«Freedom House»-ը Հայաստանին կոչ է անում լիցենզիա տրամադրել «Ա1+»-ին
«Freedom House»-ի կողմից երեքշաբթի օրը տարածված մամուլի հաղորդագրությունում կազմակերպության գլխավոր տնօրեն Դեյվիդ Քրեմերը հայտնել է, որ «լիցենզավորվելու խնդրանքով «Ա1+» հեռուստաընկերության տասներեքերորդ դիմումի մերժումը կդիտվի որպես ամբողջ աշխարհում ազատ լրատվամիջոցների իրավունքների համար պայքարողների դեմքին մի ապտակ»:
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը փոխանցված նամակում Դեյվիդ Քրեմերը ընդգծում է, որ Հայաստանի ժողովրդի կողմից «Ա1+»-ին ցուցադրված աջակցությունը հստակ ազդանշան է մամուլի ազատությանը աջակցություն ցուցաբերելու գործընթացին:
«Վերաթողարկելով լիցենզիան` Հայաստանի իշխանություններն արձագանքելու են բազմակարծությանը սատարող և անկախ լրատվամիջոցներ զարգացնելուն ուղղված իրենց իսկ կոչին», ասված է նամակում:
«Freedom House»-ը հիշեցնում է, որ Հայաստանի իշխանությունները նախկինում մերժել են լիցենզիա ստանալու «Ա1+»-ի տասներկու դիմում` անտեսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2008 թվականին անկախ այս լրատվամիջոցի օգտին կայացված որոշումը:
Read More »«Freedom House»-ը Հայաստանին կոչ է անում լիցենզիա տրամադրել «Ա1+»-ին

