Skip to content

Հայկական մամուլը` կնոջ կերպարանքով

«Լուրը պետք է լինի գեղեցիկ կնոջ շրջազգեստի նման. այնքան երկար, որ ամփոփի ամենը, բայց այնքան կարճ, որ հետաքրքիր լինի»: Միգուցե հենց այս խորամանկությունն իմանալով է, որ այսօր Հայաստանի լրատվական դաշտում կին լրագրողներն ավելի շատ են: Տղամարդկանց հավասար, «թույլ սեռի» ներկայացուցիչներին կարելի է հանդիպել նաև ԶԼՄ-ների ղեկավար պաշտոններում` իբրև խմբագիրներ, տնօրեններ կամ տեխնիկական բաժնի աշխատակիցներ:

Մոտավորապես նույն իրավիճակն է նաև բուհերի լրագրության ֆակուլտետներում: Երևանի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային լրագրության կենտրոնում սովորողները մեծամասամբ աղջիկներ են: Այս բաժինը ամեն տարի ունենում է շուրջ 50 շրջանավարտ որոնցից միայն մեկն է տղա:

Կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանն ասում է, որ իր տեղեկությամբ մյուս բուհերում ևս լրագրության բաժիններում աղջիկների թիվը գերազանցում է տղա ուսանողների թվին:

«Իմ կարծիքով տղաները չեն ընտրում լրագրությունը` մտածելով, որ այն քիչ վարձատրվող մասնագիտություն է», – ասում է Հովհաննիսյանը և ավելացնում, – «հայկական ընտանիքներում հիմնական գումար վաստակողը համարվում է տղամարդը, իսկ կնոջ աշխատավարձը ավելի շատ համարվում է հավելյալ եկամտի աղբյուր»:

Հովհաննիսյանն ասում է, որ պարադոկսը կայանում է նրանում, որ լրագրությունը համարվում է վտանգավոր մասնագիտություն, բայց վարձատրությունը քիչ է, և կանայք են հիմնականում աշխատում:

Read More »Հայկական մամուլը` կնոջ կերպարանքով

Դիմանալով քաղցին կամ հացադուլը, որ փոխում է աշխարհը

ժողովրդավարության ուղին ընտրած երկրներում հասարակական ըմբոստությունը սահմանված և ընդունված կատեգորիա է: Իսկ հասարակությունն իր ըմբոստությունն արտահայտելու և իշխող անարդարություններին դեմ կանգնելու համար դիմում է ամենատարբեր միջոցների, որոնց համար երբեմն տուժում է հենց ինքը` հասարակությունը: Անհատական ու մասսայական դասադուլներ, գործադուլներ, հացադուլներ… այսքանից թերևս ամենավտանգավորը առողջության համար հացադուլն է:

Եթե հավատանք բնագիտական դասագրքերին, ապա մարդն առանց ջրի կարող է ապրել 3, իսկ առանց սնվելու 40 օր: Գոյություն ունի հացադուլի երկու տեսակ` չոր և խոնավ: Հեղուկների, մասնավորապես ջրի օգտագործման դեպքում հացադուլն անվանվում է խոնավ, այս դեպքում մարդու օրգանիզմն ավելի երկար դիմանալու հնարավորություն է ունենում: Հացադուլի հետևանքներն իրենց բացասական ազդեցությունն են թողնում օրգանիզմի բնականոն աշխատանքի վրա, ինչը հանգեցնում է մի շարք առողջական խնդիրների:

Այսկերպ հացադուլ անողներն արտահայտում են իրենց դժգոհությունն ու սեփական օրինակով ցույց տալիս, որ գաղափարը լսելի և իրականացված լինելու համար արժե զոհաբերել անձնական առողջությունն ու երբեմն նույնիսկ ֆիզիկական գոյությունը:

«Հացադուլային ըմբոստությունը» կարծես այլևս օտար չէ նաև Հայաստանում:

Read More »Դիմանալով քաղցին կամ հացադուլը, որ փոխում է աշխարհը

Բժիշկների սեփական այբուբենը

Ասում են, որ բժիշկներն ունեն իրենց սեփական այբուբենը` անհասկանալի և խճճված տառերով, որից միայն իրենք են գլուխ հանում: Բժիշկներն էլ չեն ժխտում:

Եթե երբևէ բժիշկը ձեզ դեղատոմս է դուրս գրել, հավանաբար նկատել եք, որ նրա ձեռագիրը տգեղ է և բացարձակապես անընթեռնելի: Եվ կարծես դա բոլոր բժիշկների մոտ է այդպես:

Ստացվում է, որ միայն բժիշկը կարող է կարդալ մեկ այլ բժշկի ձեռագիրը:

Օրինակ, վիրաբույժ Էդուարդ Ավագյանի ձեռագիրն ընդհանրապես պատուհաս է դարձել բժշկական կենտրոնի դոկումենտացիոն բաժնի աշխատակիցների համար: Նրանք խոստովանում են, որ երբեմն բժիշկ Ավագյանն ինքը չի կարողանում կարդալ սեփական ձեռագիրը:

«Գրելու կեսից աղավաղում է վերջավորությունները` չհասցնելով բառերն իրենց ավարտին»,- նշում է բաժնի աշխատակցուհիներից մեկը, ով արդեն 33 տարի է գործ ունի բժիշկների ձեռագրերի հետ, – «երիտասարդ աշխատողները նույնիսկ խուսափում են նրա հիվանդների նկարագրերի տվյալները մեքենագրելուց: Ես եմ, որ սովորել եմ նրա տառերին: Մեզ մոտ կարող եմ ձեռագրին նայելով ասել, թե որ բժշկի հիվանդի նկարագիրն է»:

Read More »Բժիշկների սեփական այբուբենը

Ретро Радио XX века. Анекдоты от “Армянского радио” в новом формате

Представляем вашему вниманию серию слайдов, где совмещены когда-то известные анекдоты от “Армянского радио” и разные модели радиоаппаратуры советского производства периода 1960-1970-х годов. Этим экспериментом мы попытаемся восстановить “забытое старое” в новом формате, чтобы донести эту информацию до поколения “NET”.

На сайте SlideShare по адрессу Retro Radio XX. Анекдоты от “Армянского радио” в новом формате
можно пролистать несколько таких слайдов. Но все слайды найдете на нашей страничке в Фейсбуке по адрессу Facebook.com/jnewsarmenia

Read More »Ретро Радио XX века. Анекдоты от “Армянского радио” в новом формате

Երիտասարդականի անտուն մնացած գրքերը

«451 ջերմաստիճանը, այն տաքությունն է, որի տակ վառվում է թուղթը»,- այսպես է սկսվում հայտնի ամերիկացի ֆանտաստ-գրող Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրական գործը: Պատմվածքը նկարագրում է մի հասարակություն, որտեղ գիրք կարդալը համարվում է հանցագործություն, որտեղ գրքերը վառվում են խարույկում:

Կարծես թե այդ ժամանակաշրջանը տեղափոխվել է մեր օրեր, որտեղ գրքերը աստիճանաբար կորցնում են իրենց դերն ու արժեքը: Նրանց մասին հոգ չեն տանում, չեն ցավում նրանց համար: Եվ հենց այդ նույն վերաբերմունքի հետևանքով անտուն մնացին մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումի գրքերը, որոնք արդեն երկար տարիներ է ինչ իրենց հանգրվանն էին գտել այնտեղ:

Դեռ դպրոցի տարիներից առաջին իսկ անհրաժեշտության դեպքում վազում էի այնտեղ: Ավարտել եմ Չեխովի անվան դպրոցը, որտեղ ռուսաց լեզվի և գրականության ուսուցումը տարբերվում է հայկական դպրոցների ծրագրից: Մենք անցնում էինք Մոսկվայի դպրոցների դասագրքերով, այդ իսկ պատճառով այդ առարկայի գրքերը դպրոցը մեզ չէր տրամադրում:

Առաջին դասարանից սկսած գրքերս գնում էի երիտասարդականի գետնանցումից: Համեմատած գրախանութների հետ, գրքերն այնտեղ ավելի մատչելի էին, տեսականին էլ` մեծ: Այնտեղ կարող էիր գտնել նաև գրքերի օգտագործած տարբերակները, որոնք էլ ավելի մատչելի էին: Կատարվում էր փոխանակում այլ գրքերի հետ, իսկ երբեմն էլ գրավաճառները նախօրոք ընդունում էին պատվերներ: Կարծես ամեն ինչ հարմար էր գնորդին գոհացնելու համար:

Read More »Երիտասարդականի անտուն մնացած գրքերը

iKin.am բլոգը կմիավորի հաշմանդամություն ունեցող կանանց

Մարտի 8-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ iկին.am կայքի շնորհանդեսը: Ըստ կայքի համակարգողների` սա առաջին բլոգային հարթակն է համացանցի հայկական տիրույթում, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հանար: Նման հարթակի ստեղծման նպատակն է հնարավորություն տալ հաշմանդամ կանանց և աղջիկներին քննարկելու իրենց հուզող հարցերը, բարձրաձայնելու խնդիրները, կիսվելու փորձով ու հաջողություններով:

«Ամենակարևոր նպատակն է խրախուսել հաշմանդամություն ունեցող կանանց, որպեսզի բարձրաձայնեն իրենց խնդիրները, պատմեն իրենց պատմությունները, անկեղծանան, լինեն ավելի համարձակ և կոտրեն այն կարծրատիպերը, որոնք կան այսօր Հայաստանում` հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ»,- նշեց iկին.am բլոգի խմբագիր Զառա Բաթոյանը:

Ըստ նրա, հաշմանդամ կանայք Հայաստանում հիմնականում մեկուսացած են հասարակությունից` հենց հասարակական կարծրատիպերի և ընտանիքի վերաբերմունքի պատճառով:

Միջոցառման ընթացքում Զառա Բաթոյանը ներկայացրեց կայքի բոլոր խորագրերը` առանձնացնելով դրանցից մեկը` «Իմ օրագիրը», որտեղ կլինեն կանանց օրագրային գրառումները, պատմություններն իրենց կյանքի մասին: Բաթոյանը հույս հայտնեց, որ այստեղ զետեղված միանման խնդիրների վերաբերյալ պատմող պատմությունները միավորման առիթ կհանդիսանան:

Read More »iKin.am բլոգը կմիավորի հաշմանդամություն ունեցող կանանց

Amnesty International. Հայաստանի իշխանությունները պետք է հետաքննեն մարդու իրավունքների խախտման դեպքերը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը փետրվարի 28-ին տարածել է հայտարարություն` Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ, որով կոչ է անում Հայաստանի իշխանություններին հետաքննել ընտրություններին առնչվող մարդու իրավունքների խախտման դեպքերը:

Amnesty International-ը նշում է, որ ստացել է մի շարք հաղորդագրություններ կաշառակերության դեպքերի, ինչպես նաև ընտրողների և դիտորդների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման վերաբերյալ, մինչդեռ Հայաստանի իշխանությունները համարժեք գործողություններ չեն կիրառել նման դեպքերը բացահայտելու համար:

Amnesty International-ն իր հայտարարությունում անդրադարձել է նաև լրագրողների հանդեպ կիրառված բռնություններին: «Aravot.am-ի և Asparez.am-ի լրագրողներին սպառնացել են «կտրել նրանց վիզը», եթե նրանք փորձեն նկարահանել ընտրատեղամասում տեղի ունեցող օրինախախտումները: Մոտ 1,5 ժամ լրագրողներին մեքենայից ինչ-որ անհայտ անձ է հետևել և սպառնացել: Սա տեղի է ունեցել Գյումրու 35/22 ընտրատեղամասում: Մեկ այլ դեպք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի Երևանի նախընտրական շտաբերից մեկի մոտ. 1in.am-ի լրագրող Մարինե Խառատյանին և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Սարիբեկյանին մի խումբ մարդիկ հայհոյել են, խլել նրանցից նկարահանող սարքերը և թույլ չեն տվել մտնել շտաբ:

Read More »Amnesty International. Հայաստանի իշխանությունները պետք է հետաքննեն մարդու իրավունքների խախտման դեպքերը

Լրատվական «գողոնի» հետքերով. «Հանուն բարեխիղճ լրագրության» խումբը զսպում է անբարեխիղճներին

Լրագրող Հասմիկ Համբարձումյանը գտել է բարեխիղճ լրագրություն ստեղծելու իր եղանակը՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացելով «Հանուն բարեխիղճ լրագրության» խումբը: Խումբը ստեղծվեց նախորդ տարվա օգոստոսին և այժմ այն ունի 247 անդամ՝ հիմնականում գործող լրագրողներ, մեդիա փորձագետներ, իրավաբաններ, և կան նաև ուսանողներ, ովքեր ուզում են ուրիշների սխալների վրա փորձ ձեռք բերել:

Հասմիկն աշխատում է Panorama.am լրատվական կայքում և իր գործունեության ընթացքում նկատում է, որ իր գրած հոդվածները հայտնվում են նաև այլ կայքերում` առանց նախնական պայմանավորվածության: «Նյութերը արտատպում էին ու առանց հղման դնում իրենց կայքերում», – ասում է Հասմիկը: Սա էլ պատճառ հանդիսացավ նման խմբի բացման համար, քանի որ նա հասկացավ, որ միայնակ պայքարել նման խնդրի դեմ անզոր էր:

«Ստիպված էի նման խումբ բացել, որ լրագրողների ուշադրությունը գրավելով` լուծումներ գտնենք»,- ասում է Հասմիկը:

Մնում էր նպատակը հստակեցնել. պայքար մի շարք լրատվամիջոցների անբարեխիղճ գործունեության դեմ` հանուն բարեխիղճ լրագրության ձևավորմանը: Այժմ խմբին անդամագրված լրագրողները հայտնաբերելով լրատվական «գողոն» անմիջապես տեղադրում են այս խումբ, փաստարկում սեփական նյութի վրա հղում կատարելով և փորձում են քննարկմանը ներգրավել նաև տվյալ նյութը արտատպած կայքի լրագրողներից:

«Օրինակներ շատ կան, երբ նման քայլի դիմածները արձագանքում են, ներողություն են խնդրում` ավելացնելով հղումը», ասում է Հասմիկը:

Read More »Լրատվական «գողոնի» հետքերով. «Հանուն բարեխիղճ լրագրության» խումբը զսպում է անբարեխիղճներին

Migration to homeland: A Story of a Syrian Armenian family

Syrian rebels and fights for over 2 years are the main reasons, which made hundreds of Armenian families, leave their birthplace and move to their native country. One of these families was the family of Manoukyans. The family’s father 50 year-old Hrach Manoukyan, leaving behind his home and all the earnings that he gained during his lifetime: a restaurant at the Mediterranean coast and a small shop in Kesab, Syria, took his family and moved to Armenia. They are 6 in their family: father, mother: 47-year-old Ani, two daughters: 23-year old Silva and 25-year old Sona, a son: 18-year old Hakob, and their 3 year-old grandchild.

“It has not been easy for us to agree with the idea that we should leave our birthplace, leave our lifestyle there and it was hard for us to see our country in that awful condition,” says Ani.

As they claim, the most important problem in Armenia is the lack of working places. “Mostly all members of our family have proper education, but still we can’t find a permanent job. But we don’t lose hope and try hard”.

During these eight months in Armenia, they have already rented 3 different houses and got along with the money they have brought with them, but as they claim it’s not endless and they hope that some day they will find their place in their native country.

Read More »Migration to homeland: A Story of a Syrian Armenian family

Ինչպես համացանցում պաշտպանվել գրագողությունից

Համացանցի տարածումը, համացանցից օգտվողների և լրատվություն տարածող կայքերի թվի կտրուկ աճը բերեց նրան, որ յուրաքանչյուր օգտատեր զգաց տեղեկատվություն տարածելու հզոր հնարավորությունը: Սա լավ է, բայց կա մի բայց. ոչ բոլոր լրատվական կայքերի տերերն են գիտակցում կամ չեն ցանկանում գիտակցել, որ ուրիշի ստեղծած տեղեկատվությունը սեփական էլեկտրոնային հարթակով տարածելը` առանց սկզբնաղբյուրին տեղյակ պահելու կամ առնվազն նշելու, հեղինակային իրավունքի խախտում է կամ, այլ կերպ ասած, գրագողություն:

Սա, իհարկե, ցանցի գլոբալ խնդիրներից մեկն է:

Պրոֆեսիոնալ լրատվամիջոցները և լրագրողները փորձում են տարբեր մեթոդներով ըմբոստանալ, պայքարել այս երևույթի դեմ: Դժվար է կանգնեցնել գրագողություն անող մարդկանց, քանի որ դա ձեր վերահսկողության տակ չէ: Այնուամենայնիվ, դուք կարող եք վերականգնել ձեր իրավունքները, եթե հայտնաբերեք, որ որևէ մեկն իրոք դա արել է: Չնայած համացանցը նյութերի հսկայական «պահեստ» է` դուք կարող եք հայտնաբերել գրագողությունը:

Նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչ է գրագողությունը: Գրագողություն տեղի է ունենում այն ժամանակ, երբ մի մարդ կամ մարդկանց մի խումբ վերցնում է ձեր աշխատանքներն ու մտքերը առանց ձեզ տեղեկացնելու և տարածում այլ հարթակներով: Նրանք կփորձեն արդարանալ` ասելով թե փորձել են հետաքրքիր տեղեկատվությունն ավելի մեծ լսարանի հասցնել:

Read More »Ինչպես համացանցում պաշտպանվել գրագողությունից