Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ամեն տարի անց է կացվում հրեական մշակույթի փառատոն, որի ընթացքում քաղաքը ողողվում է գրականության, թատրոնի, երգի և պարի հնչյուններով: Այս տարին տվյալ փառատոնի համար հոբելյանական էր, քանի որ նշվում էր 15-րդ անգամ:
Վարշավա էին ժամանել հանրահայտ արտիստներ` Իսրայելից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Հյուրերի ցանկում էր նաև համաշխարհային ճանաչում ունեցող վիրտուոզ հայ ջութակահար և կոմպոզիտոր Արա Մալիքյանը, որի համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 2-ին` Վարշավայի Գժիբովսկի հրապարակում:
Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես դասական երաժշտության ստեղծագործություններ, այնպես էլ` մաեստրո Մալիքյանի հեղինակած ստեղծագործությունները:
«Հեշտ չէ ստեղծել կատարյալ ցուցադրություն, բայց ես կարծում եմ, որ հանդիսատեսին հարկավոր է ոչ այնքան կատարելություն, որքան արձակում ծանր էմոցիաներից»,-համերգից հետո նշել է կոմպոզիտորը:
Նրա կարծիքով՝ դրան հնարավոր է հասնել ոչ թե տեխնիկական վարպետության շնորհիվ, այլ «սրտի և հոգու լարերին դիպչելու»:
Գործիքային ելույթից բացի, համերգն իրենից ներկայացնում էր նաև պայծառ զգեստների շոու, որն ուղեկցվում էր կենդանի խորեոգրաֆիայով:
Դոգման Կրակովում
Read More »Հայ արտիստների կատարումները՝ Լեհաստանի քաղաքներում