Skip to content

Ակտիվ օգտատերերը հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման թեմայով սեմինարին

Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռեւս Հայաստանի եւ հայերի առաջնային խնդիրներից են եւ կմնան այդպիսին, մինչեւ որ չլուծվեն: Թե երբ կգա այդ օրը, կամ արդյոք կգա ընդհանրապես, ոչ ոք չգիտի, սակայն մեզնից յուրաքանչյուրը կարող է իրական եւ մոտ դարձնել այն: Դրան էլ ավելի նպաստում է չորրորդ, թվային, հեղափոխությունը: Այն հեշտացրեց ամեն մարդու
ներգրավվածությունն այս կամ այն խնդրի լուծման գործում, պարզեցրեց լոկալ եւ միջպետական կոմունիկացիան:

Այս տեսակետից շատ կարեւոր է այն ամենն, ինչ կատարվում է համացանցում եւ այն մարդիկ, որոնք ներգրավված են այդ գործընթացներում: Այդ ամենն հաշվի առնելով, Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոնը կազմակերպել էր «Նոր մեդիաներում հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանումը. ստերեոտիպների մեղմացում» թեմայով չորսօրյա սեմինար, կցելով թրեյնինգին համացանցում քիչ թե շատ ակտիվ մասնակիցների: Սեմինարն անցկացվում էր միաժամանակ Հայաստանում եւ Թուրքիայում:

«Հանրությանը կրթելը երկար եւ դժվար գործընթաց է: Այնինչ այդ գործընթացը կարելի է զգալիորեն հեշտացնել ավանդական լրատվամիջոցների եւ մասնավորապես բլոգերների եւ սոգիալական մեդիայի այլ ակտիվ օգտատերերի միջոցով», – նշված է կազմակերպության պաշտոնական կայքում:

Read More »Ակտիվ օգտատերերը հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման թեմայով սեմինարին

ԱՄՓՈՓԻՉ ԶԵԿՈՒՅՑ 2012. Առցանց ԶԼՄ-ների դիտարկումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ

«Լրագրողներ հանուն ապագայի» կողմից պատրաստված «Առցանց ԶԼՄ-ների դիտարկումը 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ» ամփոփիչ զեկույցը կարող եք ներբեռնել այստեղ:

Այս մշտադիտարկումն իրականացրել է «Լրագրողներ հանուն ապագայի» /ԼՀԱ/ հասարակական կազմակերպությունը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» /ԲՀՀ-Հայաստան/ կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Մշտադիտարկման նպատակն է արձանագրել հայաստանյան առցանց ԶԼՄ­ների աշխատանքային գործընթացը ընտրություններին վերաբերող լուսաբանումների տեսանկյունից` նախընտրական 3 ամիսների և հետընտրական 2 շաբաթների ընթացքում` փետրվարի 6 ­ից մայիսի 20­ը ընկած ժամանակահատվածը (ընդհանուր 105 oր):

Read More »ԱՄՓՈՓԻՉ ԶԵԿՈՒՅՑ 2012. Առցանց ԶԼՄ-ների դիտարկումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ

Առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ. Քարոզարշավ, լռության և ընտրությունների օրեր, հետընտրական զարգացում

«Լրագրողներ հանուն ապագայի» 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման վերաբերյալ Հայաստանի առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները նախընտրական պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանի, լռության օրվա, ընտրությունների օրվա և հետընտրական զարգացումների վերաբերյալ (ապրիլի 8-ից մայիսի 20-ը) հնարավոր է ներբեռնել այստեղ:

Հակիրճ տեղեկություն մշտադիտարկման նպատակի մասին

Այս մշտադիտարկումն իրականացնում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» /ԲՀՀ-Հայաստան/ կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակահատվածում առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկում չէր իրականացվել: Նման մշտադիտարկման անհրաժեշտությունը արդեն հասունացել էր, քանի որ վերջին 3-4 տարիների ընթացքում հանրապետությունում համացանցի տարածումը և գների անկումը ապահովեց համացանցից օգտվողների կայուն աճ (բնակչության մոտ 30%-ը), զուգահեռ սկսեց ավելանալ նաև լրատվական գործունեություն իրականացնող կայքերի թիվը:

Read More »Առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ. Քարոզարշավ, լռության և ընտրությունների օրեր, հետընտրական զարգացում

ԱԺ ընտրություններ 2012. Հայաստանի առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկման հաշվետվություն (ապրիլի 8-ից մայիսի 4-ը)

«Լրագրողներ հանուն ապագայի» 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման վերաբերյալ Հայաստանի առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները նախընտրական պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանի վերաբերյալ (ապրիլի 8-ից մայիսի 4-ը)հնարավոր է ներբեռնել այստեղից:

Հակիրճ տեղեկություն մշտադիտարկման նպատակի մասին

Այս մշտադիտարկումն իրականացնում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» /ԲՀՀ-Հայաստան/ կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակահատվածում առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկում չէր իրականացվել: Նման մշտադիտարկման անհրաժեշտությունը արդեն հասունացել էր, քանի որ վերջին 3-4 տարիների ընթացքում հանրապետությունում համացանցի տարածումը և գների անկումը ապահովեց համացանցից օգտվողների կայուն աճ (բնակչության մոտ 30%-ը), զուգահեռ սկսեց ավելանալ նաև լրատվական գործունեություն իրականացնող կայքերի թիվը:

Read More »ԱԺ ընտրություններ 2012. Հայաստանի առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկման հաշվետվություն (ապրիլի 8-ից մայիսի 4-ը)

Առցանց լրագրողի վարքականոն. մշակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» կողմից

2012 թ.-ին «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) մասնագետների կողմից ստեղծվեց «Առցանց լրագրողի վարքականոնը»` միջազգային համանման վարքականոնների ուսումնասիրությունից հետո: Վարքականոնը բաղկացած է 10 կետից’ «մի´ վնասիր» սկզբունքի հիման վրա: Վարքականոնի ստեղծմամբ ԼՀԱ-ն… Read More »Առցանց լրագրողի վարքականոն. մշակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» կողմից

Թեժ գիծ լրագրողների համար. ԱԺ ընտրություններ 2012

Հարգելի գործընկերներ, եթե 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ընթացքում խախտվեն ձեր իրավունքները, զանգահարեք ԽԱՊԿ «Թեժ գծի» հեռախոսահամարներով’ (010) 53-38-95, (093) 10-70-85, կամ գրեք մեր էլեկտրոնային փոստի` info.cpfe@gmail.com հասցեով:

Մեր արագ արձագանքման խումբը տեղում կուսումնասիրի ստացված ահազանգերը եւ կձեռնարկի համապատասխան միջոցներ: 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հաղորդագրություն

Read More »Թեժ գիծ լրագրողների համար. ԱԺ ընտրություններ 2012

Տեղեկատվության շրջապտույտ թվային դարաշրջանում. գերմանական մեդիան համացանցում

«Արագ» ԶԼՄ-ների և ավանդական լրագրության միջև մրցակցությունը վաղուց անցյալում է: Միավորումը, համախմբումը այսօրվա մեդիայի հիմնարար բառն է: Տեղեկատվության հոսքի աճող արագությունը ձևավորում է նոր և բազմազան պահանջարկ բովանդակության հանդեպ, որը կարելի է բավարարել միայն առկա տեղեկատվությունը վերամշակելով` համացանցի համար:

Deutsche Welle – ալիքի գագաթին

«Ինչպիսի՞ն է ռադիոյի ապագան», – հարցնում եմ «Գերմանական ալիքի» առցանց տարբերակի խմբագիր Գիդո Բաումհաուերից: «Ինչի՞ մասին է խոսքը», – ժպիտով հարցնում է նա: Այնպիսի հասկացություն, ինչպիսին է ռադիոն, ըստ խմբագրի վաղուց գոյություն չունի: «Ավանդական ռադիոն ակտուալ է միայն այնպիսի երկրներում, որտեղ համացանցը զարգացած չէ, օրինակ՝ Աֆղանստանում», – ասում է Բաումհաուերը:

Այդպես էլ «Գերմանական ալիքը», որը հիմնադրվել է 1953 թվականին և որը հեռարձակվել է 30 լեզվով, արդեն այդքան էլ ռադիո չէ: 1994 թվականին ռադիոկայանը հեղափոխական որոշում կայացրեց. սկսել հեռարձակումը համացանցում, ինչը շատ մասնագետների համար այն ժամանակ ցնդաբանություն էր թվում:

Read More »Տեղեկատվության շրջապտույտ թվային դարաշրջանում. գերմանական մեդիան համացանցում

Բրիտանացի մեդիա փորձագետ. «Սարսափելի ոչինչ չկա, երբ լրագրողը որոշում է մտնել քաղաքականություն»

Ո՞րն է ամենակարևոր հարցը, որ կտայիք պատգամավորության թեկնածու կին քաղաքական գործչին: Բրիտանացի մեդիա փորձագետ Կիթ Հայեսի այս հարցին հայ լրագրողներն ունեն իրենց տարբերակները: Կիթ Հայեսը նկատում է, բոլորն էլ կիրառելի և ընդունելի են և հիշեցնում է, առաջին հարցից է կախված, թե ինչպես կընթանա ողջ հարզազրույցը:

Բրիտանական խորհրդի հրավերով Հայաստան էր այցելել բրիտանացի մեդիա փորձագետ Կիթ Հայեսը: «Նա/Նե» 5-րդ հոբելյանական մրցանակաբաշխության նախապատրաստական աշխատանքների շրջանակում Կիթ Հայեսը թեյի սեղանի շուրջ հանդիպել էր հայ լրագրողների հետ’ նրանց ներկայացնելու գենդերային քաղաքականության ու ընտրություններում կանանց ներգրավվածության հարցերի լուսաբանման Մեծ Բրիտանիայի փորձը:

«Իրական հավասարությունը գալիս է այն ժամանակ, երբ ընթերցողը պատմությունը կարդալիս չի տարբերակի այն կնոջ, թե տղամարդու մասին է: Կին թեկնածուները կարևոր նշանակություն ունեն, քանի որ գալիս են կոտրելու կարծրատիպերը, սակայն մարդիկ պարտավոր չեն նրանց ընտրել միայն այն պատճառով. որ կին են, այլ թե ինչ գաղափարներ ու ծրագրեր ունեն, ինչպիսին են նրանք տեսնում երկրի ապագան: Զերծ մնացեք կարծարտիպերի ազդեցությունից»,- խորհուրդ է տալիս Կիթ Հայեսը:

Read More »Բրիտանացի մեդիա փորձագետ. «Սարսափելի ոչինչ չկա, երբ լրագրողը որոշում է մտնել քաղաքականություն»

Круговорот информации в цифровую эру: немецкие СМИ в Интернете

Споры между “быстрыми” СМИ и традиционной журналистикой – давно остались в прошлом. Kонвергенция, смешение – ключевое слово для сегодняшней медии. Растущая скорость потока информации формирует все больший спрос на новый и разнообразный контент, удовлетворить который можно лишь, вновь переработав имеющуюся информацию для Интернета.

Deutsche Welle – на гребне волны.

“Каково будущее радио?”, – интересуюсь я у редактора онлайн-версии “Немецкой Волны” Гидо Баумхауера. “О чем это Вы?” – с улыбкой переспрашивает он. Такого понятия как радио, по мнению редактора, давно уже нет. “Традиционное Радио актуально лишь для стран, где неразвит Интернет, например, в Афганистане”, – говорит Баумхауер.

Вот и “Немецкая волна”, основанная в 1953 году и вещающая на 30 языках, уже не совсем радио. В 1994 году радиостанция принялa революционное решение – начать вещание в Интернете, что для многих специалистов на то время казалось абсурдным.

Однако сегодня DW может похвастаться одним из самых успешных мультимедийных новостных порталов во всем мире, объединяющий помимо новостей, также обширный раздел изучения немецкого языка и информацию о Германии.

Read More »Круговорот информации в цифровую эру: немецкие СМИ в Интернете

Կուսակրոն քահանայի ուղին /մուլտիմեդիա նախագիծ/

Կուսակրոն քահանայի ուղին ընտրած Հայր Թովմա աբեղա Խաչատրյանը սկզբում ուզում էր ընդունվել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողգործիքների բաժինը, սակայն իր հոր որոշմամբ  սկսեց պարապել ճեմարան ընդունվելու համար: Նա սիրեց եկեղեցական կյանքը՝ ծեսերը, սաղմոսները և այլն:

Քահանան 24 տարեկան է և ծնվել է Չարենցավան քաղաքում:

Հեղինակ` Արմինե Քոչարյան

Այս մուլտիմեդիա նախագիծը Արմինեն պատրաստել է JNews.am խմբագրությունում արտադրական պրակտիկայի ժամանակ

Աղբյուր` JNews.am


Read More »Կուսակրոն քահանայի ուղին /մուլտիմեդիա նախագիծ/