Skip to content

Մեդիա դասընթաց լրագրող-հետազոտողների եւ ինֆո-դիզայներների համար

Եթե դուք լրագրող եք, հետազոտող կամ գրաֆիկ դիզայներ, ունեք առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ, հետաքրքրված եք մեդիա աշխարհում փորձարարական նախաձեռնությունների ակտիվ մաս կազմել, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ (ԼՀԱ), «Ամփոփ մեդիա» նախաձեռնության* շրջանակներում, Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ հրավիրում է ներկայացնել հայտ՝ մասնակցելու «Բացատրական լրագրություն և տվյալների վիզուալիզացիա» թեմայով դասընթացին:

Դասընթացը կանցկացվի մարտի 3-5: Այն կվարեն տվյալ ոլորտի տարածաշրջանային փորձառու մասնագետները:

Դասընթացի լավագույն մասնակիցներն առաջարկ կստանան համագործակցելու Ampop.am ինտերակտիվ մուլտիմեդիա պարբերականի հետ՝ որպես լրագրող-հետազոտող կամ ինֆո-դիզայներ: Ընտրված մասնակիցների համար դասընթացի մասնակցությունն անվճար է: ԼՀԱ-ն չի հոգում մարզերից ընտրված մասնակիցների ճանապարհածախսը։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետաքրքրության հայտ։

Read More »Մեդիա դասընթաց լրագրող-հետազոտողների եւ ինֆո-դիզայներների համար

2016 թ. Հայաստանում խոսքի ազատության վիճակը. ԽԱՊԿ-ի տարեկան զեկույց

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) հունվարի 17-ին ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ ԶԼՄ-ների ու լրագրողների իրավունքների խախտումների մասին տարեկան զեկույց, որտեղ անդրադարձել է ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխություններին ու գործընթացներին:

Կոմիտեի կողմից առանձնակի ուշադրության է արժանացել ապրիլյան  քառօրյա պատերազմի եւ հուլիսի երկրորդ կեսին  «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակման ու դրան հաջորդած լուսաբանման խնդիրները:

«Հայաստանյան ԶԼՄ-ներն ու դրանց աշխատակիցները գործել են ծայրահեղ անբարենպաստ պայմաններում»,- տեղեկացրեց ԽԱՊԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ընդհանուր առմամբ կոմիտեի տվյալներով արձանագրվել են ֆիզիկական բռնության 10 դեպք, որոնցում տուժել են 26 լրագրող ու օպերատոր, ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ այլ ճնշումների 52 փաստ, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 33 խախտում։

2016թ. աչքի է ընկել իշխանությունների կողմից լրատվամիջոցներին օրենսդրական տարբեր նախաձեռնությունների միջոցով զսպաշապիկ հագցնելու փորձերով: Դրանցից կարելի է առանձնացնել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի 65-րդ հոդվածը եւ ընտրություններին վերաբերող՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը:

Read More »2016 թ. Հայաստանում խոսքի ազատության վիճակը. ԽԱՊԿ-ի տարեկան զեկույց

էքսկուրս «Լրագրողներ հանուն ապագայի» անցած ուղով

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունն իր հիմնադրման պահից (2007թ.) ակտիվ գործունեություն է ծավալում հայաստանյան լրագրության, մեդիադաշտի, վիճակագրական տվյալների, հեղինակային իրավունքի, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության և այլընտրանքային մեդիակրթության ոլորտներում:

ԼՀԱ-ն իրականացնում է մեդիա ոլորտին առնչվող դասընթացներ, հետազոտական գործունեություն, հրատարակում մասնագիտական գրքեր, համացանցում ստեղծում փորձարարական տեղեկատվական հարթակներ և հանդես գալիս զանազան հասարակական նախաձեռնություններով:

Տեսլականը

Read More »էքսկուրս «Լրագրողներ հանուն ապագայի» անցած ուղով

Հայտարարություն. Բռնություն ԱԺ-ում «Հրապարակ» օրաթերթի թղթակցի նկատմամբ

Հայաստանի լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում պատգամավորի կողմից լրագրողի հանդեպ բռնության դեպքին: Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:

«Երեկ` դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռնություն է կիրառել «Հրապարակ» օրաթերթի թղթակից Վահե Մակարյանի նկատմամբ: Լրագրողը խորհրդարանում հավատարմագրված գործընկերների հետ հարցեր է ուղղել պատգամավորին նրա՝ ՀՅԴ-ին անցյալում անդամակցելու եւ կուսակցության հետ այժմյան հարաբերությունների վերաբերյալ, սակայն «արժանացել է» կոպիտ վերաբերմունքի։ Վահե Մակարյանի՝ պատգամավորին ավելի ուշ հարց ուղղելու փորձը կրկին ձախողվել է եւ վերածվել վիճաբանության, որի ընթացքում Ռուբիկ Հակոբյանն ասել է, թե «կուլտուրա» կսովորեցնի լրագրողին, իսկ լրագրողն էլ հակադարձել է, թե ինքը կարող է սովորեցնել։

Այս զրույցը շարունակելու համար պատգամավորը լրագրողին առաջարկել է առանձնանալ եւ ըստ Վահե Մակարյանի՝ վեճի ընթացքում բռունցքով հարվածել է իրեն ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Հարվածի հետքն ակնհայտորեն երեւում է լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութում, որտեղ լրագրողը մանրամասներ է ներկայացնում միջադեպի վերաբերյալ։ Մեզ հետ հեռախոսազրույցում պատգամավորն իր պահվածքը հիմնավորեց Վահե Մակարյանի հանդուգն վարքով։

Read More »Հայտարարություն. Բռնություն ԱԺ-ում «Հրապարակ» օրաթերթի թղթակցի նկատմամբ

Հայտարարություն. Բռնություն «Հրապարակ» օրաթերթի թղթակցի նկատմամբ

Հայաստանի լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում պատգամավորի կողմից լրագրողի հանդեպ բռնության դեպքին: Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:

«Երեկ` դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռնություն է կիրառել «Հրապարակ» օրաթերթի թղթակից Վահե Մակարյանի նկատմամբ: Լրագրողը խորհրդարանում հավատարմագրված գործընկերների հետ հարցեր է ուղղել պատգամավորին նրա՝ ՀՅԴ-ին անցյալում անդամակցելու եւ կուսակցության հետ այժմյան հարաբերությունների վերաբերյալ, սակայն «արժանացել է» կոպիտ վերաբերմունքի։ Վահե Մակարյանի՝ պատգամավորին ավելի ուշ հարց ուղղելու փորձը կրկին ձախողվել է եւ վերածվել վիճաբանության, որի ընթացքում Ռուբիկ Հակոբյանն ասել է, թե «կուլտուրա» կսովորեցնի լրագրողին, իսկ լրագրողն էլ հակադարձել է, թե ինքը կարող է սովորեցնել։

Այս զրույցը շարունակելու համար պատգամավորը լրագրողին առաջարկել է առանձնանալ եւ ըստ Վահե Մակարյանի՝ վեճի ընթացքում բռունցքով հարվածել է իրեն ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Հարվածի հետքն ակնհայտորեն երեւում է լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութում, որտեղ լրագրողը մանրամասներ է ներկայացնում միջադեպի վերաբերյալ։ Մեզ հետ հեռախոսազրույցում պատգամավորն իր պահվածքը հիմնավորեց Վահե Մակարյանի հանդուգն վարքով։

Read More »Հայտարարություն. Բռնություն «Հրապարակ» օրաթերթի թղթակցի նկատմամբ

Սեդրակ Մկրտչյան. «Ուժեղ է նա, ով գրագետ կերպով վերլուծում և տարբեր երևույթների միջև կապ է գտնում»

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը հայկական մեդիա դաշտում տվյալների վիզուալիզացիան զարգացնելու գործում ակտիվ համագործակցում է Infographics.am կայքի հիմնադիր, գրաֆիկական դիզայներ, բլոգեր Սեդրակ Մկրտչյանի հետ, ով տվյալների լրագրության և ինֆոգրաֆիկաների պատրաստման  լավագույն  մասնագետներից է: ԼՀԱ-ի կողմից վերջերս լրագրողների համար կազմակերպված թեմատիկ դասընթացներին Սեդրակը, որպես դասընթացավար, մասնակիցներին ծանոթացրեց տվյալների վիզուալիզացիայի կարևորությանը վերլուծական հոդվածներում, ներկայացրեց ինֆոգրաֆիկաների տարբերությունը և սովորեցրեց՝ ինչպես աշխատել աղյուսակների հետ:

Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ինֆոգրաֆիկայով:

Read More »Սեդրակ Մկրտչյան. «Ուժեղ է նա, ով գրագետ կերպով վերլուծում և տարբեր երևույթների միջև կապ է գտնում»

Նինո Մաչարաշվիլի. «Շատ կարևոր է մարդկանց բացատրել այն, ինչն այնքան էլ պարզ չէ»

Ժամանակակից ժուռնալիստիկայի հետզհետե տարածվող ուղղություններից է տվյալների լրագրությունը: Այս ժանրի հիմքում ընկած է տվյալների մշակումը և դրանց միջոցով լրագրողական նյութի ստեղծումը: Թվերը կարող են դառնալ ինչպես նոր թեմայի բացահայտման գործիք, այնպես էլ նյութի աղբյուր:  «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից վերջերս անցկացված «Բացատրական լրագրությունը թվային մեդիա ինդուստրիայում» խորագրով դասընթացի հյուրն էր  JumpStart Georgia կազմակերպության ծրագրերի համակարգող և տվյալների լրագրության մասնագետ Նինո Մաչարաշվիլին: Նա մասնակիցներին ծանոթացրեց լրագրողական այս ուղղությանը, ներկայացրեց` ինչպես աշխատել աղյուսակների և տվյալների հետ` դրանցից անհրաժեշտ պատասխաններ ստանալու համար:

– Դուք ներկայացնում եք տվյալների լրագրության ոլորտը, որը մեծապես կապված է մաթեմատիկական հաշվարկների հետ: Հետաքրքիր է` դպրոցում ինչպե՞ս էիք վերաբերվում մաթեմատիկա առարկային:

Read More »Նինո Մաչարաշվիլի. «Շատ կարևոր է մարդկանց բացատրել այն, ինչն այնքան էլ պարզ չէ»

Գերմանական մամուլի կոդեքս (ամբողջական)

Գերմանական մամուլի կոդեքսը թարգմանվել և հրապարակվել է հայերեն Բեռլինի Լրագրության դպրոցի և հայաստանյան «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» խորագրով համատեղ ծրագրի շրջանակներում։

Թարգմանությունը կատարվել է Գերմանական մամուլի խորհրդի կողմից 13.03.2013 թ. հաստատված Գերմանական մամուլի կոդեքսի ամբողջական տարբերակից:

Գերմանական մամուլի խորհուրդը մի կառույց է, որն ունի չորս հիմնական անդամ՝ երկու լրագրողական եւ երկու հրատարակչական ասոցիացիաներ: Վերջիններիս անդամակցում են գերմանական լրատվամիջոցների ու հրատարակչությունների մեծամասնությունը: Այնուամենայնիվ, լրատվամիջոցները, որոնք այս ասոցիացիաների անդամ չեն, նույնպես կարող են հետեւել Մամուլի խորհրդի կանոններին եւ հրապարակել նրանց դիտողությունները:

Մամուլի խորհրդի Presserat.de պաշտոնական կայքի տվյալներով` 2014թ. հոդվածների, մեկնաբանությունների եւ նկարների դիտարկման հայցով Մամուլի խորհուրդը ստացել է 2358 դիմում, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2009թ-ից ի վեր: Սակայն դրանցից ընդամենը 35-ին են հրապարակայնորեն դիտողություններ տրվել:

Read More »Գերմանական մամուլի կոդեքս (ամբողջական)

Ծառուկյանից պահանջում են ներողություն հայցել «Ազատություն» ռադիոկայանից եւ նրա թղթակցից

Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի հասցեին։ Այս առիթով լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է, որ լրագրող Սիսակ Գաբրիելյանը մի շարք այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մոտեցել է Երեւանում բացված «ԷՔՍՊՈ-Ռուսաստան, Հայաստան եւ Իրան» արդյունաբերական ցուցահանդես այցելած Գագիկ Ծառուկյանին եւ հարցրել նրա՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին։

«Երբ գործարարը, որպես իր բարերարությունների օրինակ, հիշատակել է  2000 խանութ կառուցելն ու 3 տարով անհատույց տրամադրելը փոքր եւ միջին ձեռնարկատերերին, «Ազատության» թղթակիցը փորձել է ճշտել՝ արդյոք Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ իր փողերո՞վ է կառուցել այդ խանութները, թե՞ մասնակցություն են ունեցել նաեւ դրանց գործարկողները։ Դա հունից հանել է պատգամավոր-գործարարին, եւ նա Սիսակ Գաբրիելյանին վիրավորել է «մուտիլովշիկ» եւ «պատրաստված շպիոն» արտահայտություններով։ Ավելին՝ Ծառուկյանը հայտարարել է, թե այն, որ ժողովրդի մեծամասնությունն այսօր «տոկոսների տակ է» գտնվում, լրագրողի, նրա «պատրաստողի ու ուղարկողի երեսից է»», – արձանագրված է հայտարարության մեջ։

Read More »Ծառուկյանից պահանջում են ներողություն հայցել «Ազատություն» ռադիոկայանից եւ նրա թղթակցից

2-օրյա դասընթաց բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի մասին

Եթե դուք լրագրող եք, ունեք առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ, հետաքրքրված եք մեդիա աշխարհում փորձարարական նախաձեռնությունների մաս կազմել, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է:

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ հրավիրում է ներկայացնել հայտ՝ մասնակցելու «Բացատրական լրագրություն և վիզուալիցիա» թեմայով 2-օրյա դասընթացին:

Դասընթացը կանցկացվի նոյեմբեր ամսվա երկրորդ կեսին: Այն կվարեն տվյալ ոլորտում տարածաշրջանի լավագույն մասնագետները: Ընտրված մասնակիցները կծանոթանան, թե ինչպես ավանդական և նորարական մեդիա մոտեցումները միավորելով՝ յուրաքնաչյուր թեմա մատուցել մատչելի և ամփոփ ձևաչափով՝ ներառելով տվյալների վիզուալիզացիա, ինֆոգրաֆիկաներ, տեսաձայնային և լուսանկարչական նյութեր:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքի միջոցով հոդվածներ պատրաստել բացատրական լրագրության ժանրում, որոնք կհրապարակվեն վերջերս թողարկված Ampop.am ինտերակտիվ մուլտիմեդիա հարթակում։

Read More »2-օրյա դասընթաց բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի մասին