Skip to content

Մեկ քայլ առաջ

Շատերի համար ամառը հանգստի, ամեն ինչ մոռանալու և անհոգությանը հանձնվելու ժամանակ է: 2015-ի ամառն այդպիսինը չէր: Վերադառնալով Եվրոպայից և հայտնվելով հայկական իրականության մեջ՝ հասկացա, որ նախկին կյանքիս հանդեպ ունեցած կարոտախտի չափաբաժինը պետք է կրճատել ու գործնական քայլեր ձեռնարկել: Ոգևորությունը մեծ էր: Մեծ էր նաև մեկ տարվա ընթացքում ձեռք բերած փորձը: «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով մեկնել էի Լեհաստան՝ Լոձի համալսարանում մեդիա և հաղորդակցություն ուսանելու:Արդյունքում դարձել էի ավելի հասուն, ավելի, այսպես ասած, մեդիա գրագետ:

Գիտեի, որ Հայաստան վերադառնալս չպետք է շարունակվեր ծով կամ ամառանոց մեկնելու ամենամյա սովորությամբ: Ուզում էի, որ Լեհաստանում ձեռք բերած գիտելիքը դրսևորվեր, տեսականից մտներ գործնական փուլ, ու ես նույնպես բարձրանայի մեկ աստիճան վերև: Պետք էր աշխատել: Միանգամից բացառեցի այն խմբագրությունը, որտեղ նախկինում աշխատել էի: Վերադառնալ այնտեղ՝ նշանակելու էր մեկ քայլ հետ կատարել: Իսկ առաջ գնալու և մասնագիտական զարգացման համար նոր հարթակ էր հարկավոր:

Read More »Մեկ քայլ առաջ

Եզրափակելով ամառը Վայոց ձորի ամենահրաշագեղ վայրում

Երևան, Արարատի մարզ, ևս մեկ ժամ և, վերջապես, Վայոց ձոր: Մարզ մուտք գործելուն պես զգում եմ ջերմություն և հարազատություն: Հայաստանի հարավային, լեռնային, քարքարոտ ու շոգ մարզերից մեկում` Վայոց ձորում է անցել իմ մանկությունը:

Հետաքրքիր է` մարդիկ հոգնում ու ձանձրանում են միևնույն վայրում երկար ժամանակ ապրելուց, բայց միայն հարազատ վայրերը լքելուց հետո են հասկանում, թե իրականում ինչքան կարևոր և թանկ են դրանք… Ես կանգնած եմ մի վայրում, որի յուրաքանչյուր քարը, ծառը, ճանապարհը, գյուղն ու քաղաքը մի կյանքի պատմություն են:

Մեր ընտանիքում արդեն վաղուց ավանդույթ է դարձել` որտեղ էլ հանգստանանք ու ինչպես էլ անցկացնենք մեր արձակուրդը, ամառը եզրափակում ենք Նորավանք այցելությամբ: Սա, թերևս, Վայոց ձորի ամենահրաշագեղ վայրն է: Այնքան հին է այս վանական համալիրը, որ կարծես բնության մի մասնիկը լինի:

Օրբելյան իշխանների բնակատեղին 13-րդ դարում կառուցել է Մոմիկ ճարտարապետը: Երևի սա է համալիրի արքայական դիրք ունենալու պատճառը. վանքերը թառած են բարձունքին, որտեղ հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել լեռները ճեղքած ոլորանները:

Read More »Եզրափակելով ամառը Վայոց ձորի ամենահրաշագեղ վայրում

#ElectricYerevan. Լրագրողները տուժել են իրավապահների անհամաչափ եւ ապօրինի գործողություններից

Հունիսի 23-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության ստորաբաժանումները, բիրտ ուժ կիրառելով, ցրել են մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում իրականացվող՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, ֆիզիկական բռնության են ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, կոտրվել կամ վնասվել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ։

Տուժած լրագրողների վկայությամբ՝ ոստիկանների հարձակումները նպատակաուղղված բնույթ էին կրում, եւ նույնիսկ ներկայանալն ու լրագրողի վկայականը ցույց տալը, կամ տեսախցիկների վրա նշված լրատվամիջոցների անունները իրենց զերծ չեն պահել բռնություններից։ Այսպես, ծեծի են ենթարկվել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Սիսակ Գաբրիելյանը, Արթուր Պապյանը և օպերատոր Գարիկ Ազիբեկյանը, 1in.am-ի օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը, Epress.am-ի օպերատոր Տիգրան Հակոբյանը, Panarmenian.net-ի թղթակից Նիկոլայ Թորոսյանը եւ ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանը, «Ասպարեզ» թերթի և «Asparez.am»-ի գլխավոր խմբագիր Լեւոն Բարսեղյանը։

Ոստիկանները բռնի ուժով խլել են «News.am»-ի եւ «iLur.am»-ի թղթակիցներ Աիդա Հովհաննիսյանի եւ Հակոբ Կարապետյանի ֆոտոխցիկները։

Read More »#ElectricYerevan. Լրագրողները տուժել են իրավապահների անհամաչափ եւ ապօրինի գործողություններից

Թուրքիայի և Հայաստանի սահմանին. Արետ Բոզթաշ

Հայ և թուրք հասարակություններն ապրում են կողք կողքի. նրանց սահմանները և՛ մոտ են, և՛ հեռու: Փոխվել է թուրքը, հայն էլ նույնը չէ, սակայն փոխվե՞լ է արդյոք թշնամանքը…

24-ամյա Արետ Բոզթաշ Թովմասեանը ծնվել և մեծացել է Թուրքիայի Էլազըղ քաղաքում: Թովմասեան ազգանունը ժառանգել է պապուց` Փիլիպոս Թովմասեանից, որը հետագայում փոխել է ազգանունը՝  դառնալով Մուսթաֆա Բոզթաշ: Մինչև 18 տարեկան ապրել է Ստամբուլում և արդեն վեց տարի Հայաստանում է: Նախնական կրթություն Արետն ստացել է Թուրքիայի հայկական վարժարանում, իսկ արդեն 2009 թվականից եկել է Հայաստան, սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Թուրքահայ երիտասարդը մեծ սեր ունի արվեստի նկատմամբ, տիրապետում է 10 գործիքի՝ դաշնամուր, ֆլեյտա, դուդուկ, ուդ, կիթառ, բաս կիթառ, շվի, սազ, թմբուկ և դարբուկա: Ստամբուլում մասնակցել է Կոմիտասին նվիրված համերգների, նվագել է մյուզիքլներում` հանդես գալով Թուրքիայի տարբեր քաղաքներում: Հայաստանում Արետը մատուցող է աշխատում «Բուրբոն» փաբում: Կիթառով համերգ է ունեցել այնտեղ, նաև նվագել է «Վոյցեկ» մյուզիքլում: Նաև երաժշտության նկատմամբ սերն է Արետին բերել Հայաստան: Արետն ասում է, որ Հայաստանում լինելու երկու տարիներին իրեն երբեմն զգացել է օտար միջավայրում, ասում է, որ ծաղրել են, երբ լսել են, թե ինչպես է խոսում:

Read More »Թուրքիայի և Հայաստանի սահմանին. Արետ Բոզթաշ

Ճանաչում և դատապարտում. Հայոց ցեղասպանություն և Հոլոքոստ

«Ցեղասպանություն» տերմինի հեղինակը հրեական արմատներով իրավաբան Ռաֆայել Լեմկինն է: Լեմկինը ՄԱԿ-ի՝ Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման մասին կոնվենցիայի հայրն է: Համաձայն իր մշակած սահմանման՝ ցեղասպանություն են ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ կատարած գործողությունները:

Համաձայն ՄԱԿ-ի Կոնվենցիայի` Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Այն տեղի է ունեցել մեկ դար առաջ՝ 1915 թվականին: Աշխարհի շուրջ 20 պետություն պաշտոնապես ճանաչել է երիտթուրքական կառավարության ծրագրած և իրականացրած կոտորածները որպես Ցեղասպանություն: Հայոց ցեղասպանությունից հետո այսպիսի ոճիր իրագործվեց այլ ազգերի նկատմամբ ևս, մասնավորապես՝ Կամբոջայում, Ռուանդայում, Եթովպիայում: Մեծ ճանաչում ունի հրեաների հոլոքոստը, որի կազմակերպիչ Ադոլֆ Հիտլերը, արդարացնելով իր գործողությունները, ասել է.  «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:

Փորձենք համեմատել և հակադրել մարդկության դեմ կատարած երկու մեծ հանցագործությունները՝ Հայոց ցեղասպանությունը և հրեական Հոլոքոստը: Ի՞նչ քայլեր արեցին հրեաները, որոնց շնորհիվ Հոլոքոստը ճանաչվեց և դատապարտվեց ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ոճիրն իրականացրած երկրում:

 

Ողբերգության ընկալում և մատուցում

Read More »Ճանաչում և դատապարտում. Հայոց ցեղասպանություն և Հոլոքոստ

Առցանց լրագրողի վարքականոն. մշակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» կողմից

2012 թ.-ին «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) մասնագետների կողմից ստեղծվեց «Առցանց լրագրողի վարքականոնը»` միջազգային համանման վարքականոնների ուսումնասիրությունից հետո: Վարքականոնը բաղկացած է 10 կետից’ «մի´ վնասիր» սկզբունքի հիման վրա: Վարքականոնի ստեղծմամբ ԼՀԱ-ն… Read More »Առցանց լրագրողի վարքականոն. մշակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» կողմից

«Литературная Армения» ամսագիրը վերապրեց կոմունիզմը, բայց անզոր է կապիտալիզմի դեմ

«Գրական Հայաստան»-ը` մեր երկրում ամենահին ռուսալեզու ամսագրերից մեկը, այսօր ցավալի վիճակում է: Տաս հազար տպաքանակով երբեմնի ամսագիրն այժմ թողարկվում է եռամսյակը մեկ` 500 տպաքանակով:

«Գրական Հայաստան»-ը հիմնադրվել է 1958 թ-ին և մինչ օրս անընդմեջ թողարկվել: Տարբեր ժամանակներում ամսագրի խմբագիր են եղել գրող և դրամատուրգ Գուրգեն Բորյանը, Կիլիկիայի պատմության մասին գրված «Արծաթե դարաշրջան» երկհատոր գրքի հեղինակ Միքայել Շատիրյանը, Գևորգ Էմինը և այլք:

1973թ-ից մինչ օրս ամսագիրը ղեկավարում է գրող, թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանը (նրա հետ` գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Մուրադյանը. սա, ի դեպ, ամսագրի ողջ խմբագրակազմն է, լրացուցիչ աշխատակիցների համար միջոցները չեն բավարարում):

ԽՍՀՄ գլխավոր գրական ամսագրերից մեկը տպագրում էր ստեղծագործություններ, որոնք ընթերցելու համար կարող էին հեռացնել աշխատանքից կամ պարզապես բանտարկել: Ամսագիրն առաջիններից է եղել Խորհրդային Միությունում, որում տպագրվել է Յուրի Կարաբչիևսկին, համարը, որում տպագրվել են Մանդելշտամի բանաստեղծություններն ու էսսեները, ընդհատակյա տեղափոխվել է Խորհրդային հանրապետություններ, հետագայում հրատարակվել են նաև Մարինա Ցվետաևա, Անդրեյ Բելին, Վասիլի Գրոսման` հեղինակներ, որոնց գործերը հրատարակելը հավասարազոր էր պայթուցիկով լի տակառի վրա նստելուն: Եվ այդուամենայնիվ, «ԳՀ»-ն ոչ միայն գոյատևեց, այլև դարձավ նշանակալի դրվագ հայկական պարբերականների շարքում:

Read More »«Литературная Армения» ամսագիրը վերապրեց կոմունիզմը, բայց անզոր է կապիտալիզմի դեմ

Բաց կոդով ծրագրեր. ազատություն խմբագրությունների համար

Հետխորհրդային երկրների շարքում «Microsoft» ծրագրային ապահովման կեղծարարության մեջ Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը Վրաստանից հետո: Այսպիսին են «Business Software Alliance» ոչ առևտրային կազմակերպության տվյալները:

Ընկերության հայաստանյան ներկայացուցիչները վստահեցնում են, որ կառավարությունում արտոնագրված ծրագրերից օգտվում են միայն Արդարադատության և Կրթության ու գիտության նախարարությունները, էլ ուր մնաց լրատվամիջոցների խմբագրությունները:

Խմբագրությունների համակարգիչներն արտոնագրված ծրագրերով ապահովելու համար բավականաչափ գումար է անհրաժեշտ:

«10 համակարգիչներում արտոնագրված MS Office տեղադրելու համար խմբագրության սեփականատերը պետք է վճարի շուրջ 670 000 դրամ, իսկ դիզայներական Adobe Creative Suite (Adobe Photoshope, Adobe Indesign, Dreamweaver, Adobe Illustrator և այլն) հավաքածուի համար` լրացուցիչ 2 000 դոլար»,- ասում է հայաստանյան «Ինտերնյուզ» ՀԿ տեխնիկական տնօրեն Կոնստանտին Գեոդակյանը:

Բաց կոդով ծրագրերը մարտահրավեր են ծրագրային ապահովման այնպիսի հսկա արտադրող ընկերությունների համար, ինչպիսիք են Windows-ը, Apple Macintosh-ը, Adobe-ը և այլն:

Read More »Բաց կոդով ծրագրեր. ազատություն խմբագրությունների համար

Ղրղզստանում ձերբակալել են թուրք լրագրողի

Ղրղզստանի ոստիկանությունը ձերբակալել է թուրք լրագրողի, որին կասկածում են իսլամիստական ահաբեկչական խմբավորումների հետ կապի մեջ, հայտնում է Wednesday News-ը:

Ըստ Interfax լրատվական գործակալության՝ Ղրղզստանի ազգային անվտանգության գործակալները մայիսի 2-ին ձերբակալել են ազգությամբ թուրք Ալի Օսման Զոռին Թուրքիայի կառավարության խնդրանքով: 

43-ամյա Զոռը 2010 թվականի ապրիլին ժամանել էր Ղրղզստան և դիմել երկրի կառավարությանը իրեն քաղաքական ապաստարան հատկացնելու խնդրանքով՝ պնդելով, որ նա հալածվում է թուրքական իշխանությունների կողմից:

Բիշքեքյան www.24.kg անկախ կայքը ենթադրում է, որ հալածանքների պատճառ կարող էին հանդիսանալ Զոռի բլոգերում և լրատվական հոդվածներում հրապարակված՝ երկրում հեղաշրջում կատարելու բազմաթիվ կոչերը:

Ղրղզական օրենքով նրան չեն կարող հանձնել Թուրքիային, քանի դեռ քննարկվում է քաղաքական ապաստարան հատկացնելու Զոռի խնդրանքը: Այս մասին հայտնել է մարդու իրավունքների պաշտպանության ղրղզական կազմակերպության ղեկավար Չոլպոն Ջակուպովան:

Աղբյուր: http://www.monstersandcritics.com/

 

Read More »Ղրղզստանում ձերբակալել են թուրք լրագրողի

ԵԱՀԿ պաշտոնյան հանդիպել է ազատազրկված ադրբեջանցի լրագրողի հետ

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հանդիպել է ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևի հետ, որը գտնվում է բանտում ապօրինի թմրամիջոցներ պահելու համար, հայտնում է ադրբեջանական “Ազատություն” ռադիոկայանը:

Դունյա Միյատովիչի այցը տեղի է ունեցել մայիսի 10-ին՝ զրպարտանքի ապաքրեականացման վերաբերյալ կոնֆերանսից մեկ օր առաջ:

Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որտեղ զրպարտանքը քրեորեն պատժելի հանցագործություն է: Մամուլի և մարդու իրավապաշտպանները բազմիցս կոչ են արել հանելու զրպարտանքի մասին հոդվածը քրեական օրենսգրքից:

Աղբյուր: RFE/RL


Read More »ԵԱՀԿ պաշտոնյան հանդիպել է ազատազրկված ադրբեջանցի լրագրողի հետ