Էջմիածնի գանձերը
Մայիսի 13-ին Կարմիր խաչի մի խումբ կամավորներ, այցելելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շրջեցին եւ ծանոթացան հոգեւոր կենտրոնին պատկանող թանգարաններին։ Խմբին ողջ ընթացքում ուղեկցում էին Մայր Աթոռի արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ու գործավար քարտուղար Մերի Սերոբյանը՝ սիրալիր պատասխանելով Կարմիր խաչի կամավորների հարցերին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հանդիսանալով համայն հայության հոգևոր կենտրոնը, իր հովանու տակ է վերցրել եւ ներկայացնում է հայկական պատմամշակութային ժառանգությունը: Առկա երեք թանգարաններում զետեղված են մեծագույն արժեք ունեցող իրեր, սրբություններ, որոնք սկզբնական շրջանում պահվել են եկեղեցիներին կամ արքայական պալատներին կից գանձարաններում։ Ըստ Տեր Ասողիկի, 16-17-րդ դդ. ճանապարհորդական օրագրերում կան հիշատակություններ, թե ինչպես օտարազգի ճանապարհորդները, լինելով Սբ. Էջմիածնում, հնարավորություն են ունեցել տեսնելու Մայր Աթոռում պահվող եկեղեցական գանձերը, սուրբ մասունքներն ու եկեղեցական արվեստի առարկաները:
[[wysiwyg_imageupload:268:]]