Սեւանի ավազանում ոսկու վերամշակման գործարան չի կառուցվի
Նարե Տեր-Գաբրիելյանը հարցազրույց է վերցրել Հայաստանի նախագահին առընթեր` Սևանա լճի խնդիրների հանձնաժողովի նախագահի տեղակալ, կենսաբանական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանից:
– Պրն. Հովհաննիսյան ի՞նչ կարծիք ունեք Սեւանի ավազանում ոսկու վերամշակման գործարանի կառուցման գաղափարի վերաբերյալ:
– Նախ ասեմ, որ այդ գաղափարը ծագել էր մեր ոսկու հանքերը շահագործող օտարերկրացիների մոտ: Նպատակը մեկն էր. ֆաբրիկան մոտեցնել բուն հանքավայրին: Դրանով նրանք ազատվում էին հանքը երկաթուղով Արարատ տեղափոխելու հոգսից, հետևաբար ավելի մեծ շահույթ ստանալով: Մի բան, որ անթույլատրելի էր:
– Իսկ ինչու՞ էր անթույլատրելի:
– Որպեսզի շատ չծավալվեմ, ասեմ, որ հանքաքարից ոսկու կորզման ժամանակ կիրառվում է ցիան, իսկ դա գոյություն ունեցող ամենասարսափելի թույնն է: Ուրեմն այդ ցիանը և այլ վնասակար նյութեր լցվելու էին Սևան` ոչնչացնելով ողջ կենդանական աշխարհը, բուսականությունը: Եթե չմոռանանք, որ Սևանի ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը, պետք չէ մեծ երևակայություն ունենալ պատկերացնելու, թե ինչ անդառնալի աղետ էր սպառնում ժողովրդին:
– Իսկ մի՞թե մեր իշխանությունները չէին պատկերացնում նման հետևանքների մասին:
Read More »Սեւանի ավազանում ոսկու վերամշակման գործարան չի կառուցվի