ԶԼՄ ազատություն և սատիրա. Բրիտանիայի դեսպանը հայկական ԶԼՄ-ների մասին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլն իր անձնական բլոգում մայիսի 3-ին արված գրառման մեջ նշում է, որ իր հանգստյան օրերի մի մասն անց է կացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից ԶԼՄ և քաղաքացիական ներկայացուցիչների հետ կազմակերպած հանդիպմանը` նշելու Մամուլի համաշխարհային օրը և քննարկելու Հայաստանում մամուլի ազատությանը առնչվող ամենահրատապ խնդիրներից մի քանիսը:
Դեսպանը նշում է, որ հանդիպման մասնակիցները ողջունել են անցյալ տարի աշխատանքային խումբ ստեղծելու մասին ընդունած որոշումը, ըստ որի, խումբը կընդգրկի քաղաքացիական հասարակության անդամներ, ովքեր կհետևեն հեռարձակման օրենքում արվող առանցքային բարեփոխումներին: Բազմաթիվ խորհուրդներ են տրվել նաև ԵԱՀԿ և Եվրախորհրդի փորձագետների կողմից (ի դեմս բրիտանացի կոնսուլտանտ Եվա Սալոմոնի): Իսկ նպատակն, ըստ նրա, շատ պարզ է` Հայաստանում ունենալ իսկապես բազմաբնույթ և տարբեր կարծիքներ ներկայացնող լրատվություն:
Read More »ԶԼՄ ազատություն և սատիրա. Բրիտանիայի դեսպանը հայկական ԶԼՄ-ների մասին