Պարսկական արահետով – 3. Իրանում լրագրությունը պահանջված չէ
Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող հայկական լրատվամիջոցների աշխատողներից շատերը լրագրողական կրթություն չունեն: Ընդհանրապես լրագրողի մասնագիտությունը այս երկրում այդքան էլ պահանջված չէ, իսկ հայ համայնքում` մասնավորապես: Բայց Թեհրանի Ազադ համալսարանի Հեռահաղորդակցության ֆակուլտետում լրագրություն է դասավանդում հայուհի Անի Միրզախանյանը, ով համարում է, որ լրագրության մասնագիտության նկատմամբ առկա պասիվությունը պայմանավորված է ցածր աշխատավարձով ու ոչ կայուն աշխատանք ունենալով:
Անին դասավանդում է բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներին, կրթություն ստացել է հենց նույն համալսարանում: Անիի խոսքով, 1979 թ-ի իսլամական հեղափոխությունից հետո լրագրությունը մեծ պահանջարկ ուներ, եւ լրագրություն սովորելու համար դիմորդների թիվը անհամեմատ մեծ էր: Սակայն վերջին 2-3 տարիների ընթացքում նրանց թիվը նվազել է:
«Երկրի պայմաններն ու աշխատատեղերն են պատճառը: Նրանք, ովքեր լրագրություն են սովորում, մտածում են, թե վաղն ինչ պետք է աշխատեն: Պայմաններն այնպես չեն, որ հնարավոր լինի հանգիստ մի թերթում աշխատել, եւ այդ թերթը չփակվի»,- ասում է նա` նշելով, որ լրագրությամբ զբաղվում են միայն նրանք, ովքեր շատ են սիրում այդ մասնագիտությունը:
Read More »Պարսկական արահետով – 3. Իրանում լրագրությունը պահանջված չէ