Skip to content

Եղեռնի «Հիշողության քարտեզը» Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Մարտի 12-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվեց Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» ցուցահանդեսը, որի հիման վրա երկու օր անց մեկնարկեց «Հիշողության քարտեզ» հանդիպումների շարքը:

Սահակ Պողոսյանի աշխատանքի ցուցադրությունը նվիրված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագիծը արվեստագետի երկու տարվա աշխատանքի արդյունք է, որն ամփոփում է մոտ 50 տարվա պատմություն: Հեղինակը ներկայացնում է 11 աշխատանք, որոնցից տասը կտավներ են՝ Արևմտյան Հայաստանից բերված, մոմաշերտով պատված վերմակներ: Նախագծի կենտրոնական աշխատանքը փիրուզե ականջօղերն են՝ ստեղծված հեղինակի մեծ մոր ականջօղերի նմանությամբ: Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 30-ը:

Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագծի վրա հիմնված «Հիշողության քարտեզ» հանդիպումների շարքը բաղկացած է Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ 11 հանդիպումից: Մարդիկ 11 մասունքների միջոցով ներկայացնում են իրենց ընտանեկան պատմությունները: Ինչպես նշում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Լիզա Շիրինյանը, հանդիպումների թիվը պարզապես համընկել է նախագծի աշխատանքների թվի հետ, հնարավոր է, որ հանդիպումները տասնմեկը չլինեն:

Հանդիպումները տեղի են ունենում ամեն շաբաթ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում, նախատեսվում է, որ դրանք ևս կշարունակվեն մինչև մայիսի 30-ը:

Read More »Եղեռնի «Հիշողության քարտեզը» Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Սրբադասում՝ 100 տարի անց

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Սրբադասման հիմնական միջոցառումները տեղի են ունենալու ապրիլի 22-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Մինչ Սրբադասման բուն արարողակարգը՝ ապրիլի 22-ի երեկոյան, Մայր տաճարում տեղի է ունենալու Հսկման արարողություն՝ Աղոթք, որով սկսում է սրբադասումը: Հսկմանը ներկա են լինելու քույր եկեղեցիների ներկայացուցիչները և հավատացյալ ժողովուրդը: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մարզային եկեղեցիներում պատարագներ են կազմակերպվելու, սակայն բուն գործընթացը տեղի է ունենալու Մայր Աթոռում:

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ բաց խորանի առջև, տեղի կունենա Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը: Այն կավարտվի խորհրդանշական րոպեին՝ 19:15-ին, և Մայր Աթոռում ու աշխարհում սփռված բոլոր հայկական եկեղեցիներում միաժամանակ 100 անգամ կհնչեցվեն զանգերը, որից հետո կազդարարվի լռության րոպե: Զանգերը ղողանջելու են աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում, բացի Կոնստանդնուպոլսի եկեղեցիներից:

Read More »Սրբադասում՝ 100 տարի անց

Ինչպես ապահով դարձնել էլփոստի հաշիվը. 5 խորհուրդ

Էլեկտրոնային փոստը կամ սոցցանցերի հաշիվները հաքերային հարձակումների առաջնային թիրախներից են: Ուստի, ցանկացած օգտատեր պետք է տիրապետի այն պարզ կանոններին, որոնց կիրառությունը թույլ կտա ունենալ առավել ապահով հաշիվ և հնարավորինս զերծ կպահի անձնական տվյալների կորստից:  

JNews-ը ներկայացնում է Netmanners.com կայքում հրապարակված 5 խորհուրդ՝ ինչպես ապահով դարձնել ձեր էլեկտրոնային փոստի հաշիվը:

– Ընտրեք բարդ գաղտնաբառեր

Ապահով էլեկտրոնային փոստի հաշիվ ունենալու առաջնային պայմաններից է բարդ գաղտնաբառի ընտրությունը: Պետք չէ որպես գաղտնաբառ օգտագործել ձեր կատվի կամ ամուսնու անունը, ինչպես նաև մականուն. ոչինչ չպետք է ձեր անձը ճանաչելի դարձնի: Փոխարենը խորհուրդ է տրվում ընտրել 8 նիշից բաղկացած գաղտնաբառ, որը կպարունակի տառերի մեծատառ և փոքրատառ տարբերակներ, թվեր և նիշեր: Երբեք ձեր գաղտնաբառերը մի գրեք ուրիշի համար տեսանելի վայրում: Եթե ստիպված եք եղել այս կամ այն պատճառով ձեր գաղտնաբառի մասին տեղյակ պահել այլ անձանց, ապա վերջիններիս կողմից այն օգտագործելուց անմիջապես հետո անհրաժեշտ է ընտրել նորը:  

[[wysiwyg_imageupload:55:]]- Հաճախ մաքրեք նամակների արկղերը

Read More »Ինչպես ապահով դարձնել էլփոստի հաշիվը. 5 խորհուրդ

Վանա կատուները Երևանում

Վանա կատուներն արդեն վեց տարուց ավել է, ինչ բնակվում են Երևանում: Չնայած այն հանգամանքին՝ որ կատուների այս տեսակն արգելվում է դուրս բերել Թուրքիայի սահմաններից՝ Վանա կատուները բնակվում են այլ երկրներում ևս: Սա հետևանք է պատմական իրականության. երբ հայերը վտարվել են իրենց բնակավայրից, վերցնելով իրենց ունեցվածքը կամ պարզապես այն, ինչ կարող էին, տարել են նաև Վանա կատուներին:

Այս կատուներին այժմ կարելի է հանդիպել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Սրանք բնակվում են տերերի բակերում, ունեն սպիտակ գույն, աչքերը՝ պղնձագույն, մուգ կանաչ կամ երկնագույն են: Մազածածկը խիտ է, մեջքի հատվածում՝ կարճ, որովայնի հատվածում՝ երկար, որը լողալուց հետո ամբողջովին ծածկում է կատվի մեջքը՝ չթողնելով որ մրսի: Որձերի մոտ՝ վզի շրջանում, կա օղակաձև մազածածկ: Առջևի թաթերը երկար են, ինչը օգնում է նրանց չթրջվել ջուրը մտնելիս: Սա Վանի կլիմային հարմարվածության հետևանք է: Վանա կատուն ի սկզբանե վայրի է եղել, այդ պատճառով էլ սիրում է թարմ ձուկ:

Read More »Վանա կատուները Երևանում

Վ. Սարոյանի պատմվածքի հիման վրա Մոսկվայում անիմացիոն ֆիլմ է նկարահանվում

«Մոսկվայում՝ մի փոքրիկ սենյակում, մենք փորձում ենք վերստեղծել Հայաստանի «կոնցենտրատը»,- ասում է «Իմ սիրտը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ ու բեմադրող նկարիչ Իլյա Յուդովիչը:

Պլաստիլինե տիկնիկներով այս ֆիլմը հիմնված է Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի վրա: Այն պատմում է 20-րդ դարի սկզբին ապրող հայ տարագիրների ընտանիքից սերող  9 և 14 տարեկան երկու տղայի մասին: Նրանք երազում են ձի հեծնել սովորել, սակայն ձի չունեն: Իսկ հարևան ագարակատերն ունի: Մի առավոտ էլ ձին հայտնվում է ինքն իրեն, ինչպես մի բան, որ չի կարող լինել, բայց շատ ես ուզում, որ լինի:

«Այս ֆիլմը մեզ համար նույնպես մի սպիտակ ձի է, որը մենք գողացել ենք», – ասում է Իլյա Յուդովիչը: Նա և ֆիլմի[[wysiwyg_imageupload:16:]]
պրոդյուսեր Վլադիմիր Լապինը ֆիլմի նկարահանված աշխատանքային նյութը ներկայացրել են «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն փառատոնի՝ «Ընթացիկ նախագծեր» ծրագրի շրջանակում: Ֆիլմի վրա թիմն աշխատում է 5 տարի, արդեն նկարվել է ֆիլմի 50 %-ը (մոտ 30 րոպե): Իլյա Յուդովիչն ասում է, որ ֆիլմի կեսը նկարելու համար անհրաժեշտ էր միայն 2,5 տարի, մյուս 2,5 տարին հեղինակները միջոցներ էին փնտրում ֆիլմը նկարելու համար: Իլյան և Վլադիմիրը նախատեսում են «Իմ սիրտը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմն ավարտել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Նրանք ակնկալում են համախոհներ և գործընկերներ գտնել Հայաստանում:

Read More »Վ. Սարոյանի պատմվածքի հիման վրա Մոսկվայում անիմացիոն ֆիլմ է նկարահանվում

Գնահատակա՞ն, թե՞ գիտելիք

Տարրական դասարանների ուսուցչուհի Ելենա Մարտիրոսյանին և ռուսաց լեզվի ուսուցչուհի Գոհար Սարդարյանին հանդիպեցինք Մուշեղ Իշխանի անվան թիվ հինգ հիմնական դպրոցում: Թեև արդեն կեսօրն անց էր՝ դպրոցն ամբողջովին դատարկված չէր: Պարզվեց, որ աշակերտներից շատերը դասերից հետո մնում են հավելյալ պարապմունքների: Ե. Մարտիրոսյանն ասաց, որ աշխատանքը վերջացնում է ուշ երեկոյան, քանի որ ստիպված աշխատում է նաև որպես կրկնուսույց: Ոմանց հետ պարապում է դպրոցում, իսկ որոշ աշակերտներ էլ նրան տանն են ընդունում:

Այսօր դպրոցականների մեծ մասը հաճախում է դպրոց, բայց սովորում է կրկնուսույցների մոտ: Թե ինչու է այսպիսի իրավիճակ տիրում մեր կրթական համակարգում՝ փորձեցինք ճշտել՝ խոսելով և՛ ծնողների, և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների հետ: Կարծիքները տարբերվող էին, բայց առանցքը նույնն էր՝ ամեն ինչ գալիս է վերևից և հասարակության կարծրատիպային մտածելակերպից, ուսուցիչները բավականաչափ չեն վարձատրվում, դպրոցներում էլ այն թյուր կարծիքը կա, թե երեխան ի վիճակի չէ ինքնուրույն պարապել:

Read More »Գնահատակա՞ն, թե՞ գիտելիք

Վնասված արձաններն ու անտեղյակ պահապանները

Ազգի երկու նվիրյալները՝ Հովհաննես Թումանյանն ու Ալեքսանդր Սպենդիարյանը, վաղուց Ազատության հրապարակում իրենց բազկաթոռների վրա հանգիստ նստած փորձում են դիմակայել անհանգիստ կյանքին: Սակայն մեր որոշ քաղաքացիներ նրանց «նեղացնում են»: Անհայտ «հերոսները» լատինատառ գրություն էին թողել Սպենդարյանի արձանի պատվանդանի վրա ու մնացել անպատիժ: Շաբաթներ շարունակ գրությունը չէր անհետանում պատվանդանից և միայն Էրեբունի-Երևանի տոնի կապակցությամբ վերջապես մաքրվեց, բայց մաքրվեց ոչ ամբողջությամբ՝ գրության հետքերը դեռ պարզ երևում են:

Ի դեպ, այս արձանի վրա գրություններ առաջին անգամը չէ, որ հայտնվում են: Սպենդարյանի արձանի պատվանդանից անպակաս են լատինատառ գրությունները, որոնք ամեն անգամ յուրովի թարմացվում են, իսկ Թումանյանի արձանի պատվանդանի քարերի մի մասն ամիսներ շարունակ տեղում չէ: Պատվանդանի վերին հարթակը եզրագծող քարերի կեսն իրականում չի պակասում, պարզապես դրանք իրենց տեղում չեն: Օպերայում աշխատող պահակներից մեկը մեզ հայտնեց, որ քարերն այժմ դրված են արձանի ոտքերի մոտ: Ամիսներ են անցել այն օրից, երբ քարերը թափված են եղել գետնին․ պահակները, վտանգելով իրենց կյանքը, բարձրացել են աստիճանի վրա և քարերը դրել պատվանդանի վրա, որից հետո ահազանգել են տարբեր պաշտնյաների ու մինչև օրս սպասում են նրանց գալուն:

Read More »Վնասված արձաններն ու անտեղյակ պահապանները

«Մոտ եկեք». հասարակությանը և արվեստագետներին մոտեցնելու նոր ձևաչափ

Յուրաքանչուր ոք արվեստը պատկերացնում և զգում է յուրովի: Սակայն, երբ մոտենում են պատկերացումներն ու զգացմունքները մեկ կետի, ստացվում է գլուխգործոց: Եթե դուք ուզում եք ստեղծել գլուխգործոց, մոտ եկեք:

Հոկտեմբերի 7-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Մոտ եկեք» (Come closer) ինտերակտիվ ցուցահանդեսը, որի մտահղացման հեղինակներն են ֆրանսիահայ արվեստագետ Էդմոն Յաբեթեանը և շվեցարահայ Ալինա Մնացականեանը: Երկու արվեստագետներին ոգեշնչել էր մեկ գաղափար` ստեղծել հասարակությանը և արվեստագետներին մոտեցնելու նոր ձևաչափ: Ցուցահանդեսում ներկայացված են ինստալացիաներ, պերֆորմանսներ, կտավներ, ֆոտոնկարներ  և  տեղում ստեղծվող համատեղ նախագծեր:

Նախքան վերջնական արդյունքի հասնելը Էդմոն Յաբեթեանը մտածում էր ներկայացնել պերֆորմանս, որտեղ երկու անձ շարժումների միջոցով կստեղծեին հաղորդակցման կապ: Սակայն Ալինա Մնացականեանի առաջարկով պերֆորմանսը վերածվեց ավելի մեծ նախագծի:

«Ես հասկացա, որ երկու հոգով այդքան էլ հետաքրքիր չի լինի ինտերակտիվ պերֆորմանս անել և լայնացրի մտահղացման շրջանակը»,- ասում է Ալինա Մնացականեանը:

Read More »«Մոտ եկեք». հասարակությանը և արվեստագետներին մոտեցնելու նոր ձևաչափ

Բայթ, բայթ, էքսաբայթ

Ամեն օր աշխարհում ստեղծվում է 2.5 էքսաբայթ ինֆորմացիա: Ի՞նչ է էքսաբայթը. այն ինֆորմացիայի քանակի չափման միավոր է, որ հավասար է 1018 բայթի: Սրա հզորությունը պատկերացնելու համար ասենք, որ ժամանակակից աշխարհում գերհզոր համակարգիչներն ունեն 1տբ հիշողություն, այնինչ  1էբ = 1.000.000տբ-ի: Սա նույնն է, ինչ օրական 2.5 մլն այդպիսի գերհզոր համակարգիչներ արտադրվեն:

Ամեն օր 2.5 էքսաբայթ ինֆորմացիայի ստեղծումը հավասարազոր է նրան, որ երկրի վրա մեկ մարդուն օրական տրվի 1 CD սկավառակ՝ 520 MB պարունակությամբ: Եթե բոլորի մեկական սկավառակները 5 օր շարունակ իրար վրա շարենք, ապա այդ շարքը Երկրից կձգվի մինչև Լուսին: Օրական ստեղծվող 2.5 էքսաբայթը նաև նույնն է, ինչ  աշխարհի երեսին երբևէ տպված բոլոր գրքերը 46.5 հազար անգամ տպվեն ամեն օր:

Թե մարդիկ ինչքանով են այս հսկայածավալ ինֆորմացիան հասցնում յուրացնել՝ դժվար է ասել: Ոչ ոք չի կարող հաշվել, թե մարդն օրական ինչքան ինֆորմացիա կարող է կլանել: Մենք ինչ-որ մեկի հետ զրուցելիս, ինչ-որ բան կարդալիս կամ անելիս կենտրոնանում ենք մի երևույթի վրա, սակայն  իրականում այդ ֆոնի վրա կան շատ այլ տեսակի ինֆորմացիաներ: Օրինակ, ինչպես հաշվել, թե զրուցելիս շրջապատի աղմուկը, նշանները կամ լվացվելիս ջրի կաթիլներն ինչ ինֆորմացիա են փոխանցում մեզ:

Read More »Բայթ, բայթ, էքսաբայթ

Շաբաթվա ցանցահոս. Ֆեյսբուքը ինֆորմացիայի գաղտնիությունը պահելու խնդիր ունի

Mashable.com-ը տեղեկացնում է, որ ֆեյսբուքյան ընկերների ցուցակը հնարավոր չէ լիովին գաղտնի պահել: Եթե ցուցակը սահմանափակել եք «Միայն ես» (Only me) կոճակով, դա դեռ չի նշանակում, թե ոչ ոք այն չի կարող տեսնել: Կա հատուկ ձև, որը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս իմանալ, թե ովքեր են ձեր ընկերները:

Յուրաքանչյուր ոք կարող է տեսնել երկու այլ անձանց ընդհանուր ընկերներին, եթե նրանցից մեկի ընկերների ցուցակը բաց է բոլորի համար (Public): Հետևաբար, եթե ձեր ընկերների ցուցակը գաղտնի եք պահում, սակայն ձեր ընկերներից մեկը՝ ոչ, ապա երրորդ անձի համար դժվար չէ տեսնել ձեր և ձեր ընկերոջ ընդհանուր ընկերների ցանկը:

Ֆեյսբուքը սա խնդիր չի համարում և զգուշացնում է օգտատերերին, որ իրենց ընկերների ցուցակի գաղտնիությունը կախված է հենց իրենց ընկերներից:

Սակայն CyberInt առցանց պաշտպանության խումբը Ֆեյսբուքի աշխատակիցներին հակառակն ապացուցելու համար անցյալ շաբաթ խմբի կողմից ստեղծված նոր ծրագրի միջոցով բոլորի համար հասանելի դարձրեց Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և նրա ընկերներից Քրիս Քոքսի (Ֆեյսբուքի երկարաժամկետ աշխատակից, արտադրության ղեկավար) ընդհանուր ընկերների ցուցակը:

Read More »Շաբաթվա ցանցահոս. Ֆեյսբուքը ինֆորմացիայի գաղտնիությունը պահելու խնդիր ունի