Տիկին Յոլանդի անուշեղենի շնորհիվ Երևանն ավելի քաղցրացավ
Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր խոհարարական հմտությունները, որոնք միշտ օգտագործել եք հարազատներին համեղ ուտեստներ հրամցնելու համար, մի օր կարող է ապրուստի միջոց դառնալ կամ նոր շունչ հաղորդել ձեզ շրջապատող համայնքին:
Սիրիահայ Յոլանդ Ռշտունու մտքով էլ չէր անցել, մինչ այն պահը, երբ Հայաստան տեղափոխվելով հասկացավ, որ այլևս անցյալը անդառնալի է, սակայն անցյալում իր կուտակած փորձը չափազանց արժեքավոր: Տիկին Յոլանդը իր ամուսնու և երկու երեխաների հետ Հալեպից տեղափոխվել է Երևան: Նրա մեծ աղջիկը մնացել է Լաթաքիայում՝ ուսումը շարունակելու: Կրթսեր աղջիկը աշխատում է Երևանում, իսկ տղան հաջողությամբ ավարտում է Երևանի պետական համալսարանը:
Ի սկզբանե տիկին Յոլանդի ընտանիքը նախատեսել էր Հայաստան գալ ընդամենը երկու ամսով. ոչ հագուստ էին բերել, ոչ էլ այլ կարևոր պարագաներ: Այսօր արդեն 3,5 տարի է Ռշտունիների ընտանիքը բնակվում է Հայաստանում: Հալեպում ապրելու տարիներին տիկին Յոլանդը, ինչպես գրեթե բոլոր հայ կանայք, չէր աշխատում, զբաղվում էր տնային տնտեսությամբ, իսկ ամուսինը անվադողերի մասնագետ էր, ունեին սեփական խանութ:
«Երբ եկանք Հայաստան, ամուսինս կրկին փորձ ըրաւ նոյն գործը սկսիլ, բայց քանի, որ կար գումարի խնդիր, չհաջողուեցաւ», – ասում է տիկին Յոլանդը:
Read More »Տիկին Յոլանդի անուշեղենի շնորհիվ Երևանն ավելի քաղցրացավ