Skip to content

«Հալեպ պզտիկ ատենեն մեզի հայկականը կը ներարկեին». Ժամգոչյանների ընտանիք

49-ամյա Հովիկ Ժամգոչյանը Հալեպի տասնյակ տարիների ոսկերչության փորձով մշակված ճաշակն այսօր ներկայացնում է Երեւանի Հյուսիսային պողտայի Տաշիր սթրիթում գտնվող Վերնիսաժի խանութներից մեկում:

Ժամգոչյանը կնոջ, որդու եւ դստեր հետ Հալեպից Հայաստան էր եկել 2012թ. շրջագայելու նպատակով: Նրանց վերադարձը կանխեց Սիրիայի պատերազմի մասին լուրը: Ընտանիքը որոշեց չշտապել վերադառնալ Հալեպ՝ հույս ունենալով, որ շուտով ամեն ինչ կվերջանա: Սակայն մեկ տարի անց նկատելով, որ ոչ մի դրական տեղաշարժ չկա՝ Ժամգոչյանը վերադարձավ Հալեպ՝ ոսկերչական բիզնեսը փրկելու:

«Ավերածություններու ականատեսը եղա, չի գտա դրացիներուն եւ ընկերներուն, սակայն Հալէպ մնալ եւ բիզնեսը վերանորոգել որոշեցի»,- ասում է Հովիկը:

Մեկ տարի Հալեպում ապրելուց հետո, հիասթափված ոչ միայն պատերազմի հետեւանքներից, այլ նաեւ իր գործից՝ Հովիկը վերադարձավ Հայաստան՝ վերջնականապես հաստատվելու մտադրությամբ:

Հայաստանում ոսկերչության շուկային անծանոթ լինելով՝ հալեպահայ գործարարը, այնուամենայնիվ, որոշեց փորձել իրեն այս ոլորտում եւ արծաթյա զարդեր ներկրեց` առաջնորդվելով «եթե գործը քու գործը չէ, տունդ կքանդե» սկզբունքով:

Read More »«Հալեպ պզտիկ ատենեն մեզի հայկականը կը ներարկեին». Ժամգոչյանների ընտանիք

Հալեպահայ քահանա. «Դեռևս խրթին է սիրիահայերի և տեղի հայերի միջև կապը»

Սիրիահայ երիտասարդ հոգևորական Տեր Պարգև Պալգևորգյանը յուրաքանչյուր ուրբաթ Երեւանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդիպում է վերջին տարիներին Սիրիայից Հայաստան գաղթած հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր գալիս են  նրա քարոզախոսությունը լսելու: 

Տեր Պարգևը ծնունդով Հալեպից է, ամուսնացյալ քահանա է և ունի մեկ դուստր: 2001-2008թթ. սովորել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում: 2013թ. դեկտեմբերին Տեր Պարգևը նշանակվել էր Հալեպի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ: 2016 թ. օգոստոսից Հալեպից տեղափոխվել է Հայաստան:  

Մինչև Տեր Պարգևի Հայաստան գալը, սիրիահայ համայնքի հետ հանդիպումներն անցկացնում էր Տեր Հայկազ Մասոյանը, ով նույնպես սիրիահայ հոգևորական է եւ այժմ ծառայում է Ջրվեժի եկեղեցում:

Տեր Պարգև քահանան ծառայում է Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում: Քահանան ասում է, որ համայնքի  բնակիչները խանդավառությամբ են ընդունել նրան:

«Մանկութունես արդեն սեր ունեի կրոնի ու հայերենի դասերի հանդեպ, այդ էր պատճառը, որ մղեց զիս երթալու դպրեվանք և ուսանելու ու հոգևորական դառնալու, որպեսզի ծառայեմ Աստուծոյ և մարդկանց»,- ասում է Տեր Պարգևը:

Read More »Հալեպահայ քահանա. «Դեռևս խրթին է սիրիահայերի և տեղի հայերի միջև կապը»

Հայրենիքի կարոտը հոգում լուռ պահած

Սիրիահայ Սիլվա Առաքելյան-Գասարճյանի հետ ծանոթացել եմ համացանցի միջոցով։ Մեզ միավորել է հայրենիքի, հայոց լեզվի, հայ մշակույթի նկատմամբ ունեցած հոգածությունն ու սերը: Չնայած մեր տարիքային մեծ տարբերությանը` հետաքրքիր զրույցների եւ շփման եզրեր միշտ գտնում ենք: Մինչ սիրիական պատերազմի սկիզբը նա ապրել է Սիրիայի Հալեպ քաղաքում, սակայն  ծնվել է Ռաքքայում՝ Դեր Զոր անապատի մոտ ընկած փոքրիկ հայաբնակ գաղութում։ Եղել է մանկավարժ` տեղի դպրոցում շուրջ տասներկու տարի դասավանդելով հայոց լեզու և արաբերեն:

Ամուսնացել է հալեպաբնակ երիտասարդի հետ, ունի երեք զավակ։ Նրանցից ավագը ապրում և ստեղծագործում է Դամասկոսում` թրքագետ է, լրագրող։ Աղջիկը Լաթաքիայում է ապրում իր ընտանիքի հետ, իսկ ինքը սիրիական պատերազմից հետո տեղափոխվել է կրտսեր որդու մոտ, ով ապրում և աշխատում է ԱՄԷ-ի Տուպայ քաղաքում:

Երբ խոսում է հայրենիքի մասին, հնարավոր չէ չնկատել նրա մեծ  խանդավառությունն  ու սերը հայրենիքի հանդեպ և այն անժխտելի փաստը, որ չի կարողանում և չի ուզում զատել Սիրիան Հայաստանից.

Read More »Հայրենիքի կարոտը հոգում լուռ պահած

Հալեպից Գավառ. բժիշկ Հակոբն առանց սահմանների

57-ամյա Հակոբ Թամիրյանը կնոջ և երկու երեխաների հետ Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2014թ.։ Ծննդավայր Հալեպից պատմական հայրենիք տեղափոխվելու պատճառ դարձավ Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմը, ինչը սպառնալիք դարձավ նաև այդ երկրում ապրող հայկական համայնքի համար։ Ինչպես Թամիրյանն է ասում, Սիրիայից մեկնելն ինքնին շատ դժվար էր, քանի որ հստակ որոշում չի կայացվել, այլ վախի մթնոլորտում ապրելով և վտանգը զգալով՝ նպատակ է դարձել օր առաջ հեռանալ այնտեղից՝ ինչ ճանապարհով էլ լինի։ Թամիրյանը մասնագիտությամբ գաստրոէնտերոլոգ-թերապևտ է։ Նա իր ընտանիքով նախ հաստատվեց Երևանում, այնուհետև տեղափոխվեց Գավառ։ Մայրաքաղաքից տեղափոխվելու պատճառը պարզ էր. աշխատանքի առաջարկն առաջինը Գավառից եղավ, իսկ սպասելու այլևս ժամանակ չկար։

Գավառի բժշկական կենտրոնում թերապևտի թափուր աշխատանքի մասին տեղեկանալով՝ անմիջապես դիմել է և 15 օր անց ընդունվել աշխատանքի։ Առաջին մեկ ու կես տարին Թամիրյանն ամեն օր Երևանից էր մեկնում աշխատանքի։ Իսկ երբ նշանակվեց նույն բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, արդեն հնարավորություն ունեցավ նաև տուն վարձել Գավառում։ Այժմ աշխատանքային օրերին Թամիրյանն ապրում և աշխատում է Գավառում, իսկ հանգստյան օրերին գալիս է Երևան՝ ընտանիքի մոտ։

Read More »Հալեպից Գավառ. բժիշկ Հակոբն առանց սահմանների

Սիրիական պատերազմի սկիզբը Գալինեի հուշերում

Գալինե Չամիչյանն արդեն հինգերորդ տարին է իր ծնողների և քրոջ հետ ապրում է Երևանում։ Գալինեն կամ Գալլան (այսպես են նրան դիմում ընկերները) ծնունդով Հալեպից է։ Երբ Սիրիայի քաղաքացիական պատերազմը սկսվեց, նա վեցերորդ դասարանում էր։ 

«Ամեն ինչ շատ լավ էր մինչև պատերազմը: Մի օր, առավոտյան 9-ին պայթյուն լսվեց. պատուհանները ճնշումից կոտրվեցին: Մենք դպրոցում էինք։ Աշակերտներին արագ իջեցրին առաջին հարկ, մի քանի րոպե հետո հայրս եկավ ինձ տուն տանելու», – պատմում է Գալլան։

Նա հիշում է, որ փողոցում կրակոցներ էին հնչում, այդ պատճառով հայրը շատ արագ էր մեքենան վարում: «Երբ հասանք տուն, մայրս խնդրեց գնամ իմ սենյակ: Ես զանգահարեցի ընկերուհուս, ում հետ սկսեցինք քննարկել այդ օրվա դեպքը, քանի որ մեզ ոչինչ չէին ասում: Ամեն ինչ հասկացա, երբ հեռուստացույցը միացրի: Հայտնում էին այդ օրվա դեպքի մասին»։

2012թ.՝ Ռամադանի օրերին, Գալլայի ընտանիքը որոշեց մեկ ամսով մեկնել Բրյուսել, սակայն Բրյուսելից հետևելով Սիրիայում շարունակվող հակամարտությանը՝ որոշեց ավելի երկար մնալ Եվրոպայում։ Այնուհետև նրանք ընտանիքով տեղափոխվեցին Լիբանան, բայց ինչպես ասում է Գալլան, այնտեղ չհարմարվելով՝ որոշեցին տեղափոխվել Հայաստան:

«Սկզբից շատ դժվար էր, բայց հիմա ունեմ շատ լավ ընկերներ: Պատրաստվում եմ հաջորդ տարի դիմել Ամերիկյան համալսարան»,- ասում է նա։

Read More »Սիրիական պատերազմի սկիզբը Գալինեի հուշերում

Ծափաթաղը իմ սրտում

Ծափաթաղը Սևանա լճի ափին գտնվող փոքրիկ համայնք է, որն ամռան շրջանում դառնում է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը՝ շնորհիվ համայնքում գտնվող միակ հյուրանոցի։ Նախորդ ամառ արձակուրդս անցկացրի հենց այստեղ, ուր այցելել էի քեռակնոջս և զարմուհուս հետ։

Երեւանից 126 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղն ունի մոտ 400 բնակիչ։ Այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ: 

Հյուրանոցի աշխատողների մեծ մասը եւս այս գյուղից են։ Ճաշարանի մատուցողուհու խոսքով՝ գյուղի դպրոցն ունի ընդամենը 20-30 աշակերտ։

Տուրիստական սեզոնի շնորհիվ ակտիվանում է նաեւ ծափաթաղցիների կյանքը։ Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ գյուղի բնակիչներն ապրում են աշխարհից կտրված, բայց իրականում նրանք շատ լավ ծանոթ են նորարարական հնարքներին։ Ինձ տպավորեց այն, որ գյուղի գրեթե բոլոր տների տանիքներին առկա են արևային ջրատաքացման համակարգեր։

[[wysiwyg_imageupload:270:]]Հյուրանոցից ճաշարան տանող մոտ 400 մետր ճանապարհահատվածը պատճառ է դառնում շփվելու, ծանոթանալու տեղացիների հետ, ինչին նրանք մեծ սիրով ու ժպիտով են արձագանքում։ Այստեղ, ծանոթ թե անծանոթ, բոլորն իրար բարևում են։ Իսկ ճանապարհիս անփոխարինելի ընկերը սևուկ շնիկն էր դարձել, որին բոլորը սիրում եւ կերակրում էին։

Read More »Ծափաթաղը իմ սրտում

Էջմիածնի գանձերը

Մայիսի 13-ին Կարմիր խաչի մի խումբ կամավորներ, այցելելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շրջեցին եւ ծանոթացան հոգեւոր կենտրոնին պատկանող թանգարաններին։ Խմբին ողջ ընթացքում ուղեկցում էին Մայր Աթոռի արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ու գործավար քարտուղար Մերի Սերոբյանը՝ սիրալիր պատասխանելով Կարմիր խաչի կամավորների հարցերին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հանդիսանալով համայն հայության հոգևոր կենտրոնը, իր հովանու տակ է վերցրել եւ ներկայացնում է հայկական պատմամշակութային ժառանգությունը: Առկա երեք թանգարաններում զետեղված են մեծագույն արժեք ունեցող իրեր, սրբություններ, որոնք սկզբնական շրջանում պահվել են եկեղեցիներին կամ արքայական պալատներին կից գանձարաններում։ Ըստ Տեր Ասողիկի, 16-17-րդ դդ. ճանապարհորդական օրագրերում կան հիշատակություններ, թե ինչպես օտարազգի ճանապարհորդները, լինելով  Սբ. Էջմիածնում,  հնարավորություն են ունեցել տեսնելու Մայր Աթոռում պահվող եկեղեցական գանձերը, սուրբ մասունքներն ու  եկեղեցական  արվեստի առարկաները:

[[wysiwyg_imageupload:268:]]

Read More »Էջմիածնի գանձերը

Magic Puchik. երբ սիրելի զբաղմունքը եկամտի աղբյուր է դառնում

34-ամյա Մարինա Փոկրավորյանը Հալեպ քաղաքից է: Ընտանիքի հետ Հայաստան է գաղթել սիրիական պատերազմի պատճառով, ունի երկու մանկահասակ երեխա: Մարինան մասնագիտությամբ հաշվապահ է, ավարտել է Սիրիայի տնտեսագիտական համալսարանը, տիրապետում է հինգ լեզուների` հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն:

Այնուամենայնիվ, Հայաստան տեղափոխվելով, Մարինան գիտակցում է, որ նոր միջավայրում մասնագիտությամբ աշխատելը նոր գիտելիք է պահանջելու, եւ առաջին բանը, որ մտքով անցնում է` փուչիկների ձևավորման ծառայություն հիմնելն է, ինչն իր սիրած զբաղմունքն էր Սիրիայում: Նրա ձգտումներին ու ցանկությանն իրականանալու թևեր է տալիս Մարինայի ամուսինը` Գրիգոր Խարաջյանը, ով Հալեպում երկար տարիներ աշխատել է որպես խառատ: Գրիգորն ինքն է ստանձնում այս գործի համակարգումը և, չնայած բազում դժվարություններին ու խնդիրներին, կարողանում է շուկայում ճանաչում ձեռք բերել, ունենալ մշտական պատվիրատուներ:

«Ուզեցինք ուրախութիուն մտցնել ժողովուրդին մեջ: Երբ ձևավորուած փուչիկները կտեսնին, երեցներն ալ, փոքրերն ալ շատ կուրխնան: Քեզ ալ դուր կգա, երբ ժողովուրդին մեջ դու ուրախութիուն ես դնում»,- ասում է Մարինան:

Read More »Magic Puchik. երբ սիրելի զբաղմունքը եկամտի աղբյուր է դառնում

Մեր գյուղն ապրեցնող խաղողի այգիները

Երբ  հարկ է լինում բացատրել, թե ինչպես է հնարավոր հասնել իմ ծննդավայր,  արմատացած մի խոսք ունեմ` «ուղիղ ճանապարհով գնում եք այնքան, մինչև ասֆալտն ավարտվի, ապա ևս 2 կմ անցնելով` հայտնվում եք Փշատավանում` Հայաստանի  սահմանամերձ գյուղերից մեկում»։

Փշատավանը տարիներ առաջ հարուստ էր փշատենիներով, բայց հիմա գյուղի անունը խորհրդանշող ծառերից հատ ու կենտ կարելի է հանդիպել։ Այսօր գյուղի ոչ պաշտոնական խորհրդանիշը խաղողի վազերն են դարձել։ Համայնքում յուրաքանչյուր ընտանիք առնվազն մեկ խաղողի այգի ունի, որով էլ պարծենում ու հպարտանում է։

Փշատավանցին տարվա ցանկացած եղանակի համագյուղացուն հանդիպելիս բարևից հետո առաջին հարցը, որ տալիս է, խաղողի այգու մասին է։

Գարնանը հարցնում է՝ «հո՞ խաղողը ցուրտը չի տարել» կամ էլ՝ «արդեն էտե՞լ ես վազերը», ամռանը՝ «հասցրե՞լ ես սուտ տալ այգիները» (խաղողի վազերն ավելորդ տերևներից ազատել), «հո՞ հիվանդություն չկա բաղի մեջ», «քանի՞ անգամ ես ջրել այգիները»։ Աշնան հարցերը բերքի շուրջ են՝ «ո՞նց է խաղողի բերքը», «ինչքանո՞վ ես ծախելու», «շա՞տ է նեխածը մեջը», «արդեն թաղե՞լ ես բաղերը», ձմեռվա հարցերը հիմնականում հաջորդ տարվա կանխատեսումներին են վերաբերում` «մյուս տարի տեսնես` ի՞նչ գին կունենա»:

Read More »Մեր գյուղն ապրեցնող խաղողի այգիները

Փոփոխությունների թատրոն. «Հողի մեջ կարևոր սերմը ցանողն ենք…»

«Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Հայկ Սեկոյանը ասում է, որ այս յուրօրինակ թատրոնը ստեղծվել է պատահականության և զուգադիպության արդյունքում: Իսկ առիթ հանդիսացավ 2006 թ-ին Բրիտանական խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող ֆորում-թատրոնի ծրագիրը, որը մեկտեղել էր երիտասարդ դերասանների, և, կարծես, մնում էր գտնել համապատասխան սցենարիստ: Երեք թեկնածուներից ընտրությունը կանգնեց Հայկի թեկնածության վրա, ով արդեն հասցրել էր սցենարիստի փորձ կուտակել: Թիմն ամբողջացնելով՝ երիտասարդ ստեղծագործողները շտապեցին բեմադրել իրենց առաջին ներկայացումը, որը դարձավ «Մերօրյա մեծապատիվ մուրացկանները»:

Այսպես էլ ստեղծվեց Հայաստանում առաջին «Փոփոխությունների թատրոնը»: Մինչդեռ այսպիսի փորձարարական թատերական նախաձեռնություններ հայտնի են տարբեր երկրներում: Նմանատիպ ստեղծագործական խմբերն իրենց ներկայացումներում ունենում են հստակ ուղերձներ` հանուն հասարակական փոփոխությունների: Մեզ հետ զրույցում 30-ամյա Հայկ Սեկոյանը պատմում է հայկական «Փոփոխությունների թատրոնի» առանձնահատկությունների և ստեղծագործական խմբի հաջողությունների մասին:

–   Իբրև գեղարվեստական ղեկավար` ինչպիսի՞ դժվարություններ կամ խոչընդոտներ կան աշխատանքի ընթացքում:

Read More »Փոփոխությունների թատրոն. «Հողի մեջ կարևոր սերմը ցանողն ենք…»