Ոստիկանությունից պահանջում են փոխհատուցել վնասը եւ ներողություն խնդրել լրագրողից
Հայաստանի մեդիակազմակերպությունները դատապարտել են վերջին օրերին ոստիկանության ներկայացուցիչների կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունն ու ոչ կոռեկտ պահվածքը:
Ութ կազմակերպություններ անդրադարձել են ապրիլի 22-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ ոստիկանապետի կողմից լրագրող Սիրանույշ Պապյանին վիրավորելու դեպքերին։
Ապրիլի 22-ին, ըստ կազմակերպությունենրի տարածած համատեղ հայտարարության, ոստիկանների համար թիրախ են դարձել «1in.am» լրատվական կայքի օպերատորներ Նարեկ Բարսեղյանը եւ Սեւակ Սողոմոնյանը, որոնք լուսաբանում էին «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնության երթը դեպի նախագահական նստավայր։
Հարձակման հետեւանքով վնասվել են «1in.am»-ի նկարահանող տեսախցիկը, ուղիղ եթեր ապահովող սարքը, ինչպես նաեւ խմբագրությանը պատկանող հեռախոսը: Իսկ օպերատորներին բիրտ ուժի գործադրմամբ նստեցրել են ոստիկանական մեքենա՝ սահմանափակելով տեղաշարժը եւ խոչընդոտելով նրանց գործունեությունը։ Այս ամենից «1in.am»-ի աշխատակիցներին չի պաշտպանել նույնիսկ ներկայանալն ու խմբագրության վկայական ցույց տալը։
Read More »Ոստիկանությունից պահանջում են փոխհատուցել վնասը եւ ներողություն խնդրել լրագրողից

