղ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է տեղեկանալ սեփական ընտրատեղամասի և այդ տեղամասում առաջարդված թեկնածուների մասին,

Read More »Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ-ը ներկայացրեց քվեարկողների համար կրթական տեղեկատվական վեբ-կայքերը

Journalists for the Future launch voter education websites

Yerevan, Armenia – On April 20 at 15:00, the “Journalists for the Future” NGO (JFF) presented two new websites — Irazek.am and Ditaket.am — created as part of the “Informed Voter” project. The presentation took place at the Argishti Conference hall- Erebuni Plaza Business Center (9 floor) in Yerevan.

The aim of the websites is to help foster free, fair, and transparent parliamentary elections in Armenia, by using alternative media to support voters’ awareness.

The “Informed Voter” project is implemented with the support of the U.S. Embassy in Armenia and the OSCE Office in Yerevan. US Embassy Public Affairs Officer Karen Robblee and OSCE Office in Yerevan Democratization Programme Officer Oliver McCoy attended the event.

Irazek.am (irazek means “informed” in Armenian) will:
• Provide Armenian voters with information on their rights and the election progress in simple, comprehensible language
• Inform voters on polling stations and the nominated candidates
• Create a community of concerned voters through “flash mob” activities and other social events
• Serve as a message board for voters to voice their observations and concerns about the election

Read More »Journalists for the Future launch voter education websites

ԼՀԱ-ի ծրագիրը One World Social Innovation միջազգային մրցույթի լավագույնների շարքում

Ներկայացնում ենք One World Social Innovation միջազգային մրցույթում ԼՀԱ-ի ծրագրի մասին անդրադարձող նյութի հայերեն թարգմանությունը:

Հայաստան – հավասար իրավունքներ խուլերի համար

«Մեր հասարակությունում դժվար է խուլ լինել: Ես բարկացել էի, երբ կառավարությունը հայտարարեց, որ այլևս ժեստերի լեզվով լուրեր չեն հեռարձակվելու», – ասում է 25-ամյա Արթուրը Երևանից: «Եվ մենք որոշեցինք պայքարել»:

10 ամիս պահանջվեց «Լրագրողներ հանուն ապագայի» և «Լռության ձայն» հասարակական կազմակերոպություններից սոցիալական ցանցերի, բլոգերի և այլ մեդիա միջոցով խուլերին և հասարակությանը մի գաղափարի շուրջ միավորելու համար, որ անհրաժեշտ է օրենքով ամրագրել ժեստերի լեզվով լրատվության հեռարձակումը: Արդյունքում ընդունվեց օրինագիծ, համաձայն որի բոլոր հեռուստաընկերությունները պարտավորվում են օրական նվազագույնը մեկ անգամ լրատվական թողարկումներում օգտագործել ժեստերի լեզվով թարգմանություն կամ լուսագրեր:

«Հենց սկզբից մեր կազմակերպության նպատակն էր խթանել հասարակության տարբեր խմբերին օգտագործելու համացանցը՝ որպես տեղեկատվության տարածման այլընտրանքային միջոց», – ասում է JNews.am կայքի գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանը: «Այս դեպքում մենք փորձեցինք օգնել խուլերի համայնքին, որովհետև հեռուստաալիքները հրաժարվում էին կատարել նրանց պահանջները: Միևնույն ժամանակ մենք նաև զգացինք, որ համացանցը կարող է անփոխարինելի կամուրջ դառնալ այս մարդկանց համար հաղորդակցման առումով»:

Read More »ԼՀԱ-ի ծրագիրը One World Social Innovation միջազգային մրցույթի լավագույնների շարքում

Code of Ethics of Online Journalist: Developed by the Journalists for the Future

The “Journalists for the Future” NGO members are convinced that society enlightenment is basis for justice and democracy. Journalist’s duty is to unite these ends searching the truth and presenting frank and fair report on the events through both traditional and new media.

The “Code of Ethics of Online Journalist” developed by the JFF aims to form professional approaches of journalists co-operating with the organization towards their work. The Code can also be useful to those users who want to differ the good and skilled authors from those who spread false and untrue information in the Internet.

The first open discussions on the “Code of Ethics of Online Journalist” took place on March 30 – April 1 in Aghveran during the training titled “How to Coverage Elections in Web” organized by the JFF. On April 1, the Code was signed by 20 participants (names are listed below).

As the JFF emphasizes every person’s opinion on the paper, the organization offers all the interested parties, journalists, lawyers and civil journalists to make suggestions and comments. 

10 RULES OF THE ONLINE JOURNALISTS

Read More »Code of Ethics of Online Journalist: Developed by the Journalists for the Future

Առցանց լրագրողի վարքականոն. մշակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» կողմից

«Լրագրողներ հանուն ապագայի» անդամները հավատացած են, որ հասարակության լուսավորումը արդարության նախադրյալն է և ժողովրդավարության հիմնաքարը: Լրագրողի պարտականությունն է միավորել այդ եզրերը՝ որոնելով ճշմարտությունը և ներկայացնելով դեպքերի և իրադարձությունների արդար և մատչելի հաշվետվությունը’ ինչպես ավանդական, այնպես էլ առցանց ԶԼՄ-ներով:

2012 թ. ապրիլի 1-ին «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» եռօրյա դասընթացների շրջանակում մասնակից 20 լրագրողներ (ստորև նշված են նրանց անունները) ստորագրեցին «Առցանց լրագրողի վարքականոնը», որը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) մասնագետների կողմից` միջազգային համանման վարքականոնների ուսումնասիրությունից հետո: Վարքականոնները բաղկացած են 10 կետից’ «մի´ վնասիր» սկզբունքի հիման վրա:

Վարքականոնի ստեղծմամբ ԼՀԱ-ն նպատակ ունի նպաստելու համացանցում հանրային տեղեկատվություն տարածողների մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև օգնելու ընթերցողին համացանցում տարբերակել որակյալ հրապարակումները կեղծ և ոչ հավաստի տեղեկություններից:

Read More »Առցանց լրագրողի վարքականոն. մշակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» կողմից

Հատուկ մեր մասին. «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ամփոփեց 2011 թվականը

2011 թվականը «Լրագրողներ հանուն ապագայի» համար աննախադեպ ակտիվ տարի էր: Կազմակերպված միջոցառումների շարքում էին սեմինարներ, իրավապաշտպանական նախաձեռնություններ, վարպետության դասեր, համաժողով և այլ նախագծեր: ԼՀԱ-ն շարունակեց նաև մեդիա ոլորտի դիտարկումներն ու լրագրողական ուսումնասիրությունները, որոնք հասանելի են JNews.am ԶԼՄ-ներին աջակցող հարթակի պահոցում:

Այս բոլոր նախաձեռնությունների հիմքում ընկած էր մեկ նպատակ` նպաստել Հայաստանում բազմակարծության տարածմանը, տեղեկատվության ազատության ապահովմանը և ԶԼՄ-ների նկատմամբ հանրության վստահության ավելացմանը:

Այս տարվա նախաձեռնություններից մի քանիսը նախորդ` 2010 թ-ին սկսած ծրագրերի տրամաբանական շարունակությունն էին: Դրանցից են «Համացանց. հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագիրը և JNews.am ԶԼՄ-ներին աջակցող հարթակը, որոնց աջակցեց «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը», ինչպես նաև «Նոր մեդիա դասընթացներ լրագրողական համայնքի համար» ծրագիրը, որն իրականացվեց Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների դեսպանատան «Մատրա» ծրագրի և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:

Read More »Հատուկ մեր մասին. «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ամփոփեց 2011 թվականը

JFF project aims to develop Armenian content on the Internet and increase internal traffic

Recently, the Internet traffic in Armenia has increased. But along with the optimistic data, about 70-80% of the traffic falls on external flows. This can be explained by the fact that the hosting  of many Armenian websites is in other countries, besides, Armenian users visit international websites a lot (Facebook, Odnoklassniki, Google etc.).

As a result, extra traffic is used in Armenia to visit websites with external hosting, and this leads to connection overload and results in extra expenditures for operators influencing the final tariff costs for customers. Only 19% of websites use local hosting in Armenia.

The “Journalists for the Future” NGO (JFF) started a project “Developing concepts to increase the share of internal traffic in the Armenian segment of the Internet.” The aim of the project is to create mechanisms for developing Armenian content and increasing the share of internal traffic.

The tariff policy of telecommunication operators, the international experience of the sphere, and the IT security level of the Armenian hosting will be studied in the frames of the project. Experts in IT security, sociology and marketing will participate in the project implementation process.

Read More »JFF project aims to develop Armenian content on the Internet and increase internal traffic

ԼՀԱ-ի նոր ծրագիրը միտված է համացանցում հայկական կոնտենտի զարգացմանը և ներքին տրաֆիկի ծավալի ավելացմանը

Վերջին շրջանում Հայաստանում գրանցվել է ինտերնետ տրաֆիկի ծավալների ավելացում, սակայն ոգևորիչ տվյալներին զուգահեռ կա նաև մեկ այլ ցուցանիշ, համաձայն որի, օգտագործված ինտերնետ տրաֆիկի շուրջ 70-80%-ը բաժին է ընկնում արտաքին հոսքերին: Սա բացատրվում է նրանով, որ հայկական կայքերի մեծ մասի հոսթինգները (կայքի բովանդակությունը պահպանող տիրույթը) գտնվում են այլ երկրներում, ինչպես նաև հայ օգտագործողները մեծամասամբ օգտվում են միջազգային կայքերից (Facebook, Odnoklasniki, Google և այլն):

Արդյունքում, Հայստանում արտաքին հոստինգներով կայքերից օգտվելու համար ծախսվում է լրացուցիչ տրաֆիկ, որն իր հերթին լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում կապի ալիքներում և հանգեցնում լրացուցիչ ծախսերի կապի օպերատորների համար. սա էլ իր ազդեցությունն է ունենում սպառողների համար ձևավորվող վերջնական սակագների վրա: Իսկ տեղական հոսթինգային ընկերությունները սպասարկում են Հայաստանում առկա կայքերի միայն 19%-ին:

Խնդրին որոշակի լուծում տալու նպատակով «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է մի նախագիծ, որով մշակելու է «Համացանցի հայկական սեգմենտում ներքին տրաֆիկի մասնաբաժնի մեծացման հայեցակարգ»: Նախագծի նպատակն է մշակել հնարավոր մեխանիզմներ հայկական կոնտենտի զարգացման և ներքին տրաֆիկի ծավալի ավելացման համար:

Read More »ԼՀԱ-ի նոր ծրագիրը միտված է համացանցում հայկական կոնտենտի զարգացմանը և ներքին տրաֆիկի ծավալի ավելացմանը