Skip to content

Պահանջում են դատարաններում չսահմանափակել լրագրողների աշխատանքը

Հայաստանի մեդիակազմակերպություններն արձագանքել են Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Aravot.am» կայքի թղթակից Ամի Չիչակյանի օրինական մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու փորձին: Կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, դատապարտելով դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից լրագրողի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու, ինչպես նաեւ փաստաբան Արմինե Ֆանյանի կողմից սպառնալիքներ հնչեցնելու դեպքերը:

Նախապատմություն. Ապրիլի 13-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում փորձ է արվել անհիմն սահմանափակել Չիչակյանի օրինական մասնագիտական աշխատանքը։ Լրագրողը դատարանում էր՝ լուսաբանելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձանց փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող, տեղական ընտրական հանձնաժողովի նախագահ Վեներա Թորոսյանի գործով դռնբաց դատական նիստը:

Մինչ նիստի սկսելը դատավոր Նելլի Բաղդասարյանը «Aravot.am»-ի  լրագրողին տեղեկացրել է, որ Վեներա Թորոսյանը չի ցանկանում, որպեսզի դատական նիստը տեսանկարահանվի: Այնուհետեւ Վեներա Թորոսյանը հայտարարել է, թե չի ցանկանում, որ դատական նիստն ընդհանրապես լուսաբանվի:

Read More »Պահանջում են դատարաններում չսահմանափակել լրագրողների աշխատանքը

Թաթուլ Հակոբյան. «Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է, եւ լրագրողներս պետք է այն հասցնենք հանրությանը»

JNews-ի զրուցակիցը «Սիվիլնեթի» լրագրող Թաթուլ Հակոբյանն է, ով ապրիլի 2-ին Արցախում բռնկված չորսօրյա պատերազմի մարտաբեմ է հասել ամենաառաջիններից մեկը:

«Սիվիլնեթի» նկարահանող խումբը, որի կազմում էին Թաթուլ Հակոբյանը եւ ռեժիսոր-օպերատոր Հակոբ Մանուկյանը, մի քանի օր շարունակ հանրությանը ներկայացրեց ռեպորտաժներ մարտական դիրքերից, հակառակորդի կողմից խոցված գյուղերից, անդրադարձավ մարդկային պատմությունների: Թաթուլ Հակոբյանը լուսաբանել է նաեւ չորսօրյա պատերազմի առաջին զոհերից մեկի՝ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի հուղարկավորությունը: Լրագրողը նաեւ Աղդամի մզկիթի մինարեթից պատրաստել էր ռեպորտաժ առաջնագծում իրավիճակի մասին: Այդ օրերին նա ստեղծեց իր լրագրությունը, որը միանշանակ տարբերվում էր հայկական բազմաթիվ ԶԼՄ-ների աշխատանքից: Նկարահանող խումբն Արցախում աշխատել է մոտ մեկ շաբաթ: Վերադարձից երկու օր անց Թաթուլ Հակոբյանի հետ զրուցեցինք «Սիվիլնեթի» խմբագրությունում:

– Թաթուլ, ի՞նչ տպավորություններով ես վերադարձել առաջնագծից:

Read More »Թաթուլ Հակոբյան. «Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է, եւ լրագրողներս պետք է այն հասցնենք հանրությանը»

14 հավելված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար համացանցում կան հավելվածներ, որոնք օգնում են շփումներ հաստատել, տեսնել ու լսել ավելի լավ, մարզել հենաշարժական համակարգը եւ դուրս գալ անհարմար իրավիճակներից:

Այնպիսի պարզ գործողություններ, ինչպիսիք են հեռախոսով խոսելը, աստիճաններով իջնելը կամ ապրանքի պիտանելիության ժամկետը ստուգելը, կարող են դժվարություն հանդիսանալ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այնուամենայնիվ, այս խնդիրներից որոշները կարելի է լուծել սմարթֆոնների օգնությամբ:

Ներկայացնում ենք 14 հեռախոսային հավելվածներ, որոնք ավելի հեշտ կդարձնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը:

 

Հավելվածներ, որոնք ճանաչում եւ վերարտադրում են խոսքը.

Read More »14 հավելված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

Հայ երգիծանկարչությունը չի մահացել, զարկերակն աշխատում է

Ապրիլի 1-ը հումորի համաշխարհային օրն է: Ամեն տարի այդ օրը Հայաստանի երգիծանկարիչների ասոցացիան կազմակերպում է ցուցահանդես՝ նշանավորելով այն հոբելյանական որեւէ իրադարձությամբ: Այս տարի ցուցահադեսը նվիրված էր  անկախ Հայաստանի մամուլի 25-ամյակին:

Հայաստանում ծաղրանկարչության ներկայի, ապագայի, մամուլի հետ նրա կապի մասին զրուցեցինք Երգիծանկարիչների ասոցացիայի նախագահ, երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանի հետ:

– Պարոն Թորոսյան, ո՞րն է ցուցահանդեսի նպատակը: Ինչու՞ որոշեցիք ապրիլի 1-ը նշանավորել հենց անկախ Հայաստանի մամուլում ծաղրանկարչության մասին ցուցահանդեսով:

– Եթե մենք սա չանենք, երգիծանկարչությունը որպես արվեստ կկորի: Հայ երգիծանկարչությունը դեռ չի մահացել, զարկերակը աշխատում է: Հիմա ռեանիմացիա ենք անում, բայց ինքը կա, գոյություն ունի: Շատերը մտածում են, որ արդեն մահացած է արվեստը: Իսկ մենք ցույց ենք տալիս, որ մենք կանք: Այսինքն՝ Հայաստանում երգիծանկարչությունը չի մարել, հակառակը, այն կա ու կլինի:

Հիմա մենք չունենք երգիծանկարչական դպրոց, չունենք մշակույթ որպես այդպիսին՝ հասկանալու իմաստով, ընկալելու իմաստով, որովհետեւ մեծ քթի վրա ծիծաղում են, ինչ-որ իրավիճակի վրա ծիծաղում են, որը էականը չէ, եւ հակառակը՝ չեն ծիծաղում նրա վրա, ինչ դու տալիս ես: Դա արդեն գալիս է մարդկային ինտելեկտուալ զարգացածությունից: Ինչքան բարձր է ժողովրդի ինտելեկտուալ մակարդը, այնքան բարձր է նրա մշակութային արժեքը: Դա չափանիշ է հումորի մեջ:

Read More »Հայ երգիծանկարչությունը չի մահացել, զարկերակն աշխատում է

Թուրքական «Ջումհյուրիեթ» թերթի լրագրողների դատավարությունը հետաձգվեց

«Ջումհյուրիեթ» օրաթերթի խմբագրի և նույն թերթի Անկարայի գրասենյակի ղեկավարի դատավարությունը հետաձգվել է մինչև ապրիլի 1-ը: Այդպիսի որոշում է կայացրել դատավորը մարտի 25-ի դատավարության նիստի ժամանակ, մինչդեռ հայտնի էր, որ այդ օրը պետք է հայտարարվեր վերջնական վճիռը:

«Ստամբուլում մարտի 25-ին կայացած դատավարությունն ընդդեմ 2 հայտնի լրագրողների վկայում է Թուքիայում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ առկա խիստ սահմանափակումների, ինչպես նաև նախագահի ու կառավարության դիրքորոշման մասին` ճնշելու բոլոր քննադատական հրապարկումները», – Human Rights Watch-ը հայտարարել էր նախքան դատավարությունը:

«Ջումհյուրիեթ» (Cumhuriyet) օրաթերթի խմբագիր Ջան Դյունդարը և նույն թերթի Անկարայի գրասենյակի ղեկավար Էրդեմ Գյուլը կանգնած են Ստամբուլի 14-րդ քրեական ծանր հանցագործությունների  դատարանի առջև: Նրանք մեղադրվում են լրտեսության նպատակով պետական գաղտիքներ հայթայթելու և բացահայտելու, կառավարությանը վնասելու փորձերի և գիտակցաբար ահաբեկչական խմբավորումներին օգնելու մեջ:

Որպես ապացույց ներկայացված են Թուրքիայի տարածքով Սիրիա զենքի մատակարարման մասին թերթում հրապարակված հոդվածը և նրանց վերաբերող այլ փաստաթղթեր:

Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, ապա կարող են դատապարտվել ցմահ ազատազրկման:

Read More »Թուրքական «Ջումհյուրիեթ» թերթի լրագրողների դատավարությունը հետաձգվեց

Մարզային հեռուստաալիքների մարտահրավերները` «Հրազդան»-ի օրինակով

Անալոգային հեռարձակումը Հայաստանում կդադարեցվի 2017 թվականի հուլիսի 1-ին: Այսպես է նախատեսում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այսօր երեւանյան ՀԸ-ները հեռարձակվում են թվային եղանակով, մինչդեռ մարզայինների պարագայում իրավիճակն այլ է:

Այս պահին յուրաքանչյուր մարզում թվային հեռարձակման արտոնագիր ունի միայն մեկ հեռուստաընկերություն: Նույն մարզում գործող մյուս հեռուստաընկերությունը (իսկ որոշ դեպքերում` մի քանիսը) շարունակում է հեռարձակվել անալոգային եղանակով` չունենալով արտոնագիր թվային հեռարձակման ցանցից օգտվելու համար: Սա նշանակում է, որ այդ հեռուստաընկերություններն անալոգային հեռարձակման դադարեցման պահից այլեւս եթերում չեն լինի:

Դրանցից է նաեւ Կոտայքի մարզում հեռարձակվող «Հրազդան» տեղական հեռուստաալիքը, որն ունի ավելի քան 25 տարվա եթերային պատմություն:

Ինչպես սիրում է ներկայացնել հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն Մնացական Հարությունյանը` «Հրազդանը» ստեղծվել է խորհրդային կարգերի փլուզման տարիներին: 1990թ-ից գործող «Հրազդան» ՀԸ-ը բացի անալոգային հեռարձակումից, հասանելի է նաեւ տվյալ տարածքի մալուխային փաթեթով: Ըստ տնօրենի, եթերային այս 25 տարիների ընթացքում «Հրազդանը» ունեցել է մշակութային, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական բնույթի հաղորդաշարեր:

Read More »Մարզային հեռուստաալիքների մարտահրավերները` «Հրազդան»-ի օրինակով

«Մեդիակտիվ» եւ «Կիբերտիրույթ» գրքերը հասանելի են գրադարաններում եւ բուհերում

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից հրատարակված գրքերից երկու անուն՝ «Մեդիակտիվ» եւ «Կիբերտիրույթ. Տեղեկատվության անվտանգություն եւ իրավունք» գրքերը, այսուհետ հասանելի են նաեւ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողներին:

Մինչ այժմ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի հրատարակած գրքերն անվճար կարգով տրամադրվել են մի շարք տեղական եւ մարզային բուհերի լրագրության ֆակուլտետներին եւ բաժիններին, ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին, ուսանողներին ու լրագրողներին: Առաջիկայում «Մեդիակտիվ» եւ «Կիբերտիրույթ» գրքերը հասանելի կլինեն նաեւ Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան, Վանաձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան, Շիրակի մարզային եւ այլ գրադարաններում:

Շարունակում ենք ընդունել հայտեր հանրապետության այն բուհերից, որոնք ունեն լրագրության ֆակուլտետներ, բաժիններ, կամ եթե լրագրություն, զանգվածային հաղորդակցություն եւ տեղեկատվական անվտանգություն թեմաները նրանց ուսումնական ծրագրերի մաս են կազմում:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ հրատարակած բոլոր գրքերը էլեկտրոնային տարբերակներով նույնպես ներկայացված են համացանցում եւ հասանելի են այստեղ

Աղբյուրը՝ JNews.am

 

Read More »«Մեդիակտիվ» եւ «Կիբերտիրույթ» գրքերը հասանելի են գրադարաններում եւ բուհերում

Գրիգոր Ամալյան. «Սարք ունենալ-չունենալը դիտեք որպես սեփական հայեցողություն, ոչ թե իրավունքի սահմանափակում»

Հայաստանում ավարտված է համարվում թվայնացման գործընթացը: Պաշտոնական աղբյուրների համաձայն` թվային հեռարձակումը հասանելի է Հայաստանի ողջ տարածքում: Թվային հեռարձակումից կարող են օգտվել բոլոր այն բնակիչները, ովքեր ունեն հեռուստացույց DVB-T2 ձեւաչափի հեռարձակման ընդունիչով, կամ ովքեր իրենց հին սերնդի հեռուստացույցը համալրել են նույն ձեւաչափի կցուրդով, որն ապահովում է այս ազդանշանի ապակոդավորումը:

Սակայն այս պահին, ովքեր դեռ չեն հասցրել ձեռք բերել այդպիսի հեռուստացույց կամ կցուրդ սարք, առայժմ կարող են օգտվել անալոգային հեռարձակումից: Ըստ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի» (ՀՀՌՑ) գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի, անալոգային ձեւաչափով զուգահեռ հեռարձակումը նախատեսվում է պահպանել մինչեւ ամռան վերջ, երբ պետությունը ավարտած կլինի սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար կցուրդ սարքեր տրամադրելու գործընթացը:

Ստորեւ ներկայացված է ՀՀՌՑ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի JNews.am-ին տված հարցազրույցը:

Read More »Գրիգոր Ամալյան. «Սարք ունենալ-չունենալը դիտեք որպես սեփական հայեցողություն, ոչ թե իրավունքի սահմանափակում»

Մամուլի միջազգային ինստիտուտը կոչ է անում թուրքական իշխանություններին հարգել մամուլի ազատությունը

Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) հորդորել է Թուրքիային դադարեցնել անկախ ԶԼՄ-ների և այլախոհության նկատմամբ աճող հետապնդումները և հակաահաբեկչական օրենքները չարաշահելով` թիրախավորել և բանտարկել հանրային հետաքրքրության թեմաներ լուսաբանող լրագրողներին:

IPI-ի պահանջն է վերջ տալ նաև զրպարտության մասին օրենքների չարաշահմանը, որոնք միտված են լռեցնելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա քաղաքականության մասին ցանկացած քննադատություն:

«Ինստիտուտի անդամները հորդորում են Թուրքիայի իշխանություններին հավատարիմ մնալ երկրի Սահմանադրությանը տված երդմանը  և հարգել Թուրքիայի Սահմանադրական դատարանի` մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշումները՝ ներառյալ «Ջումհյուրիեթ» (Cumhuriiyet) օրաթերթի խմբագիրներին ազատելու մասին վերջին որոշումը: Նրանք նաև կոչ են անում Թուրքիայի իշխանություններին անհապաղ դադարեցնել այն խմբագիրների ու լրագրողների դեմ բացված քրեական գործերը, ովքեր թիրախավորվել են իրենց աշխատանքը կատարելու համար, և ազատել այն բոլոր լրագրողներին, ովքեր բանտարկվել են լրագրությամբ զբաղվելու համար»,- ասված է 2016 թվականի մարտի 21-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած IPI-ի միջազգային համաժողովի  գրավոր հայտարարությունում:

Read More »Մամուլի միջազգային ինստիտուտը կոչ է անում թուրքական իշխանություններին հարգել մամուլի ազատությունը

Թարմացրեք ալիքների ցանկը. Հանրային ռադիոն՝ այսուհետ նաեւ թվային հեռարձակմամբ

Հայաստանի Հանրային ռադիոն այսուհետ հասանելի է նաեւ թվային հեռարձակմամբ, այն էլ՝ հանրապետության ողջ տարածքում: Հանրային ռադիոյի թվային հեռարձակումը մեկնարկել է մարտի 22-ից: Բնակիչներին թվային ռադիոեթերը հասանելի է թվային կցորդ պարունակող կամ օժանդակ թվային կցորդի միացված հեռուստացույցների միջոցով: Այս մասին JNews-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի (ՀՀՌՑ) գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

Ռադիոալիքը որսալու համար հեռուստադիտողները պետք է ընդամենը վերակարգավորում կատարեն որոնման միջոցով, թարմացնելով թվային ալիքների ցանկը: Այդ ցանկում կավելանա նոր անուն՝ Հանրային ռադիո:

Առայժմ թվային հեռարձակմամբ հասանելի է միայն Հանրային ռադիոն: Մյուս՝ մասնավոր ռադիոընկերությունների սփռման տարածքն ու հաճախականությունը, ըստ նրանց տրված լիցենզիայի, հստակ է եւ թվային աշխարհի առումով սահմանափակ: Նրանց հեռարձակման հաճախականությունը FM-ն է, իսկ թվային հեռարձակման իրավունք՝ ռադիոկայանները առայժմ չունեն: Այդ իսկ պատճառով դեռեւս մի քանի տարի մասնավոր ռադիոկայանները չեն հայտնվի թվային հեռարձակվող հեռուստա-ռադիոալիքների ցանկում:

ՀՀՌՑ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը կարծում է, որ Հայաստանում, ինչպես եւ աշխարհի շատ երկրներում, դեռ երկար տարիներ ռադիոները FM-ից չեն վերածվի թվայինի: Հանրայինն էլ թվայնացվել է, քանի որ դրա հնարավորությունը կար: «Եթե ունենք ռեսուրս, ինչու՞ չունենանք դրանից»,-JNews.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Ամալյանը:

Read More »Թարմացրեք ալիքների ցանկը. Հանրային ռադիոն՝ այսուհետ նաեւ թվային հեռարձակմամբ