Skip to content

Հերթդ պահի´ր, լրագրո´ղ. Ընտրական օրենսգրքի նախագծով տեղամասում լրագրողի ներկայության կարգը

Հայաստանի Ընտրական նոր օրենսգրքի (ԸՕ) նախագիծը, որը մինչեւ հաստատվելը դեռ պետք է քննարկման փուլ անցնի, սահմանում է նաեւ ընտրատեղամասերում դիտորդների եւ լրագրողների ներկայության կարգը: Խոսքը ԸՕ Հոդված 65 կետ 7-ի մասին է, որը, չի բացառվում, ԱԺ-ի կողմից հաստատման ժամանակ այլ բովանդակություն ունենա, սակայն այս պահին խնդրահարույց է եւ լրագրողների ու քաղաքացիական հասարակության կողմից անընդունելի: Առաջարկվող տարբերակը գործնականում պատկերացնելու համար դիտարկենք երկու իրավիճակ` մեկնաբանությունը թողնելով փորձագետներին:

Իրավիճակ 1. Լրագրողը այցելում է ընտրական տեղամաս ընտրական գործընթացին հետեւելու եւ լուսաբանելու նպատակով, սակայն տեղամասի մուտքի մոտ նրան առաջարկում են սպասել` մեջբերելով նոր ԸՕ 65 հոդվածի 7-րդ կետը, համաձայն որի՝ քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ եւ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ: Լրագրողին ցավով տեղեկացնում են, որ տեղամասում արդեն աշխատում են թվով 8 դիտորդներ եւ լրագրողներ, եւ միայն նրանցից մեկի հեռանալը տեղամասից՝ կապահովի մուտքի առջեւ հերթագրված դիտորդներից ու լրագրողներից առաջինի մուտքը տեղամաս:

Read More »Հերթդ պահի´ր, լրագրո´ղ. Ընտրական օրենսգրքի նախագծով տեղամասում լրագրողի ներկայության կարգը

Արքմենիկ Նիկողոսյան. «Փորձում ենք գտնել յուրահատուկ լեզուներին տիրապետող թարգմանիչներ»

«Երևանի բեսթսելեր» նախագիծն արդեն երրորդ տարին անընդմեջ մրցանակաբաշխության միջոցով ներկայացնում է Հայաստանում ամենապահանջված գրքերը: Օրերս կազմակերպվել էր նաև «Տարվա բեսթսելեր» 2016թ.
Read More »Արքմենիկ Նիկողոսյան. «Փորձում ենք գտնել յուրահատուկ լեզուներին տիրապետող թարգմանիչներ»

Աստրոտերֆինգ. Արհեստական կարծիքի ձեւավորումը մամուլում

Եթե Գուգլի միջոցով հայերեն որոնենք «աստրոտերֆինգ» բառը, ապա կբերի ընդամենը մեկ արդյունք: Ընդամենը մեկ պարբերություն՝ ամերիկացի լրագրող, մեդիափորձագետ Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գրքի հայերեն թարգմանությունից, որտեղ հեղինակը մի քանի նախադասությամբ անդրադառնում է աստրոտերֆինգին:

Այն, որ համացանցի հայկական տիրույթում այս տերմինը ընդամենը մեկ անգամ է գործածվել, այն էլ՝ Գիլմորի գրքի հայերեն տարբերակում, խոսում է այն մասին, որ աստրոտերֆինգը մեզանում բավարար չափով ուսումնասիրված եւ վերլուծված չէ: Բայց արի ու տես, որ այդպես աննկատ մնալով, աստրոտերֆինգը հայկական վիրտուալ իրականության մեջ գոյություն ունի շատ վաղուց:

Վերջին տարիներին Հայաստանում սկսել ենք հաճախ խոսել վիրտուալ դաշտում «ֆեյքերի» կամ կեղծ օգտատերերի գոյության  մասին` որոշ դեպքերում կիրառելով «ֆեյքերի պատերազմ», «ֆեյքերի գրոհ» տերմինները, հատկապես այն դեպքերում, երբ այս կամ այն նյութի հեղինակի կամ նյութում առկա կողմերից մեկի հասցեին օգտատերերի հայհոյանքների տարափ է լինում: Դեն Գիլմորն այս երեւույթն անվանում է  ոչ թե կեղծ օգտատերերի գրոհ, այլ՝  արհեստական հասարակական կարծիքի ձեւավորում:

Read More »Աստրոտերֆինգ. Արհեստական կարծիքի ձեւավորումը մամուլում

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են Մհեր Սեդրակյանի հրաժարականը

Լրագրողական ոլորտում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ միասնական հայտարարությամբ անդրադարձել են Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մասնակցությամբ միջադեպին: Հասարակական կազմակերպությունները դատապարտել են պատգամավորի պահվածքը եւ կոչ արել ՀՀԿ ղեկավարությանը՝ Սեդրակյանին հորդորել ինքնակամ վայր դնել պատգամավորական մանդատը: 

Ներկայացնում ենք հայտարարության տեքստն՝ ամբողջությամբ:

«Փետրվարի 19-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողների հետ առնչվելիս ծայրահեղ լկտի պահվածք է դրսեւորել։ Նախ՝ նա, նկատելով խորհրդարանի միջանցքում հավաքված թղթակիցներին, նրանց համար լսելի ձայնով ասել է. «էս ի՞նչ նախիր ա», այնուհետեւ՝ երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները բացատրություն են պահանջել, պատգամավորը փորձել է անմեղ ձեւանալ, իսկ հետո սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել լրագրողներից մեկի հասցեին։ Չբավարարվելով դրանով, Մհեր Սեդրակյանը փորձել է տանել նրան «առանձնազրույցի»։ 

Read More »Լրագրողական կազմակերպությունները պահանջում են Մհեր Սեդրակյանի հրաժարականը

Ո՞րն է գերակա. անձնական տվյալների պաշտպանություն եւ հանրային շահ

Մեր երկրում անձնական տվյալների պաշտպանության ոլորտի կարգավորումը սաղմնային փուլում է: Հայաստանի Արդարադատության նախարարությունում վերջերս ստեղծված Անձնական տվյալների պաշտպանության գործակալության երեք հոգանոց աշխատակազմի գործունեության այս սկզբնական փուլը կարևոր է այն առումով, որ ցանկացած որոշում, օրենսդրական փոփոխության առաջարկ՝ դառնալու է նախադեպ եւ որոշիչ է լինելու տվյալների շտեմարանների մատչելիության առումով:

Արդարադատության նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը վստահվել է  «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանին: Վերջերս լրացավ նրա պաշտոնավարման 100 օրը, ինչն էլ առիթ հանդիսացավ անդրադառնալ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի կարգավորման հարցերին:

– Տիկին Դոյդոյան, անձնական տվյալների պաշտպանության այս մեծ համակարգի մշակումը ենթադրու՞մ է արդյոք, որ այսօրվա դրությամբ հանրության համար բաց եւ հասանելի տեղեկատվական որոշ ռեսուրսներ կդառնան փակ:

Read More »Ո՞րն է գերակա. անձնական տվյալների պաշտպանություն եւ հանրային շահ

«Ձեզ էլ նույնն եմ մաղթում». Լիլիթ Բլեյան

– Լիլիթ, ինչպե՞ս եք սիրում ներկայանալ՝ լրագրո՞ղ, երգչուհի՞, հեղինակ-կատարո՞ղ:

 – Լրագրող՝ արդեն միանշանակ՝ ոչ: 2012 թվականից հետո ընդհանրապես կապ չեմ ունեցել այդ ոլորտի հետ: «Ա1+» կայքի համար պրոյեկտ էի անում, հետո վերջացավ: Շատ սիրուն ամփոփվեց, կարիք չեղավ երկար մտածելու: Հետո մի քանի առաջարկ եղավ, բայց որոշեցի, որ՝ չէ: Զգում էի, որ կոնֆլիկտ կա իմ մեջ, չէի ուզում շարունակել: Լավ նոտայի վրա փակել էի այդ էջը, որոշեցի այդպես փակ էլ թողնել:

 – Սովորել եք ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետում, այսինքն՝ բանասեր եք: Ինչպե՞ս հայտնվեցիք լրագրության ոլորտում:

Read More »«Ձեզ էլ նույնն եմ մաղթում». Լիլիթ Բլեյան

«Կյանքս` բաժանված երկու մասի՝ մինչև 22 տարեկան և դրանից հետո». Արմեն Ալավերդյան

Հարցազրույց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն, «Փարոս» կամերային երգչախմբի համահիմնադիր Արմեն Ալավերդյանի հետ

Դուք մասնագիտությամբ երաժիշտ եք, «Փարոս» կամերային երգչախմբի հիմնադիրներից մեկը: Կպատմե՞ք երգչախմբի կայացման և ձեռքբերումների մասին:

Read More »«Կյանքս` բաժանված երկու մասի՝ մինչև 22 տարեկան և դրանից հետո». Արմեն Ալավերդյան

Ճահճացման եզրին. Դավիթ Մաթևոսյան

Մշակույթը  արվեստի հիմնաքարն է: Ժողովրդի դաստիարակության և կրթության գործում այն ունի անգնահատելի դեր, որ պարզապես պարտավորեցնում է նրա գոյությունը: Յուրաքանչյուրս մշակույթի մեկ մասնիկ ենք՝ ակամա կապված և խաչահյուսված նրան թելի կծիկի նման: Հայերս հաճախ մոռանում ենք մեր մշակութային արժեհամակարգի գոյության և պահպանման մասին և ճահճուտի նման լճացնում ենք այն` անգիտակացաբար բերելով գիտակից վիճակի: Մշակույթը ճահճուտից հանել է պետք և այդ գործում իրենց աննվիրական դերն են ունենում արվեստին իրապես նվիրյալ մարդիկ: Հարցազրույցս Թումանյանի խոսքով «անմահ գործ»-ի նվիրյալ, ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանի հետ է:

 – Երկրների մշակութային երկխոսությունը ի՞նչ դեր է կատարում հայկական մշակույթի գործում: Ո՞րն է «Գրական տապան» ամենամյա փառատոնի առաքելությունն այդ գործում:

Read More »Ճահճացման եզրին. Դավիթ Մաթևոսյան

Արեն Մալաքյան. կինո փողոցում, տանը, սրճարանում

Արեն, մի անգամ պատմեցիր, որ Անդրեյ Զվյագինցևի «Վերադարձ» ֆիլմը դիտելուց հետո ապշած էիր, մեջդ ինչ-որ բան էր արթնացել ու ցանկացել էիր կինո նկարել: Ի՞նչն էր քեզ այդպես ոգևորել:

Գոյություն ունի կինոյի կախարդանք ասվածը: Զվյագինցևի մոտ այդ կախարդանքը շատ ուժեղ էր: Այդ ֆիլմում նա ստեղծել էր իր աշխարհը, մթնոլորտը ու փոխանցել էկրանին, իսկ էկրանից դա փոխանցվում էր քեզ: Դա իմ առաջին հանդիպումն էր մեծ կինեմատոգրաֆի հետ: Զվյագինցևը կարողացավ մեջս փոթորկել: Մինչ այդ նվագում էի Վանաձորի փողային նվագախմբում ու պատմվածքներ գրում, բայց դրանք փոքր փոթորիկներ էին: Ու հասկացա՝ միակ բանը, որի միջոցով կարող եմ առավելագույնս ինքս ինձ քամել, կինոն է: Այդ ժամանակ 15 տարեկան էի:

Այդ հանդիպումից անցավ մի քանի տարի ու միանգամից որոշեցիր ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտո՞ւտ:

Read More »Արեն Մալաքյան. կինո փողոցում, տանը, սրճարանում

Տղամարդն ավելի լավ գիտի՝ ինչն է կնոջն ավելի գեղեցկացնում. Նարեկ Ջհանգիրյան

Նարեկին արդեն 3 տարի է՝ ճանաչում եմ. Վրաստան ուղևորվելիս ավտոբուսում կողքիս ուղևորն էր, այդպես ծանոթացանք ու դարձանք իրական ու «ֆեյսբուքյան» ընկերներԻսկ երբ նրա առաջին գործերը տեսա՝ հասկացա, որ 15 տարեկան պատանու անունը տարիներ հետո բոլորն են լսելու, ես էլ հիշելու եմ իրենից վերցրած այս հարցազրույցը
Read More »Տղամարդն ավելի լավ գիտի՝ ինչն է կնոջն ավելի գեղեցկացնում. Նարեկ Ջհանգիրյան