Skip to content

The journalists’ capacity is built on data visualization in the media

On October 22-23, “Journalists for the Future” NGO, with the support of OSCE Office in Yerevan, organized a two-day workshop in Tsaghkadzor on “Data Visualization in the Media”.

The workshop aimed at presenting the importance of explanatory journalism and data visualization to more than 15 journalists from media outlets of Armenia and enhancing their knowledge in this area through practical work.

Welcoming workshop participants, David Gullette, Democratization Programme Officer of the OSCE Office in Yerevan, noted: “Explanatory journalism and effective use of open data by the media are important in advancing constructive dialogue on various issues of public interest. By supporting this two-day workshop the OSCE Office in Yerevan aims to increase journalistic know-how on how to present facts and figures in an engaging, well-structured and visual manner, to remain up-to-date with the trends and requirements of the digital age.”

[[wysiwyg_imageupload:220:]]

Read More »The journalists’ capacity is built on data visualization in the media

Լրագրողները ձեռք բերեցին նոր գիտելիքներ տվյալների վիզուալիզացիայի մասին

Հոկտեմբերի 22-23-ը «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպել էր «Տվյալների վիզուալիզացիան ԶԼՄ-ներում» խորագրով 2-օրյա դասընթաց:

Դասընթացի նպատակն էր մասնակից շուրջ 15 լրագրողներին ներկայացնել բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի կարևորությունը և մատուցված գիտելիքներն ամրապնդել գործնական աշխատանքների միջոցով: 

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի զեկավար Դեյվիդ Գուլետտը և «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:

Դեյվիդ Գուլետտը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, իր ոգևորությունը հայտնեց նախագծի վերաբերյալ. «Բացատրական լրագրությունը և մեդիայի կողմից բաց տվյալների արդյունավետ կիրառությունը շատ կարևոր դեր ունեն հանրությանը հետաքրքրող տարբեր խնդիրներ լուսաբանելիս։ Աջակցելով այս երկօրյա աշխատանքային հանդիպման կայացմանը՝ մեր գրասենյակի նպատակն է եղել հարստացնել լրագրողական գիտելիքները փաստերն ու վիճակագրական տվյալները համակարգված և վիզուալիզացված ձևաչափով ներկայացնելու գործում` թվային դարաշրջանի միտումներին ու պահանջներին համընթաց քայլելու համար»:

Read More »Լրագրողները ձեռք բերեցին նոր գիտելիքներ տվյալների վիզուալիզացիայի մասին

Presentation of Ampop.am Multimedia Website Held

“Journalists For the Future” NGO in cooperation with the Armenian Branch of Friedrich Ebert Foundation held the presentation of Ampop.am data driven multimedia website on October 20, 2016.

The event commenced with a welcome speech by Julia Bläsius, Director of Friedrich-Ebert-Stiftung/Foundation Regional Office for South Caucasus and by Suren Deheryan, president of “Journalists for the Future” NGO.

According to Suren Deheryan the new online platform, combined from traditional and innovative media approaches, will provide topics of any field in a clearer and summed-up format involving data visualization, infographics, audiovisual stories and dozens of active hyperlinks to additional sources enabling the reader to more comprehensively study topic-related issues.

Welcoming the participants Julia Bläsius, representative of Friedrich-Ebert-Stiftung/Foundation, expressed her enthusiasm on the project, “I really like the initiative. It fills the gap that exists in Armenia of providing information and data especially on social and economic topics in a balanced, neutral and accessed way.”

Read More »Presentation of Ampop.am Multimedia Website Held

Տեղի ունեցավ Ampop.am ինտերակտիվ տեղեկատվական կայքի շնորհանդեսը

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 20-ին թողարկեց տվյալների վրա հիմնված «Ampop.am» կայքը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսը և «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:

Ինչպես նշեց Դեհերյանը՝ այս նոր հարթակում, միավորելով ավանդական և նորարական մեդիա մոտեցումները, յուրաքնաչյուր թեմա կմատուցվի մատչելի և ամփոփ ձևաչափով՝ ներառելով տվյալների վիզուալիզացիա, ինֆոգրաֆիկաներ, տեսաձայնային և լուսանկարչական նյութեր: Իսկ նյութերում առկա տասնյակ հիպերակտիվ հղումները դեպի հավելյալ աղբյուրներ հնարավորություն կտան ընթերցողին ցանկության դեպքում ավելի մանրամասն ուսումնասիրել թեմային առնչվող որոշ հարցեր:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչ Յուլիա Բլեզիուսը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախագծի վերաբերյալ իր ոգևորությունն արտահայտեց․ «Ինձ իսկապես դուր է գալիս այս նախաձեռնությունը, քանի որ այն լրացնում է Հայաստանում հավասարակշռված, չեզոք և մատչելի կերպով տեղեկատվության և տվյալների մատուցման բացը, հատկապես սոցիալական և տնտեսական թեմաներով»։

Read More »Տեղի ունեցավ Ampop.am ինտերակտիվ տեղեկատվական կայքի շնորհանդեսը

Dan Gillmor to Armenian Editors: “Limiting Information Will Cause Worse Consequences”

Workshop for local editors and media experts with American journalist, lecturer and media entrepreneur Dan Gillmor was the first event within the framework of his visit to Armenia.

Gillmor was impressed by the meeting with media representatives since he witnessed their great desire to provide fair and quality news, as well as the great number of questions voiced by them about the future of journalism.

“I think that some of the workshop participants were skeptical of my answers, but I do not expect that everyone should unconditionally accept what I say,” says Dan Gillmor.

Dan Gillmor, professor of practice at the Arizona State University’s Walter Cronkite School of Journalism and Mass Communication visited Armenia at the invitation of Journalists For the Future NGO with the financial support of the U.S. Department of State Public Affairs Section.

[[wysiwyg_imageupload:97:]]

Between October 7 and 12, in addition to a meeting with the heads of media outlets, Gillmor participated in the presentation event of the Armenian version of Mediactive authored by him, as well as made several public speeches at the educational and technological institutions in Yerevan and Gyumri.

During the workshop for local editors Gillmor tried to represent general trends and issues of journalism in a time when everybody can be a content creator.

Read More »Dan Gillmor to Armenian Editors: “Limiting Information Will Cause Worse Consequences”

Դեն Գիլմոր. «Տեղեկատվությունը սահմանափակելով` ավելի վատ հետևանքներ կառաջացնենք»

Հայաստանյան մամուլի մեկ տասնյակից ավելի խմբագիրների և մեդիա փորձագետների հետ սեմինար-քննարկումով մեկնարկեց ամերիկացի լրագրող, դասախոս և մեդիա ձեռներեց Դեն Գիլմորի հայաստանյան դասախոսությունների շարքը:

ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումից Գիլմորը տպավորված էր` տեսնելով, թե սեմինար-քննարկման մասնակիցների մոտ որքան մեծ է ազնիվ ու որակյալ լրատվություն ապահովելու ցանկությունը, ինչպես նաև` որքան շատ են հարցերը լրագրության ապագայի վերաբերյալ:

«Կարծում եմ, որ մասնակիցները որոշ չափով թերահավատ էին իմ պատասխանների հանդեպ, բայց ես չեմ ակնկալում, որ բոլորը պետք է անվերապահորեն ընդունեն այն, ինչ ես ասում եմ», – նշում է Դեն Գիլմորը:

Արիզոնայի նահանգային համալսարանի  Ուոլթեր Քրոնքայթի լրագրության և զանգվածային հաղորդակցության դպրոցի պրոֆեսոր Դեն Գիլմորը Հայաստան էր ժամանել «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության հրավերով և ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ:

[[wysiwyg_imageupload:97:]]Գիլմորը, բացի ԶԼՄ ղեկավարների հետ հանդիպումից, հոկտեմբերի 7-12-ը մասնակցեց իր հեղինակած «Մեդիակտիվ» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին, ինչպես նաև մի շարք հանրային ելույթներով հանդես եկավ Երևանում և Գյումրիում առկա կրթական և տեխնոլոգիական հաստատություններում:

Read More »Դեն Գիլմոր. «Տեղեկատվությունը սահմանափակելով` ավելի վատ հետևանքներ կառաջացնենք»

Dan Gillmor Joined for Presentation of Mediactive in Armenian

From now on all of the Armenian media representatives as well as users wishing to create their own media or already owning can have access to the Armenian version of Mediactive authored by American technology writer and media entrepreneur Dan Gillmor. 

The book presentation took place on October 7 in Akanat Café-Art Gallery. The event, attended by representatives of Armenian media outlets and NGOs, media experts, employees of the US Embassy in Armenia and other guests, was graced by the author’s personal participation.

The book has been translated on the initiative of the Journalists For the Future NGO with the financial support of the U.S. Department of State Public Affairs Section. 

The book author Dan Gillmor (to the center) who is currently a professor of practice at the Arizona State University’s Walter Cronkite School of Journalism and Mass Communication, thanked the US Embassy in Armenia and the Journalists For the Future NGO on the occasion of successful completion of translation.

Read More »Dan Gillmor Joined for Presentation of Mediactive in Armenian

Տեղի ունեցավ Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը

Ամերիկացի լրագրող, մեդիա ձեռներեց և դասախոս Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գրքի հայերեն տարբերակն այսուհետ հասանելի է հայաստանյան մեդիա դաշտի բոլոր ներկայացուցիչներին` ներառյալ օգտատերերին, ովքեր ցանկանում են ստեղծել կամ արդեն իսկ ունեն համացանցում ստեղծած իրենց սեփական մեդիան:

Հոկտեմբերի 7-ին «Ականաթ» սրճարան-պատկերասրահում հեղինակի մասնակցությամբ կայացավ գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեդիա փորձագետներ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, այլ հյուրեր:

Գրքի թարգմանությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ- նախաձեռնությամբ` ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ջոն Գոշերթը (John Goshert) (նկարում` ձախից) իր ոգևորությունը հայտնեց գրքի հայերեն տարբերակի ստեղծման գործում իրենց ունեցած ներդրման համար: Նա նշեց, որ գիրքը կարևոր նշանակություն կունենա հայ մասնագետների համար:

Read More »Տեղի ունեցավ Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը

New Media Guru Dan Gillmor’s public speeches in Yerevan and Gyumri

Dan Gillmor, American technology writer, lecturer and media entrepreneur, will be making several presentations and speeches in Yerevan and Gyumri during his upcoming visit in October, hosted by “Journalists For the Future” NGO and made possible through the financial assistance of the U.S. Department of State Public Affairs Section.

Dan Gillmor, who is currently a professor of practice at the Arizona State University’s Walter Cronkite School of Journalism and Mass Communication, also will be participating in a presentation of the Armenian version of his book Mediactive. 

This book has recently been translated into Armenian and published by the “Journalists For the Future” NGO, funded through a grant by the U.S. Department of State Public Affairs Section. After the presentation the e-version of the book will be available online at JNews.am.

Read More »New Media Guru Dan Gillmor’s public speeches in Yerevan and Gyumri

Նոր մեդիա գուրու Դեն Գիլմորի հանրային ելույթները Երևանում և Գյումրիում

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի հրավերով` ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ Հայաստան է ժամանում ամերիկացի լրագրող, «Մենք ենք մեդիան» և «Մեդիակտիվ» գրքերի հեղինակ Դեն Գիլմորը, ով ներկայումս Արիզոնայի նահանգային համալսարանի Ուոլթեր Քրոնքայթի լրագրության և զանգվածային հաղորդակցության դպրոցի պրոֆեսոր է (նախկինում ղեկավարել է նաև դպրոցին կից ստեղծած Knight թվային մեդիա ձեռներեցության կենտրոնը):

Իր այցելության ընթացքում Պարոն Գիլմորը Երևանում և Գյումրիում առկա մի շարք կրթական հաստատություններում հանդես կգա բացառիկ դասախոսություններով, ինչպես նաև կմասնակցի իր հեղինակած «Մեդիակտիվ» գրքի հայերեն տարբերակի շնորհադեսին: Գրքի հայերեն թարգմանությունը և տպագրությունը իրականացրել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը` ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: «Մեդիակտիվ» գրքի էլեկտրոնային տարբերակը առաջիկայում հասանելի կլինի նաև առցանց` JNews.am կայքում:

Հանդիպումների ընթացքում Գիլմորը կխոսի ամերիկյան մեդիա էկոհամակարգի ձևափոխման, վստահելի մեդիա արտադրության սկզբունքների, քաղաքացու առցանց ներկայության կարևորության, ինչպես նաև մեդիա ձեռներեցության ամերիկյան փորձի մասին և կանդրադառնա այն  թեմաներին, որոնց մասին իրազեկվածությունը կարևոր է համացանցում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Read More »Նոր մեդիա գուրու Դեն Գիլմորի հանրային ելույթները Երևանում և Գյումրիում