Skip to content

Դասընթաց բնապահպանական խնդիրներով հետաքրքրված լրագրողների համար

Լրագրողները, որոնք հետաքրքրված են բնապահպանական թեմաների լուսաբանելով կարող են հայտ ներկայացնել 3-օրյա դասընթացին մասնակցելու համար:

Այն կազմակերպվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Բնապահպանական կրթության և շահագրգիռ կողմերի իրազեկման բարձրացման միջոցով համաշխարհային բնապահպանական օգուտների ստեղծում» նախագծի շրջանակներում և նպատակ ունի խորացնել լրագրողների գիտելիքները բնապահպանական խնդիրների վերաբերյալ:

Դասընթացի շրջանակներում մասնակիցները կծանոթանան թեմատիկ խնդիրների լուսաբանման առանձնահատկություններին և նորարարական մոտեցումներին՝ տվյալների և մուլտիմեդիա գործիքների դարաշրջանում:

Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտ և ուղարկել  journalismenvironmental@gmail.com հասցեով:

Դասընթացը տեղի կունենա հունիսի 7-9-ը արտագնա (Երևանից դուրս): 

Տեղերը սահմանափակ են: Ընտրված մասնակիցներին կուղարկվի օրակարգը և լրացուցիչ տեղեկություններ դասընթացի վերաբերյալ:

Read More »Դասընթաց բնապահպանական խնդիրներով հետաքրքրված լրագրողների համար

Պահանջվում է լրագրող. Ամփոփ Մեդիա

«Ամփոփ Մեդիա»-ն իր նոր նախաձեռնությունների շրջանակներում կատարում է թիմի համալրում: Կազմակերպությունը փնտրում է բանիմաց և աշխատասեր լրագրողի, ով երբևէ ցանկություն է ունեցել միանալ Ամփոփ մեդիայի թիմին:

Լրացուցիչ տեղեկությունների և հայտը լրացնելու համար այցելեք հետևյալ հղմամբ:

Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ: Ընտրությունը կատարվելու է հայտերի ստացմանը զուգընթաց: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակ էլ կտեղեկացվեն աշխատանքային պայմանների մասին:

Աղբյուրը՝ «Ամփոփ Մեդիա»

Read More »Պահանջվում է լրագրող. Ամփոփ Մեդիա

Սուրճի և թեյի փառատոն՝ Երևանում

Երևանում՝ Կարապի լճի շրջակայքում, հոկտեմբերի 19-ին և 20-ին տոնական եռուզեռ էր. գեղեցիկ երաժշտությունը համեմվել էր սուրճի և թեյի բույրով, մարդկանց մեծ հոսքով և երեխաների խինդ ու ծիծաղով։ «Պրոմ Էքսպո» և «Ազդ» ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում արդեն

Հայ արտիստների կատարումները՝ Լեհաստանի քաղաքներում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ամեն տարի անց է կացվում հրեական մշակույթի փառատոն, որի ընթացքում քաղաքը ողողվում է գրականության, թատրոնի, երգի և պարի հնչյուններով: Այս տարին տվյալ փառատոնի համար հոբելյանական էր, քանի որ նշվում էր 15-րդ անգամ:

Վարշավա էին ժամանել հանրահայտ արտիստներ` Իսրայելից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Հյուրերի ցանկում էր նաև համաշխարհային ճանաչում ունեցող վիրտուոզ հայ ջութակահար և կոմպոզիտոր Արա Մալիքյանը, որի համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 2-ին` Վարշավայի Գժիբովսկի հրապարակում:

Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես դասական երաժշտության ստեղծագործություններ, այնպես էլ` մաեստրո Մալիքյանի հեղինակած ստեղծագործությունները:

«Հեշտ չէ ստեղծել կատարյալ ցուցադրություն, բայց ես կարծում եմ, որ հանդիսատեսին հարկավոր է ոչ այնքան կատարելություն, որքան արձակում ծանր էմոցիաներից»,-համերգից հետո նշել է կոմպոզիտորը:

Նրա կարծիքով՝ դրան հնարավոր է հասնել ոչ թե տեխնիկական վարպետության շնորհիվ, այլ «սրտի և հոգու լարերին դիպչելու»:

Գործիքային ելույթից բացի, համերգն իրենից ներկայացնում էր նաև պայծառ զգեստների շոու, որն ուղեկցվում էր կենդանի խորեոգրաֆիայով: 

Դոգման Կրակովում 

Read More »Հայ արտիստների կատարումները՝ Լեհաստանի քաղաքներում

Ատելության խոսքի նվազեցման թեմայով դասընթաց լրագրողների համար

«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը Երևանի և Հայաստանի մարզերի 15 լրագրողների համար սեպտեմբերի 6-8-ը կկազմակերպի եռօրյա դասընթաց, հետևյալ թեմաներով.

  • Ինչպես խուսափել նյութերում ատելության խոսքի և զրպարտանքի կիրառումից
  • Փաստերի ստուգման, տվյալների լրագրության և հեղինակային իրավունքի օգտագործման տրամաբանությունը և անհրաժեշտությունը

Դասընթացից հետո մասնակիցների շրջանում կկազմակերպվի փոքր դրամաշնորհներ հայաստանյան ներկա համատեքստում սուր թեմաներով լուսաբանումներ թողարկելու համար` դասընթացից ստացած հմտություններն ու քաղած դասերը կիրառելով։

Դասընթացը տեղի կունենա Երևանից դուրս։ Բոլոր ծախսերը՝ ճանապարհածախս, սնունդ և կեցություն, կհոգա «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ը։

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը (ոչ ավել քան 1 էջը) pin.journalists@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Մոտիվացիոն նամակը պետք է ներառի տեղեկություններ դիմողի աշխատավայրի մասին, դիմողի կողմից պատրաստվող նյութերի թեմաների հակիրճ նկարագրություն-առաջարկը, մասնակցության դիմելու պատճառը և ակնկալիքները դասընթացից։

Read More »Ատելության խոսքի նվազեցման թեմայով դասընթաց լրագրողների համար

Ընդունելություն GIPA` մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 8 հուլիսի, 2018թ.

Ծրագրի մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի Ժուռնալիստիկայի և մեդիա կառավարման կովկասյան դպրոցը կատարում է ՀՀ քաղաքացիների ընդունելություն մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով:

Մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագիրը լավ հիմքերի վրա է դնում ուսանողների քննադատական և նորարար մտածողությունը, ապահովում է լրագրողական և ղեկավարման գիտելիքներ ու հմտություններ մերօրյա մուլտիմեդիա միջավայրում հաջող գործելու համար: Այն նաև հիմնարար գիտելիքներ է տալիս նոր կոնցեպտների ու մեդիա տեսությունների մասին, որոնք ապագա լրագրողների և մեդիա դաշտի կառավարողների համար հույժ կարևոր են: Ուսումնական ծրագրի գերակշիռ մասն անցկացվելու է Մուլտիմեդիա կրթության նորաբաց կենտրոնում:

Read More »Ընդունելություն GIPA` մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով

Լրագրողական կազմակերպությունների առաջարկը՝ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանյան մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ շնորհավորելով նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում նոր կառավարությունը ձեռնամուխ կլինի ակտիվ եւ արմատական բարեփոխումներ իրականացնելուն, այդ թվում՝ ԶԼՄ-ների եւ տեղեկատվության ազատության ոլորտներում:

Հայտարարության հեղինակները մասնավորապես նշում են այն հանգամանքը, որ վերջերս ընդունված մի շարք օրենսդրական փոփոխություններ անհիմն սահմանափակում են կառավարության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խախտում տեղեկություններ ստանալու եւ տարածելու հիմնարար իրավունքը։  

Read More »Լրագրողական կազմակերպությունների առաջարկը՝ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին

#Քայլարա ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառած բռնության դեպքերը

Ապրիլի 19-ին մի շարք լրագրողական հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ տուժած լրագրողների վերաբերյալ, պահանջելով իրավապահ մարմիններից՝ օպերատիվ կերպով բացահայտել և պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ հարձակումներ իրագործած անձանց։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանում ընթացող բողոքի ակցիաների և դրանց հակազդելու իշխանությունների գործողությունների ժամանակ հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու լրատվամիջոցները։

Այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին։ Նրա վկայությամբ՝ հարձակվողները ոստիկաններ էին, որոնք նկատելով, որ հայտնվել են թղթակցի ուշադրության կենտրոնում, բռնություն են կիրառել նրա նկատմամբ։

Երեկ՝ ապրիլի 18-ին, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղակայված զրահատեխնիկան լուսանկարելու համար փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հրամանով հետապնդման է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանը։Read More »#Քայլարա ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառած բռնության դեպքերը

Հայտնի են «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցույթի դափնեկիրները

Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ Հայաստանում անցկացվեց նախադեպը չունեցող «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր www.MediaLab.am -ի և «Ցեց» քաղաքական երգիծաթերթի նախաձեռնությամբ։ 

Մրցանակաբաշխության նպատակն էր մեծարել քաղաքական դիրքորոշում ունեցող արվեստագետներին, հասարակական գործիչներին և քաղաքացիական ակտիվիստներին:

Մրցույթին ներկայացվել էր շուրջ 45 հայտ, որոնցից լավագույնները ստացան իրենց «Ցեցերը»:

Read More »Հայտնի են «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցույթի դափնեկիրները

Ռաֆայել Քոթանջյանի անկեղծ զրույցը ուսանողի հետ. «Ես կամ, քանի դեռ հետաքրքիր եմ»

JFF.am-ը ներկայացնում է Երեւանի պետական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող Աննա Կոստանդյանի հարցազրույցը Ռաֆայել Քոթանջյանի հետ, որն արվել էր մաեստրոյի 75-ամյակին նվիրված բենեֆիսից տասն օր առաջ: