Երևանաբնակ Ստյոպայի և գյումրեցի Լուսինեի ծանոթության պատճառը համակարգիչն էր, իսկ ավելի ճիշտ` համացանցը, որտեղ բռնկվեց այս զույգի ջերմ օնլայն զրույցը: Այսօր նման ծանոթությունը գուցե այլևս զարմանալի չթվա Երևանում, բայց Գյումրիում աղջկա և տղայի միջև համակարգչային շփումները, մեղմ ասած, լուրջ չեն ընկալվում: Այնուամենայնիվ, զգացմունքներով լի 23-ամյա Ստյոպան պատրաստ էր ապացուցել, որ ավելի, քան երբևէ լուրջ էր տրամադրված այդ շփումները խորացնելուն:
«2010 թվականի նոյեմբերն էր: Լավ հիշում եմ` պարապ էի, գրեցի ուղղակի ժամանակ անցկացնելու համար: Հետո հասկացա, որ լուրջ աղջիկ է, խոսքերը ձևական չեն,» – խոստովանում է 23-ամյա Ստյոպան:
«Ես այդ ժամանակ խնդիրներ ունեի, սկսեցի Լուսինեի հետ կիսվել դարդ ու ցավերով: Այնքան հեշտ է խոսել անծանոթի հետ և այնպիսի անծանոթի, ով կարող է ժամերով լսել քեզ, փորձել խնդիրներիդ հարթեցման ուղիներ գտնել, անկախ հեռավորությունից` հոգեպես աջակցել քեզ ու զգացնել տալ իր ներկայությունը, իր այնքան ցանկալի ներկայությունը»:
Մի քանի ամիս ինտերնետով շփվելուց հետո երիտասարդները փոխանակվել են հեռախոսահամարներով: Ստյոպան ամեն անգամ Լուսինեի մասին խոսելիս անընդհատ պետք է շեշտի, որ իր սերը մնաց անպատասխան:
«Կյանքիս մեջ առաջին անգամ նրա համար եմ Գյումրի գնացել: Ամբողջ ճանապարհին մտածում էի` կարող է ստի, չգա, բայց եկավ: Երբ առաջին անգամ տեսա, հասկացա, որ նա է` միակս, կյանքիս իմաստը», – ասում է Ստյոպան:
Read More »Սեր` առաջին օնլայն զրույցից. Գյումրիում սոց. ցանցերը` ամուսնության պատճառ