Ակտիվ օգտատերերը հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման թեմայով սեմինարին
Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռեւս Հայաստանի եւ հայերի առաջնային խնդիրներից են եւ կմնան այդպիսին, մինչեւ որ չլուծվեն: Թե երբ կգա այդ օրը, կամ արդյոք կգա ընդհանրապես, ոչ ոք չգիտի, սակայն մեզնից յուրաքանչյուրը կարող է իրական եւ մոտ դարձնել այն: Դրան էլ ավելի նպաստում է չորրորդ, թվային, հեղափոխությունը: Այն հեշտացրեց ամեն մարդու
ներգրավվածությունն այս կամ այն խնդրի լուծման գործում, պարզեցրեց լոկալ եւ միջպետական կոմունիկացիան:
Այս տեսակետից շատ կարեւոր է այն ամենն, ինչ կատարվում է համացանցում եւ այն մարդիկ, որոնք ներգրավված են այդ գործընթացներում: Այդ ամենն հաշվի առնելով, Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոնը կազմակերպել էր «Նոր մեդիաներում հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանումը. ստերեոտիպների մեղմացում» թեմայով չորսօրյա սեմինար, կցելով թրեյնինգին համացանցում քիչ թե շատ ակտիվ մասնակիցների: Սեմինարն անցկացվում էր միաժամանակ Հայաստանում եւ Թուրքիայում:
«Հանրությանը կրթելը երկար եւ դժվար գործընթաց է: Այնինչ այդ գործընթացը կարելի է զգալիորեն հեշտացնել ավանդական լրատվամիջոցների եւ մասնավորապես բլոգերների եւ սոգիալական մեդիայի այլ ակտիվ օգտատերերի միջոցով», – նշված է կազմակերպության պաշտոնական կայքում:
Read More »Ակտիվ օգտատերերը հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման թեմայով սեմինարին