Skip to content

Պոլսի հայերեն մակագրությունների վերածնունդը ամերիկացի գիտնականների գրքում

Օրերս Գիտությունների ազգային Ակադեմիայում տեղի ունեցավ ամերիկացի հեղինակներ Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Ռոլանդ Մարչեսի և Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Մարլեն Բրուի կողմից հեղինակած «Փայլ և շքեղություն. Ձեռագործ արվեստի գանձեր Պոլսո Հայ Առաքելական Եկեղեցիներում» գրքի շնորհանդեսը:

Գիրքը նվիրված է հայկական կրոնական ձեռագործ արվեստին:

«Տեղեկանալով Ստամբուլում գրքի հրատարակման մասին` հեղինակներին հրավիրեցինք Հայաստան ներկայացնելու այն»,- ասում է «Ապագան Քոնն է» ՀԿ համահիմնադիր-փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:

Ուսումնասիրելով Ստամբուլի հայկական եկեղեցիները և ձեռագործ արվեստի նմուշները` հեղինակները գտել են ձեռագիր մակագրություններ, որոնք պատմում են 19-րդ դարում Պոլսում հայկական մշակույթի մեծ արժեքների ու դրանց դերի մասին: Գիրքն անգլերեն լեզվով է, տպագրվել է 1000 օրինակով և հովանավորվել է թուրքական Citlembik Publications հրատարակության կողմից:

Պրոֆեսոր Բրուի խոսքով «գիրքը հավակնում է դառնալ Կալիֆորնիայի հայկական դպրոցի ուսումնական ծրագրի մաս»: Իսկ պրոֆեսոր Մարչեսը պատրաստվում է նույն արվեստն ուսումնասիրել Էջմիածնի եկեղեցիներում:

Էջմիածնի Մայր տաճարում գրքի հեղինակներին ընդունեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ.-ն:

Աղբյուր` JNews.am

Read More »Պոլսի հայերեն մակագրությունների վերածնունդը ամերիկացի գիտնականների գրքում

Վրացական հեռուստատեսությունը դատի է տվել ամերիկյան ֆիլմի հեղինակներին

Գորի քաղաքի «Թրիալետի» հեռուստաընկերությունը դատի է տվել «Պատերազմի 5 օր» ֆիլմի հեղինակներին՝ ռեժիսոր Ռեննի Հարլիին, պրոդյուսերներ Պապունա Դավիդայային և Կոբա Նակոպիային, հեռուստաընկերության արժանապատվությունը և հեղինակությունը վիրավորելու համար: Այս մասին հեռուստաընկերությունը հայտնել է հունիսի 23-ին՝ պնդելով, որ ֆիլմը թյուր տեղեկատվություն է պարունակում:

Ֆիլմի դրվագներից մեկում օտարերկրյա լրագրողները տեսանյութեր են բերում մի հեռուստաընկերություն, որի դարպասները փակ են գտնում: Դրվագում պարզ երևում է հեռուստաընկերության լոգոն: Հենց այս դրվագն էլ հանդիսանում է «Թրիալետի»-ի բողոքի պատճառ:

«Թրիալետի»-ի հիմնադիր Բադրի Նանետիշվիլին պնդում է, որ պատերազմական գործողությունների ընթացքում հեռուստաընկերությունը մեկ վայրկյան անգամ չի փակվել: Հեռուստաընկերության շենքում գործել է միջազգային մեդիա-կենտրոն, և միջազգային լրագրողները ռմբակոծություններից առաջ վերջինն են եղել, որ լքել են շենքը: Նանետիշվիլին համոզված է, որ նման դրվագը քաղաքական պատվեր է և հատուկ արված է՝ հեռուստաընկերությանը վարկաբեկելու համար: 

Ֆիլմի պրոդյուսերներից մեկը՝ Կոբա Նակոպիան, ով խորհդարանի անդամ է և ֆինանսավորել է ֆիլմը, պնդում է, որ «Թրիալետիի» մեղադրանքներն անհեթեթ են: Ըստ նրա՝ պատերազմի օրերին ոչ միայն այդ հեռուստաընկերությունը, այլ նաև Գորի քաղաքի մնացած բոլոր կազմակերպությունները չէին աշխատում: Նակոպիան կտրականապես բացառում է որևէ քաղաքական կոնտեքստի առկայությունն այդ ֆիլմում:

Read More »Վրացական հեռուստատեսությունը դատի է տվել ամերիկյան ֆիլմի հեղինակներին

«Աշխարհն առանց սովի». ստորագրահավաք գնաճի դեմ

Օքսֆամ բրիտանական կազմակերպությունը այս ամսվանից աշխարհի 70 երկրներում, ներառյալ Հայաստանում, իրականացնում է «Աշխարհն առանց սովի» նախաձեռնությունը: Հայաստանում ակցիան կրում է «Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մեր երկիրը» կարգախոսը: Արշավի նպատակն է խթանել դրական փոփոխություններ պարենամթերքի և այլ ռեսուրսների արտադրության, սպառման, բաշխման և կառավարման գործընթացներում:

Երևանում ակցիան մեկնարկեց Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտից, որի մուտքի առջև Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կամավորները առավոտյան ժամը 9-ից իրենց ուղերձներով և կոչերով դիմավորում էին նախարարության աշխատակիցներին: Նրանցից էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով ողջունեց մասնակիցների նախաձեռնությունը և շտապեց աշխատավայր:

Ըստ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի փորձագետ Քրիստինե Հովհաննիսյանի, ցանկացած մարդ, ով հնարավորություն ունի, պետք է աջակցի երկրում գյուղատնտեսության զարգացմանը:

«Օքսֆամ կազմակերպությունը արդեն 70 տարի պայքարում է պարենային ճգնաժամի դեմ, և Հայաստանն այս տարի միանում է այս քարոզարշավին: Մենք մեր երկրի խնդիրներն ենք ներկայացնում. այդ խնդիրներն են գնաճը, տեղական գյուղամթերքների սպառումը: Աղքատության մակարդակը շատ է բարձրացել` հասնելով 34 տոկոսի: Մեզ նման փոքր երկրի համար սա իսկապես մարտահրավեր է»,- ասում է Հովհաննիսյանը:

Read More »«Աշխարհն առանց սովի». ստորագրահավաք գնաճի դեմ

«Ֆեթ դը լա մյուզիք». երաժշտության տոն Ֆրանսիական համալսարանի բակում

Հունիսի 21-ին Հայաստանի ֆրանսիական համալսարանի բակում կազմակերպվել էր ֆրանսիական «Ֆեթ դը լա մյուզիք» ամենամյա միջոցառումը, որի հիմնական ելույթ ունեցողները համալսարանի ուսանողությունն էր: Բայց կային նաև 2 հրավիրված խմբեր` «Սիմա Քոնինգհամ» և «Փինք Սիթի»:

Մասնակիցները կատարում էին համարներ ֆոլք-ջազի, ֆրանսիական շանսոնի և հայկական ֆոլքի ժանրերում:  

«Ֆեթ դը լա մյուզիքը» ֆրանսիական երաժշտության տոն է, որը նշում են աշխարհի ավելի քան 400 քաղաքներում: Հայաստանում այն նշվում է 2007 թ-ից: «Ֆեթ դը լա մյուզիք» երաժշտության տոնի մտահաղացումը ամերիկացի երաժիշտ Ժոել Կոհենինն է, ով 1966թ-ին աշխատում էր «Ռադիո Ֆրանսում»: 18 տարի անց միջոցառումը կրեց պաշտոնական բնույթ` դառնալով «Երաժշտության տոն»: 2001թ-ից տոնն ամբողջությամբ միջազգայնացվեց` տարածվելով ավելի քան 130 երկրներում:

«Իմաստն այն է, որ այս օրը նույնիսկ ամենահայտնի երաժիշտները քաղաքի տարբեր վայրերում անվճար երգեն և նվագեն»,- ասում է Հայաստանում միջոցառման պատասխանատու Ավետիս Գասպարյանը:

Հայաստանի Ֆրանսիական համալսարանը` հանդիսանալով Ֆրանկոֆոնիայի և ֆրանսիական մշակույթի դեսպանը Հայաստանում, այս տարի որոշեց առաջին անգամ կազմակերպել այս տոնը համալսարանի բակում: «Նախորդ տարիներին այն նշվում էր քաղաքի կենտրոնական փողոցներում և հնչում էին երաժշտական տարբեր ժանրեր: Այս տարի մենք որոշեցինք միավորել բոլոր այդ ժանրերը և նշել այն Ֆրանսիական համալսարանի բակում»,- ասում է Գասպարյանը:

Read More »«Ֆեթ դը լա մյուզիք». երաժշտության տոն Ֆրանսիական համալսարանի բակում

Երկու թուրք լրագրողները 100-րդ օրն անցկացրեցին բանտում

Հետաքննող լրագրողներ Ահմետ Շիկի և Նեդիմ Շեների՝ բանտում գտնվելու 100-րդ օրը լրանալու կապակցությամբ հունիսի 18-ին հարյուրավոր մարդիկ երթով անցան Ստամբուլի Իստիքլալ պողոտայով՝ պահանջելով ազատել նրանց և բոլոր բանտարկված լրագրողներին: Սա բողոքի մասշտաբային երրորդ ակցիան էր մարտի 6-ին` լրագրողների ազատազրկումից հետո:

Ստամբուլի դատախազությունն արդեն չորս անգամ մերժել է նրանց՝ ժամանակից շուտ ազատ արձակելու դիմումները: Նրանց դեռ պաշտոնապես մեղադրանք չեն ներկայացրել:

«Այսօր, երբ հունիսի 12-ի ընտրություններն ավարտվել են, կառավարությունը պետք է վերջ տա ոստիկանության և դատական իշխանությունների կողմից լրագրողների հետապնդումներին և ապահովի լրատվության և տեղեկացված լինելու իրավունքները», – հայտարարում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը և ավելացնում,- «Շիկի և Շեների անհապաղ ազատումը կարևոր խորհրդանշական քայլ կլինի այդ ուղղությամբ»:

Աղբյուր: Reporters Without Borders

Read More »Երկու թուրք լրագրողները 100-րդ օրն անցկացրեցին բանտում

Գիտնականները ավելի մեծ ուշադրություն են պահանջում

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը, որը ստեղծվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, արդեն ունի ավելի քան 2500 համախոհ: Այս էջում առկա որոշ հղումների համաձայն Հայաստանում գիտությունը ողբալի վիճակում է:

Նման կարծիքի հետ կտրականապես համաձայն չէ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: «Ճիշտ է, վերջին 20 տարիների ընթացքում ընկել է գիտական աշխատանքի և գիտնականի հեղինակությունը, բայցևայնպես, արդի խնդիրներին զուգընթաց մեր գիտությունը չի կորցրել իր բարձր տեղը համաշխարհային ոլորտում», – նշում է նա:

Նման խոսակցություններին վերջ տալու համար ակադեմիկոս Մարտիրոսյանը կազմակերպել էր մամլո ասուլիս` նվիրված Հայաստանում գիտական ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին, դրանց բարձրաձայնմանը և հնարավոր լուծումներին: Ասուլիսին, նա իր գործընկերոջ` Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի հետ, կոչ արեցին լրագրողներին ավելի հաճախ և օբյեկտիվորեն լուսաբանել գիտական ասպարեզին վերաբերող իրադարձությունները:

«Գիտական ոլորտում ունեցած մեր հաջողությունների մասին չի բարձրաձայնվում: Քչերն են տեղյակ, որ մեր գիտնականները սերտ համագործակցության մեջ են աշխարհի լավագույն գիտական կենտրոնների հետ, հայաստանյան 5-6 համալսարաններ (Երկրաբանության ինստիտուտ, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Հնագիտության ինստիտուտ) համատեղ գիտական ստորաբաժանումներ ունեն եվրոպական տարբեր երկրների հետ»,- նկատեց ակադեմիկոս Մարտիրոսյանը:

Read More »Գիտնականները ավելի մեծ ուշադրություն են պահանջում

Գնե՞լ, թե՞ չգնել նոր հեռուստացույց. Հայաստանում հեռուստադիտողն անմասն չի մնա թվայնացմանն անցնելու գործընթացից

Համաձայն 2006թ-ին հաստատված Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրի, Հայաստանը 2015 թ-ի հունվարից ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների անալոգային հեռարձակման տարբերակից պետք է անցնի թվային տարբերակի:

Թվային հեռարձակման առավելությունը ոչ միայն առավել անարգել հեռարձակման ու պատկերի և ձայնի բարձր որակի մեջ է, այլև միևնույն հաճախականությամբ մի քանի հեռուստածրագրերի հեռարձակման հնարավորության, ինչպես նաև թե հեռարձակողների և թե հեռուստադիտողների համար ստեղծվող մի շարք նոր տեխնիկական հնարավորությունների: Այսօր արդեն թվային հեռարձակման առավելությունը Երևանում կարող են գնահատել մալուխային և IP-հեռուստատեսության 3 օպերատորների բաժանորդները:

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում հեռարձակման նոր ձևաչափին ամբողջական անցումը կարժենա շուրջ 30 միլիոն դոլար: Ինչպես նշում է Հայաստանում ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի տեխնիկական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Սիմոն Աղաջանյանը` այս գումարը կտրամադրվի փուլ առ փուլ, սակայն ավելացնում է, որ ֆինանսավորման աղբյուրներն առայժմ հայտնի չեն և հաստատված չեն:

Read More »Գնե՞լ, թե՞ չգնել նոր հեռուստացույց. Հայաստանում հեռուստադիտողն անմասն չի մնա թվայնացմանն անցնելու գործընթացից

Ռուս լրագրողին սպանել են իր բնակարանում

«Կոլիմա պլուս» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Անատոլի Բիտկովը չորեքշաբթի առավոտյան հայտնբերվել է սպանված իր բնակարանում՝ Մագադան քաղաքում: 

Ռուսաստանի հետաքնչական հանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ:

38-ամյա Բիտկովը Ռուսաստանի լրագրողների միության անդամ էր: Նա լրատվական և վերլուծական հաղորդումների հեղինակ և վարող էր:

Աղբյուր: RIA Novosti

 

Read More »Ռուս լրագրողին սպանել են իր բնակարանում

Հրապարակային գործունեության պերճանքն ու թշվառությունը կամ Արզաքանցյանն ընդդեմ «Երկրի»

Վերջերս Երևանում խոսքի ազատությանը նվիրված սեմինար-քննարկման ժամանակ, որին մասնակցում էր նաև լոնդոնյան հռչակավոր «ARTICLE 19» կազմակերպության ավագ իրավախորհրդատու Բոյկո Բոևը, փաստարկվեց, որ  քաղաքական գործիչներն իրենց հասցեին հնչող քննադատություններին պետք է առավել հանգիստ ու հանդուրժողաբար վերաբերվեն, քան «հասարակ մահկանացուները»: Քանի որ նրանք, ինչպես և մյուս` հանրային գործունեությամբ զբաղվող անձինք, իրենք են ընտրել իրենց գործունեության հրապարակային բնույթը, ինչը անխուսափելիորեն նրանց վրա էր սևեռելու առավել մեծաքանակ մարդկանց, այդ թվում` լրագրողների ուշադրությունը:

Իսկ ի՞նչ պատկեր է այս առումով Հայաստանում: Իրենց քաղաքական գործիչ համարող անձինք, մեկը մյուսի ետևից, «վիրավորված ու զրպարտված» բախում են դատարանների դռները` չգիտակցելով, որ արդյունքում առավել վարկաբեկված կարող են լքել դատական դահլիճները:

Ի՞նչն է մղում նրանց այդպես վարվելու` դժվար է ասել, բայց որ նրանցից շատերը խնդիր ունեն հրապարակային գործունեության արդյունքում դույզն-ինչ քննադատություն լսելու, փաստ է: Ավելին` հաճախ առանց վիրավորական բառի իմաստն ըմբռնելու` նրանք շտապում են դատի տալ լրատվամիջոցին` ակնհայտորեն անշահեկան և անհարմար վիճակի մեջ դնելով սեփական անձը, եթե կուզեք` պատիվն ու համբավը:

Read More »Հրապարակային գործունեության պերճանքն ու թշվառությունը կամ Արզաքանցյանն ընդդեմ «Երկրի»

Դինքի սպանողին 27 տարվա ազատազրկում է սպասվում

Հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով դատախազը պահանջել է դատարանից մարդասպանին պատժել 18-ից 27 տարի ազատազրկմամբ: 

Ծայրահեղ-ազգայնականների կողմից Դինքը դիտվում էր որպես դավաճան, թուրքերի թշնամի և ատելի հայ: Այս մասին գրված է դատախազ Ալի Դեմիրի պաշտոնական հաղորդագրության մեջ՝ հիմնված Դինքի դեմ ծավալված զրպարտական գործունեության վրա:

Դինքը դիտվում էր որպես թուրքերի թշնամի իր գրած հոդվածների պատճառով, հայտնում է պաշտոնական հաղորդագրությունը:

Դեմիրը պնդում է, որ Սամաստը իրականացրել է սպանությունը կանխամտածված և սառնասրտորեն: Սակայն սպանությունից հետո Սամաստը զղջացել է իր հանցանքի համար, ասում է Դեմիրը:

Աղբյուր: Hurriyet Daily News

 

Read More »Դինքի սպանողին 27 տարվա ազատազրկում է սպասվում