Մհեր Արշակյան. «Լրագրողի գործը պատերազմը հասկանալն է, ոչ թե՝ պատերազմը տանելը»
Լրագրող Մհեր Արշակյանի ապրիլյան հրապարակախոսությունը պատերազմի թեմայով է: Եթե քառօրյա պատերազմի օրերին լրագրողների մի մասը օպերատիվ լրատվություն էր իրականացնում արցախյան ճակատից, ապա նույն շրջանում Մհեր Արշակյանի հրապարակախոսության մեջ խտացվում էին Հայաստանում տիրող հասարակական հուզումներն ու տրամադրությունները: Մեծ թվով զոհերի համար իշխանություններին ուղղված քննադատությունները, ցավը, ցասումը, պահանջների ամենադիպուկ ձեւակերպումները տեղ գտան հենց Մհեր Արշակյանի հրապարակախոսության մեջ:
Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ JNews-ը ներկայացնում է Մհեր Արշակյանի հետ ունեցած զրույցը լրագրության, քաղաքականության, կեղծ քարոզչության եւ այն ամենի մասին, ինչն ամենից շատ է մտահոգում մեր հանրությանը ապրիլյան հայտնի իրադարձություններից հետո:
– Մհեր, լրագրողներից շատերը՝ սկսնակ ու փորձառու, եղան առաջնագծում, տեսան, պատմեցին: Գայթակղություն չառաջացա՞վ՝ մեկնել առաջնագիծ եւ այնտեղից լրագրություն կամ հրապարակագրություն անել:
Read More »Մհեր Արշակյան. «Լրագրողի գործը պատերազմը հասկանալն է, ոչ թե՝ պատերազմը տանելը»