Խուսափեք սթրեսից. Նևրոզ հիվանդության տարածումը հասնում է անհավատալի թվերի
27-ամյա Լիլիթը ութ տարի է հիվանդ է «նևրոզ» կոչվող հիվանդությամբ, բայց դրա մասին նա իմացավ ընդամենը ամիսներ առաջ, երբ վերջապես հասկացավ, որ իր մոտ առկա ախտանշանները ժամանակավոր բնույթ չեն կրում և կարիք ունեն բժշկական միջամտության:
«Սկզբում կրծքավանդակի շրջանում ծակոցներ սկսվեցին, շնչառությունս վատացավ, ձեռքերս դողում կամ թմրում էին և ամենավատ զգացողությունը տագնապն էր: Ինձ թվում էր` ինչ-որ վատ բան է կատարվելու»,- ասում է Լիլիթը:
2002 թ-ից ի հայտ եկած այս ախտանշաններին Լիլիթը ուշադրություն չի դարձնում` դրանք վերագրելով ուսանողական տարիների լարվածությանը: Բայց 2005-ին, երբ կյանքից վաղաժամ հեռանում է հորեղբոր որդին, Լիլիթի մոտ առկա ախտանշաններն ավելի են սրվում, ավելանում է նաև անքնությունը:
«Վախենում էի ամեն ինչից: Դա սկսեց ազդել իմ ու շրջապատող մարդկանց փոխհարաբերությունների վրա. ես ոչ մեկի հետ չէի կարողանում շփվել ու ամեն ինչից վախենում էի: Ես շատ դյուրագրգիռ էի դարձել` ամեն մանրուքից լացում էի, նյարդայնանում»:
Նյարդաբանը Լիլիթի մոտ ախտորոշում է սուր նևրոզ և բուժումներ նշանակում, միևնույն ժամանակ նշում, որ բուժման ամենակարևոր պայմանը հանգստությունն է: «Որպեսզի բուժվեմ, ես պիտի օգնեմ ինքս ինձ», – ասում է Լիլիթը:
Մասնագետները հավաստիացնում են, որ Հայաստանում հազարավոր մարդիկ կան, ովքեր Լիլիթի ախտանշաններից ունեն և չեն էլ գիտակցում, որ հիվանդ են նևրոզով:
Read More »Խուսափեք սթրեսից. Նևրոզ հիվանդության տարածումը հասնում է անհավատալի թվերի