Անիվային իրարանցում. Հայաստանում հեծանիվներով արշավները դառնում են ավանդույթ
Ամռան գալստի հետ Երևանում սկսել են ակտիվանալ հեծանվասպորտի սիրահարները, որոնք քաղաքում ունեն մի քանի հավաքատեղի, սակայն ամենից հայտնին դարձել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող այգին:
Գրեթե ամեն օր այստեղ կարելի է տեսնել հեծանվորդների, որոնք հիմնականում հարակից թաղամասերի բնակիչներն են: Բայց իսկական «անիվային իրարանցումը» սկսվում է շաբաթ և կիրակի օրերին, երբ մայրաքաղաքի գրեթե բոլոր թաղամասերից այստեղ են հավաքվում տասնյակ հեծանվորդներ: Եվ նրանց թիվը յուրաքանչյուր շաբաթ ավելանում է:
Երևանի լանդշաֆտի անհարթություններն այդքան էլ բարենպաստ չեն հեծանիվ վարելու համար, իսկ ճանապարհներն ի սկզբանե չեն ունեցել հեծանիվների համար առանձնացված ուղիներ: Մինչդեռ մի խումբ հայ հեծանվորդներ, անտեսելով այս դժվարությունները, որոշել են քաղաքում հեծանվային շարժում սկսել, որպեսզի վարորդներին և հետիոտներին սովորեցնեն հեծանվորդների ներկայությանը` դառնալով քաղաքային երթևեկի մի մաս:
«Երևանում հեծանիվ վարելու պայմաններ չկան: Վարորդներն անբարյացկամ են վերաբերվում` ազդանշան են տալիս կամ ճանապարհը չեն զիջում, այնպես են նայում, կարծես այլմոլորակային լինենք», – ասում է պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամվել Հովհաննիսյանը:
Read More »Անիվային իրարանցում. Հայաստանում հեծանիվներով արշավները դառնում են ավանդույթ