Գյուղատնտեսության ոլորտում աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրները
Գյուղատնտեսությունը զարգացող եւ մշտապես ներդրումներ պահանջող ոլորտ է, քանի որ ունի բարդ կառուցվածք ու գործառույթներ: Գյուղտնտեսության աշխատողի պարագայում առայժմ դժվար է պատկերացնել Հայաստանում աշխատանքային օրենսգրքին համապատասխանող աշխատանքային հարաբերություններ:
Համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝ Աշխատողը գործունակ այն քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք, որի դիմաց ստանում է աշխատավարձ։ Մինչդեռ գյուղատնտեսության ոլորտը տարբերվում է նրանով, որ այս ոլորտում աշխատողների մեծ մասն աշխատում է սեփական գյուղացիական տնտեսությունում:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2016 թ. Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների թիվը կազմել է 338 հազար մարդ, որոնց գերակշռող մասը ոչ ֆորմալ աշխատողներ են։
Ըստ Գյուղատնտեսության նախարարության իրավաբանական վարչության պետ Գուրգեն Ավագյանի, ոչ ֆորմալ աշխատողների թիվը գնալով նվազելու է ոլորտում առկա մի շարք զարգացումների շնորհիվ:
«Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի, տնտեսությունների ընդլայնման եւ զարգացման արդյունքում ոլորտում հետզհետե ավելանում է վարձու աշխատողների թվաքանակը, եւ կայանում են աշխատանքային հարաբերություններ, ինչն էլ նպաստում է ոչ ֆորմալ հատվածի նվազմանը», – ասում է Ավագյանը:
Read More »Գյուղատնտեսության ոլորտում աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրները