Skip to content

Azeri Showman Was Beaten?

There’s a rumor in media that the showman of “Onun yarisi” (“His Half”) TV program running on ATV Zaur Bakhshaliev has been beaten.

According to 1news.az, the showman was beaten by one of the program participants for being removed from the project.

ATV representative says that this information does not correspond the truth.

It is worthy to mention that “Onun yarısı” is the Azeri variant of the “My Big Fat Armenian Wedding” TV show.

Source: www.1news.az

Read More »Azeri Showman Was Beaten?

Ադրբեջանական ATV հեռուստաընկերության հաղորդավարին ծեծե՞լ են

 

ԶԼՄ-ներում տարածվել է այն լուրը, թե ադրբեջանական ATV հեռուստաընկերության «Onun yarısı», ինչը թարգմանաբար նշանակում է «Նրա կեսը», հաղորդման հաղորդավար Զաուր Բախշալիևը ծեծի է ենթարկվել:
Ինչպես հայտնում է 1news.az կայքը, հաղորդավարին ծեծել է հաղորդման մասնակիցներից մեկն այն բանի համար, որ նրան հեռացրել են նախագծից: Նաև հայտնում են, որ Բախշալիևը գտնվում է չափազանց ծանր վիճակում:
Համաձայն ATV հեռուստաընկերության ներկայացուցչի խոսքերի,այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Նշենք, որ «Onun yarısı» հաղորդումը «Իմ մեծ չաղ հայկական հարսանիք»-ի ադրբեջանական տարբերակն է:
 
Աղբյուր: www.1news.az

Read More »Ադրբեջանական ATV հեռուստաընկերության հաղորդավարին ծեծե՞լ են

«Ասպարեզ» ակումբի դիտարկմամբ Հ1-ը գովազդի չափն անցնում է

Գյումրիի ժուռնալիստների ասպարեզ ակումբի դիտարկման համաձայն, 2010 թվականի դեկտեմբերի 31-ի վաղ առավոտից մինչ կեսգիշեր, մոտ 16 ժամվա ընթացքում Հայաստանի Հ1 հանրային հեռուստաընկերությունը առնվազն 12 անգամ խախտել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքները:

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը դիմել է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանին` պահանջելով «քննության տեղի ունեցած խախտումներն ու համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

«Ասպարեզը» պարզել է, որ այդ օրը Հ1-ը 2 ժամ 2 րոպե ընդհանուր տևողությամբ գովազդ է հեռարձակել, որը կազմել է ընդհանուր հաղորդումների 12,6 տոկոսը: Մինչդեռ Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքի համաձայն այն չպետք է գերազանցի 7 տոկոսը: «Այս դեպքում այն գերազանցվել է 5,6 տոկոսով»,-գնահատել է Լևոն Բարսեղյանը:

Նույն օրենքը սահմանում է, որ մեկ եթերաժամի ընթացքում գովազդի ծավալը չի կարող լինել 4 րոպե 12 վայրկյանից ավելի: Սակայն, ըստ դիտարկման, Հ1-ը 12 անգամ խախտել է այս պայմանը: Գովազդի հեռարձակման թույլատրելի սահմանը չի գերազանցվել միայն օրվա 4 ժամերի ընթացքում:

Read More »«Ասպարեզ» ակումբի դիտարկմամբ Հ1-ը գովազդի չափն անցնում է

Թերթ.am-ը նաև արևմտահայերենով

Թերթ.am-ը գործարկում է կայքի արևմտահայերեն տարբերակը, որը հնարավորություն կտա սփյուռքում ապրող հայրենակիցներից շատերին ծանոթանալ Հայաստանում կատարվող ուշագրավ իրադարձություններին իրենց հարազատ շփման տարբերակով: Ինչպես նշվում է Թերթ.am-ում, այսպիսի նախաձեռնության հիմքում ընկած է աշխարհասփյուռ հայության տարբեր գաղթօջախների միջև, ինչպես նաև դրանց ու Հայրենիքի միջև փոխադարձ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու խնդիրը:

Read More »Թերթ.am-ը նաև արևմտահայերենով

Համաձայնեք, որ… «ԱԼՄ»-ն հնարավորություն ունի մնալու եթերում

Համաձայնեք, որ «ԱԼՄ»-ն ժողովրդական ալիք է(էր), և այս պարագայում ժողովուրդը բաժանված է երկու մասի` հեռուստադիտողների և հեռուստաքննադատների: «ԱԼՄ»-ի գործունեության նկատմամբ անտարբեր մարդ դժվար թե գտնվի:

Համաձայնեք, որ մեզնից յուրաքանչյուրը մասնակցել է «ԱԼՄ»-ի կամ ավելի ճիշտ Տիգրան Կարապետիչի վերաբերյալ ծավալվող զրույցներին, որոնք թեժ էին անցնում ոչ այն պատճառով, որ քննարկողները տարակարծիք էին: Պարզապես «ԱԼՄ»-ում տեսածից զարմացած, զվարճացած կամ զայրացած` իրար հերթ չտալով կիսվում էին մտքերով: Իսկ 2006-2007 թթ-ին գրեթե որևէ խնջույք չէր անցնում առանց «ԱԼՄ»-ի հիշատակման և կարապետիչական «հը-հը-հը» ծիծաղի արտաբերման:

Համաձայնեք, որ հունվարի 7-ին Մատենադարանի առջև Կարապետյանի կազմակերպած հանրահավաքով, որին ինքնակամ նույնքան մարդ մասնակցեց, որքան Կոնգրեսի հանրահավաքներին կամ մի փոքր քիչ, քան իշխանամետ կուսակցությունների ստիպողական հանրահավաքներին, «ԱԼՄ»-ի թեման կրկին արդիական դարձավ: Բայց այս անգամ տոնական սեղաններից և միջոցառումներից զատ, քննարկումներ ծավալվեցին նաև սոցիալական ցանցերում: Անգամ Facebook-ում և Twitter-ում հանրահավաքի վայրից «օպերատիվ» հաղորդագրություններ տեղադրվեցին:

Համաձայնեք, որ ոչ միայն դուք, այլ նաև Կարապետյանն ինքը դա չէր ակնկալում ու հիմա ավելի լուրջ պատրաստություն է տեսնում հաջորդ երկու հանրահավաքների համար:

Read More »Համաձայնեք, որ… «ԱԼՄ»-ն հնարավորություն ունի մնալու եթերում

A1+: “The minister is not a Christmas tree”

On December 20, 2010, the attorney of Haykakan Zhamanak daily jailed editor Nikol Pashinyan addressed a letter to Minister of Justice Hrayr Tovmasyan demanding to institute administrative proceedings over the recent incidents in the Kosh penitentiary institution.

“The Ministry received the letter on December 21 but I have received no answer to this day,” Vahe Grigoryan told A1+.

The attorney last met his client [Nikol Pashinyan] on December 30.

“Our meetings are not confidential as they are always attended by representatives of the penitentiary institution,” he said.

Asked how he viewed the appointment of Hrayr Tovmasyan as Justice Minister, Mr. Grigoryan said, “The response to the letter will show. The minister is not a Christmas tree to be assessed or admired.”

Nikol Pashinyan was sentenced to 7 years in prison for “organizing mass disorders” during the riots following the disputed presidential elections in 2008 that left ten people killed in downtown Yerevan.

Source: a1plus.am

Read More »A1+: “The minister is not a Christmas tree”

Ա1+: Նիկոլ Փաշինյանի փաստաբան. «Նախարարը տոնածառ չէ»

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը 2010թ. դեկտեմբերի 20-ին դիմել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Փաստաբանը պահանջում է Փաշինյանի նկատմամբ Քրեակատարողական հիմնարկում կատարված խախտումների առիթով վարչական վարույթ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Նամակ Արդարադատության նախարարությունում մուտք է եղել դեկտեմբերի 21-ին, սակայն ես մինչ օրս պատասխան չեմ ստացել»,- այսօր «Ա1+»-ին ասաց Վահե Գրիգորյանը: Փաշինյանի հետ նա վերջին անգամ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է դեկտեմբերին 30-ին եւ դժվարացավ որեւէ բան հայտնել Փաշինյանի ինքնազգացողության մասին. «Ինձ համար դժվար է Նիկոլի մասին որեւէ բան հայտնել, քանի որ մենք անընդհատ հանդիպում ենք քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի ներկայությամբ: Մեր հանդիպումները կոնֆիդենցիալ չեն»:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Արդարադատության նախարարի պաշտոնում Հրայր Թովմասյանին նշանակելը. «Ա1+»-ի հարցին` Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Արդարադատության նախարարը տոնածառ չէ, որ գնահատեմ: Կպատասխանի նամակին, կտեսնենեք»:

Իր հետագա անելիքների մասին փաստաբանն այս պահին նպատակահարմար չի գտնում խոսել:

Աղբյուր` a1plus.am

Read More »Ա1+: Նիկոլ Փաշինյանի փաստաբան. «Նախարարը տոնածառ չէ»

Իրանում կախաղան է հանվել 4 թմրավաճառ

Ինչպես հայտնում է ISNA լրատվական գործակալությունը, շաբաթ օրը Սպահան քաղաքի կենտրոնական բանտում կախաղան է հանվել 4 մարդ, որոնք դատապարտվել էին թմրանյութերի վաճառքի համար:

Դատախազ Մոհամմադ Ռեզա Հաբիբին ասել է, որ այդ անձիք մահապատժի են ենթարկվել օփիումի և քրեքի վաճառքի համար:

Ըստ AFP-ի հաշվարկների, որոնք հիմնված են ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության վրա, այս տարի Իրանում արդեն 20 մարդ ենթարկվել մահապատժիէ ` ներառյալ վերջին դեպքը: Նրանց մեծամասնությունը թմրավաճառներ են:

Նվազագույնը 179 մարդ մահապատժի է ենթարկվել 2010 թվականին:

Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հետ մեկտեղ` Իրանում տարեկան մահապատիժների քանակն ամնեաբարձրներից է:

Սպանոթյունը, բռնաբարությունը, զինված կողոպուտը, թմրանյութերի վաճառքը և ամուսնական դավաճանությունն այն հանցագործություններն են, որոնց դեպքում Իրանում կիրառվում է մահապատիժ:

Իսլամական հանրապետությունում համոզված են, որ մահապատիժը էական նշանակություն ունի օրենքի պահպանման համար և կիրառվում է միայն երկարատև դատական գործընթացներից հետո:

Read More »Իրանում կախաղան է հանվել 4 թմրավաճառ

Iran hangs four drug traffickers

 

Iran hanged four convicted drug traffickers on Saturday in a prison in the central city of Isfahan, the ISNA news agency reported.

Prosecutor Mohammad Reza Habibi said the unidentified men were hanged for smuggling opium and “crack,” the term used in Iran for a kind of heroin and not for crack cocaine.

The latest hangings bring to 20 the number of executions reported in Iran so far this year, according to an AFP count based on media reports. Most of them were of drug traffickers.

At least 179 people were executed in 2010.

Read More »Iran hangs four drug traffickers

Տիգրան Կարապետյանի գլխավորած կուսակցությունը հանրահավաք է անցկացնում

Azatutyun.am/07.01.2011/ «Ո’չ անարդարությանը», «Ո’չ բռնապետությանը», «Հերի’ք է հալածեք ժողովրդին», «ԱԼՄ-ն չե’նք հանձնի» կարգախոսներով ու կոչերով ուրբաթ օրը Մատենադատարանի մոտ հանրահավաք անցկացրեց «ԱԼՄ հոլդինգ»-ի սեփականատեր Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը:

Հանրահավաքը, դրա մասնակիցներից ոմանց բնորոշմամբ` անսպասելիորեն բազմամարդ էր: Իր գոհունակությունը հայտնելով այդ կապակցությամբ` Կարապետյանը ասաց. – «Մեղադրանքները, որ մեր շուրջը երկու պապիկ-տատիկ են կանգնած, ամբողջովին վարկաբեկում են ասողներին»:

Հունվարի 20–ից ԱԼՄ հեռուստաընկերությունը կեթերազրկվի։ Անցած տարվա դեկտեմբերի 16–ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կայացրած որոշմամբ ԱԼՄ հեռուստաընկերությունը պարտվեց նույն հեռարձակման հաճախականության համար հայտ ներկայացրած «Երեւան» հեռուստաընկերությանը:

«Մենք ոչ թե միայն մեր հանդեպ անարդարության դեմ ենք ըմբոստացել, այլ ընդհանուր անարդարության դեմ։ Մենք ընդհանրապես դարձնելու ենք դա կարգախոս եւ կամայականությանը, անարդարությանը պատերազմ ենք հայտարարելու», – հանրահավաքից առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր Տիգրան Կարապետյանը:

Read More »Տիգրան Կարապետյանի գլխավորած կուսակցությունը հանրահավաք է անցկացնում