Փակվել է ադրբեջանական «Ալմա» թերթը
«Ալմա» թերթը կվերաթողարկվի նոր անձնակազմով և նոր ֆորմատով, այս մասին «Մեդիա Ֆորում» կայքին է հայտնել հիմնադիր Իլկան Հասանովը: 2006 թվականից Ադրբեջանում լույս տեսնող «Ալմա» շաբաթաթերթը նոյեմբերի 6-ին կանգնեցրել է տպագրությունը: Դադարի պատճառ է հանդիսացել Մոհամեդ մարգարեի վերաբերյալ տպագրված հոդվածի նկատմամբ հասարակության դժգոհությունը: Սակայն Իլկան Հասանովն ասում է, որ տպագրության դադարեցումը պայմանավորված չէ դրսից որևէ ճնշմամբ. «Թերթի տպագրումը կանգնեցվել է իմ՝ որպես հիմնադրի որոշմամբ: Մենք որոշեցինք, որ պետք է ժամանակավորապես սառեցնել թերթի թողարկումը, այնուհետև վերականգնել «Ալմա»-ն նոր ֆորմատով և նոր անձնակազմով: Խմբագրության կազմավորման ժամկետները դեռ քննարկվում են»:
Աղբյուրը՝ MediaForum.az