Skip to content

Արեն Մալաքյան. կինո փողոցում, տանը, սրճարանում

Արեն, մի անգամ պատմեցիր, որ Անդրեյ Զվյագինցևի «Վերադարձ» ֆիլմը դիտելուց հետո ապշած էիր, մեջդ ինչ-որ բան էր արթնացել ու ցանկացել էիր կինո նկարել: Ի՞նչն էր քեզ այդպես ոգևորել:

Գոյություն ունի կինոյի կախարդանք ասվածը: Զվյագինցևի մոտ այդ կախարդանքը շատ ուժեղ էր: Այդ ֆիլմում նա ստեղծել էր իր աշխարհը, մթնոլորտը ու փոխանցել էկրանին, իսկ էկրանից դա փոխանցվում էր քեզ: Դա իմ առաջին հանդիպումն էր մեծ կինեմատոգրաֆի հետ: Զվյագինցևը կարողացավ մեջս փոթորկել: Մինչ այդ նվագում էի Վանաձորի փողային նվագախմբում ու պատմվածքներ գրում, բայց դրանք փոքր փոթորիկներ էին: Ու հասկացա՝ միակ բանը, որի միջոցով կարող եմ առավելագույնս ինքս ինձ քամել, կինոն է: Այդ ժամանակ 15 տարեկան էի:

Այդ հանդիպումից անցավ մի քանի տարի ու միանգամից որոշեցիր ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտո՞ւտ:

Read More »Արեն Մալաքյան. կինո փողոցում, տանը, սրճարանում

Տղամարդն ավելի լավ գիտի՝ ինչն է կնոջն ավելի գեղեցկացնում. Նարեկ Ջհանգիրյան

Նարեկին արդեն 3 տարի է՝ ճանաչում եմ. Վրաստան ուղևորվելիս ավտոբուսում կողքիս ուղևորն էր, այդպես ծանոթացանք ու դարձանք իրական ու «ֆեյսբուքյան» ընկերներԻսկ երբ նրա առաջին գործերը տեսա՝ հասկացա, որ 15 տարեկան պատանու անունը տարիներ հետո բոլորն են լսելու, ես էլ հիշելու եմ իրենից վերցրած այս հարցազրույցը
Read More »Տղամարդն ավելի լավ գիտի՝ ինչն է կնոջն ավելի գեղեցկացնում. Նարեկ Ջհանգիրյան

Վեն Մաքելվին. պոպոքի ծառից մինչև Ամերիկա

«Երբ շատ փոքր էի, գյուղում էինք ապրում: Ես միշտ երազում էի Ամերիկա գնալու մասին: Վերցնում էի մեր հին ճամպրուկը, լցնում այն շորերով, գրքերով, թուղթ ու գրիչներով, տարբեր քարտեզներով ու գնում էի գյուղի պոպոքի ծառի մոտ. դա իմ Ամերիկան էր»… Վեն Մաքելվին:

Նա նստած է գիշերային լռության մեջ. գրելիս նրան խանգարում է երաժշտությունն ու, առհասարակ, որևէ մեկի առկայությունը: Լուսադեմին մի երկու ժամ է մնացել: Առջևում կոնյակի արդեն գրեթե դատարկ շիշն է (առանց դրա չի կարողանում գրել այն) մի շարք գրված, ջնջված, խզբզված ու ուղղված, կյանքից պոկված տողեր. միջնամասը գրելիս, ինչպես միշտ, փոքր-ինչ դժվարանում է: Գրում է՝ չիմանալով, թե ինչ է գրելու, գրում՝ բավական երկար դադարից հետո:

16 տարեկանում գրել է առաջին ստեղծագործությունը՝ «Մի օր ես կգամ»: Գրում է` ներշնչված սեփական կյանքից: Այստեղ ամեն ինչ իրական է: Այդ պատմվածքը նրան փոքր-ինչ փորձ է տալիս և ճանաչում, չնայած այն բանին, որ կարելի է գտնել միայն առցանց տարբերակը: Ասում է, որ պատմվածքը դատարկեց իրեն. դժվար էր վերապրել ապրածը: Նա մինչև օրս էլ չի հավատում, որ կարողացել է գրել դա.

«-Վան, վե՛րջ, Գայանեն կլռի, ինչպես լռեց նրա գիրքը, ես էլ չեմ խոսի, գուցե տարիներ հետո կատես իմ լռությունը… Բարձրացա ես՝ ձեռքդ դնելով քո կրծքին:

-Լսիր քո մեռնող սրտին ու մի բան խոստացիր ինձ:

-Ի՞նչ ես ուզում, որ խոստանամ:

-Այն, ինչ գիտես, որ անպայման կլինի:

Read More »Վեն Մաքելվին. պոպոքի ծառից մինչև Ամերիկա

Մի բուռ սեր կամ For You, Formidable

11-12 տարեկան էի, երբ առաջին անգամ մեր տան նվագարկչից լսեցի նրա ձայնը: Հնչեց La Bohème-ը, հետո She-ն: Չգիտեմ՝ երբ սիրեցի Շառլ Ազնավուրին ու ինչի համար: Մի բան վստահ գիտեմ՝ շատ հպարտ էի, որ նման հայրենակից ունեմ:

Երբ սկսեցի աշխատել որպես լրագրող, մի բուռն, անհագ ցանկություն ունեի՝ հարցազրույց վերցնել Նրանից: Սկզբում այդ ամենն անհնար էր թվում: Երեք տարի առաջ առաջին անգամ գրեցի նրա էլեկտրոնային հասցեին, հարցազրույց խնդրեցի: Պարբերաբար փորձում էի, իսկ այս տարի Ազնավուրի լրատվական ծառայությունից պատասխան ստացա. համաձայն էին: 

Առաջին անգամ Նրան տեսա այս տարվա ապրիլի 23-ին: Իմ առջև երկնտրանք էր դրված՝ գնալ SOAD-ի համերգի՞ն, թե՞ օդանավակայան՝ դիմավորելու և մոտ 5-7 րոպեով տեսնելու Շառլ Ազնավուրին… Բնականաբար ընտրեցի երկրորդը: Խոստովանեմ՝ շատ հուզված էի…

Մեր երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ արդեն հոկտեմբերի 10-ին: Ժամադրության վայրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտն էր: Ու էլի՝ հուզմունքից խոնավ ձեռքեր, սրտի լսելի տրոփյուն…

Գրիչս ցած դրի ու նորից կարդացի բանաձևսճիշտ էր և անկեղծ

Read More »Մի բուռ սեր կամ For You, Formidable

Նունե Սարգսյան. «Չգիտեմ` ինչ ես դրանից սարքելու»

Երբ որոշեցի համալսարանում հանձնարարված ակնարկը գրել նրա մասին՝ մի քանի նախազգուշացում ստացա, որ դժվար է լինելու՝ բարդ կերպար եմ ընտրել:

Ինձ հետ զրուցելու համաձայնությունն ստանալը արդեն իսկ հաջողություն էր: Գիտեի, որ պետք է հնարավորինս լավ պատրատվել. հերոսս նաև լրագրող է: Համացանցում գտա մասնագիտությանը վերաբերող հարցազրույցներ նրա հետ, բայց իր մասին պատմող նյութեր գրեթե չկային: Որոշեցի ռիսկի դիմել: Որոնումներս շարունակեցի: Հարց ու փորձ արեցի նրա հետ աշխատող մարդկանց: Պարզեցի, որ իր պատմվածքները ներառող գրքույկ կա տպված: Ձեռք բերեցի: Հարցազրույցը մեկ անգամ հետաձգվեց, հետո մի քանի ժամ սպասեցի:

Read More »Նունե Սարգսյան. «Չգիտեմ` ինչ ես դրանից սարքելու»

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը հանրաքվեի օրը լրագրողներին խոչընդոտելու եւ բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ

հայտարարությունը ներկայացվում է ամբողջությամբ

«Ս.թ. դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, արձանագրվել են այդ իրադարձությունը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ ֆիզիկական բռնություններ, օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստեր։

Ցավոք, կրկնվեց այն ամենը, ինչը Հայաստանում տեղի է ունեցել բազմիցս. ընրությունների եւ հանրաքվեների ժամանակ ահագնանում են հարձակումներն ու ճնշումները լրագրողների վրա, որովհետեւ նրանք կարող են խախտել այն ուժերի «խաղաքարտերը», որոնք խտրականություն չեն դնում միջոցների մեջ եւ «հաղթանակ» են ապահովում ընտրակաշառքների, կեղծիքների, չարաշահումների հաշվին։ Ինչպես միշտ, այս նպատակով լայնորեն օգտագործվեցին թաղային «հեղինակությունների» ծառայությունները։

Read More »Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը հանրաքվեի օրը լրագրողներին խոչընդոտելու եւ բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ

«Իմ մասնագիտությունն է ինձ ընտրել». Զառա Բաթոյան

Շատ վառ ու հետաքրքիր են անցնում իմ ուսանողական տարիները Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի «Միջազգային լրագրություն» բաժնում: Առանձնահատուկ սիրով եմ հիշում երկրորդ ու երրորդ կուրսերը, երբ, բացի տեսական առարկաներ ուսանելուց, սկսեցինք այցելել հեռուստաընկերություններ ու թերթերի խմբագրություններ: Մեր դասախոսները շատ հաճախ էին կազմակերպում հանդիպումներ հայտնի ու կայացած լրագրողների հետ, ովքեր մեծ սիրով կիսում էին իրենց տարիների փորձն ու խորհուրդներ տալիս:

Հենց այս շրջանում հնարավորություն ունեցանք հանդիպելու Զառա Բաթոյանի հետ՝ երիտասարդ, պայծառ մի մարդ, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան, disabilityinfo.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր ու պարզապես հետաքրքիր անձնավորություն: Զառան մեզ համար մեկօրյա դասընթաց էր կազմակերպել «Ինչպես լուսաբանել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները» թեմայով: Հիշում եմ՝ այդ ժամանակ շատ էի ցանկանում նրա հետ հարցազրույց անել, բայց հնարավորութուն չունեցա: Այդ օրվանից անցավ որոշ ժամանակ ու ես վերջապես գնում եմ Զառայի հետ հարցազրույցի:

Read More »«Իմ մասնագիտությունն է ինձ ընտրել». Զառա Բաթոյան

Մշակույթների երկխոսություն. «Ես այսպես եմ ապրում»

Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում արդեն 10 տարի է, ինչ նոյեմբերին տեղի է ունենում «Մշակույթների երկխոսություն» անունը կրող մեդիա ֆորումը, որը կազմակերպվում է Ռուսաստանի Լրագրողների միության տնօրեն Աշոտ Ջազոյանի գլխավորությամբ:

Սա միջազգային մեդիա ֆորում է, որին մասնակցում են Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներից հրավիրված երիտասարդ լրագրողներ: Այս տարի ֆորումը տեղի է ունեցել նոյեմբերի 18-20-ը: Ֆորումը բաղկացած է տարբեր մեդիա տարածքների և մեդիա մշակույթների մասին քննարկումներից, որտեղ սկսնակ և հմուտ լրագրողները հանդես են գալիս զեկույցներով:

[[wysiwyg_imageupload:136:]]Այս տարվա ֆորումի ընթացքում քննարկված թեմաներն էին՝ մեդիա մթնոլորտը, միջազգային կամ միջերկրային մուլտիմեդիա ծրագրերը և այն, թե ինչպես է Ռուսաստանը ներկայացվում այլ երկրների մեդիայում:

Ֆորումի 400 մասնակիցներից 38-ը լուսանկարիչներ էին և ներկայացնում էին իրենց աշխատանքները ցուցահանդեսում: Հայաստանը ամենամեծ պատվիրակություններից մեկն էր` բաղկացած 5 հոգուց` Mediamax լրատվական կայքից, Հանրային հեռուստատեսությունից և CivilNet-ից:

Read More »Մշակույթների երկխոսություն. «Ես այսպես եմ ապրում»

Ոչ այդքան «անբան» Հուռին

«Հայրս և նրա մանկության ընկերը սիրահարված էին մի գեղեցիկ աղջկա, ում անունը Հուռի էր, սակայն աղջիկը ուրիշին էր սիրում: Նրանք որոշել էին իրենց առաջնեկ դուստրերի անունը դնել Հուռի ու այդպես էլ արեցին»:

Հուռի Ելդիզյանը «Դեպի Հայք»-ի (Birthright Armenia) կամավոր է Նոր Զելանդիայից, Հայաստանում աշխատում է հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա ինստիտուտում: Այստեղ նա իրազեկում է մարդկանց սահմանադրական փոփոխությունների մասին, բայց իրավաբանական գործունեությունից բացի Հուռին սիրում է պատրաստել, թխել, եփել ու տապակել:

«Ես այդքան էլ անբան չեմ», ծիծաղում է նա՝ ակնարկելով ժողովրդական հեքիաթի համանուն հերոսուհուն: Հեքիաթը իր սիրելիներից է: Իրական Հուռին շատ աշխատասեր է: «Մենք սիրում ենք բողոքել, որ ժամանակ չունենք: Իրականում, մենք պարզապես ծույլ ենք», ասում է նա: Ըստ Հուռիի՝ մարդը չպետք է կենտրոնանա միայն մեկ բանի վրա, այլ պետք է աշխատի իրականացնել իր ողջ ներուժը, հակառակ դեպքում չի կարողանա լիարժեք կյանքով ապրել, իրեն երջանիկ զգալ: Հենց այդ գաղափարով առաջնորդվելով, Հուռին փորձում է առանց գործի չնստել և հնարավորինս շատ բաներով զբաղվել:

Բացի խոհարարությունից նա սիրում է զբաղվել լուսանկարչությամբ, գեղանկարչությամբ, երգում է եկեղեցական երգչախմբում, բայց հիմնականում նա իր ժամանակը կիսում է իրավաբանության և խոհարարության միջև:

Read More »Ոչ այդքան «անբան» Հուռին

«Աստծո շնորքով եմ` ինչ որ եմ». Ռոբերտ Նիկողոսյան

Դեմքեր, դեմքեր, դեմքեր… Մարդկային դեմքերը՝ հայտնի թե անհայտ, խոսուն են: Կարևոր չէ, թե ձեռքիդ տակ ինչ առարկաներ կան՝ գրիչ ու թուղթ, մատիտներ կամ վրձին, երբ ասելիք ունես ու ուզում ես, որ խոսքդ հասանելի դառնա: Ասում են՝ առաջին գործը ոգեշնչման առիթ է դառնում և ուզում ես նորից ու նորից ստեղծագործել…

21-ամյա Ռոբերտ Նիկողոսյանն ունի իր սիրելի նյութերը՝ ներկեր, սուրճ, աղ, սփրեյ: Երբ երեխաները թաքուն ամանորյա երազանք էին պահում և սպասում իրականանալուն, Ռոբերտի ցանկությունը մեկն էր՝ դառնալ նկարիչ: Ռոբերտն ամոթխած ասաց, որ իրեն նկարիչ չի կարող անվանել, զարգանալու շատ տեղ ունի…

«Վեց տարեկանից սկսել եմ նկարել: Պատանեկան տարիներին սովորել եմ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում: Ավարտել եմ Գեղարվեստի պետական ակադեմիան և զբաղվում եմ ինքնազարգացմամբ»,- պատմում է Ռոբերտը:

Ռոբերտին ճանաչել կարելի է Երևանում արած Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի և այլ հայ մեծերի գրաֆիտի դիմանկարներով, որոնք կարելի է տեսնել Թումանյան, Խանջյան, Կենդանաբանական այգու հարակից փողոցներում: Փողոցային արվեստը (Street Art) Ռոբերտի միակ նախասիրությունը չէ, դիմանկարներ նկարում է աղով, սուրճով, այժմ նաև քանդակներ է պատրաստում:

Read More »«Աստծո շնորքով եմ` ինչ որ եմ». Ռոբերտ Նիկողոսյան