Տեղեկատվության շրջապտույտ թվային դարաշրջանում. գերմանական մեդիան համացանցում
«Արագ» ԶԼՄ-ների և ավանդական լրագրության միջև մրցակցությունը վաղուց անցյալում է: Միավորումը, համախմբումը այսօրվա մեդիայի հիմնարար բառն է: Տեղեկատվության հոսքի աճող արագությունը ձևավորում է նոր և բազմազան պահանջարկ բովանդակության հանդեպ, որը կարելի է բավարարել միայն առկա տեղեկատվությունը վերամշակելով` համացանցի համար:
Deutsche Welle – ալիքի գագաթին
«Ինչպիսի՞ն է ռադիոյի ապագան», – հարցնում եմ «Գերմանական ալիքի» առցանց տարբերակի խմբագիր Գիդո Բաումհաուերից: «Ինչի՞ մասին է խոսքը», – ժպիտով հարցնում է նա: Այնպիսի հասկացություն, ինչպիսին է ռադիոն, ըստ խմբագրի վաղուց գոյություն չունի: «Ավանդական ռադիոն ակտուալ է միայն այնպիսի երկրներում, որտեղ համացանցը զարգացած չէ, օրինակ՝ Աֆղանստանում», – ասում է Բաումհաուերը:
Այդպես էլ «Գերմանական ալիքը», որը հիմնադրվել է 1953 թվականին և որը հեռարձակվել է 30 լեզվով, արդեն այդքան էլ ռադիո չէ: 1994 թվականին ռադիոկայանը հեղափոխական որոշում կայացրեց. սկսել հեռարձակումը համացանցում, ինչը շատ մասնագետների համար այն ժամանակ ցնդաբանություն էր թվում:
Read More »Տեղեկատվության շրջապտույտ թվային դարաշրջանում. գերմանական մեդիան համացանցում