ԱՊՊԱ սպասիր. պարտադիր ապահովագրությունը հետաքրքրեց վարորդների միայն 30 տոկոսին
Հունվարի 1-ից Հայաստանում առաջին անգամ օրենքով սահմանված կարգով կիրառության մեջ է մտնում մեքենաների վթարի հետևանքով վնասների ապահովագրության գործընթացը:
Համաձայն այդ օրենքի, եթե ապահովագրված մեքենան վնաս հասցնի որևէ քաղաքացու առողջությանը, մեքենային կամ գույքին, ապա փոխհատուցման ծախսերը կհոգա այն ապահովագրական ընկերությունը, որի հետ ապահովագրության պայմանագիր էր կնքել վնաս հասցնող մեքենայի վարորդը:
ԱՊՊԱ հապավումը, որը նշանակում է «Ավտոտրանսպորտից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն», վերջին մի քանի ամիսներին հնչում է բոլորի շուրթերից` անկախ տարիքից կամ վարորդական իրավունքից:
Սա քարոզչական ծրագրի արդյունք է, որը Հայաստանի կառավարությունը իրականացրեց մեկ տասնյակի հասնող ապահովագրական կազմակերպությունների հետ համատեղ, որպեսզի կարճ ժամանակահատվածում բոլոր վարորդները հասցնեն պարտադիր ապահովագրության պայմանագիր կնքել:
Վերջնաժամկետը 2010 թ-ի դեկտեմբերի 31-ն էր, բայց պարտադիր պայմանը հուզեց մեքենա ունեցողների միայն 30 տոկոսին: Այլ կերպ ասած` կնքվեց ընդամենը 135 հազար պայմանագիր նախատեսված 450 հազարի փոխարեն:
«ԱՊՊԱ պայմանգիր պետք է ունենան բոլոր տրանսպորտային միջոցները, քանի որ սա սոցիալական խնդիր է լուծում և ապահովագրում է քիչ եկամուտ ունեցող խմբերին», – ասում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Նանե Մաթևոսյանը:
Read More »ԱՊՊԱ սպասիր. պարտադիր ապահովագրությունը հետաքրքրեց վարորդների միայն 30 տոկոսին

