Skip to content

The Winner of Azeri Radio Frequency Contest is an Unknown Company

The National Council of Radiobroadcasting announced the winner of the contest for FM 103.3 frequency. It is the Goden Prince company. The station of the company is called “Azad Haber” (“Free News”) but they will be on air as “Araz”.

There were more experienced and popular contestants. But the jury did not even took into consideration the fact that for many years the informational leader of independent Azerbaijan was Turan IA.

In the end, the frequency was handed to a company that has been unknown in the media sphere. It is worthy to mention that the names of the Golden Prince’s owners were not given despite multiple requests which breaks the rules of the contest.

Source: Turan

Read More »The Winner of Azeri Radio Frequency Contest is an Unknown Company

Ադրբեջանական ռադիոհաճախականության մրցույթի հաղթողն անհայտ ընկերություն է

Ռադիոհաղորդումների ազգային խորհուրդը հայտարարել է 103.3 հաճախականության մրցույթի հաղթողին: Դա Golden Prince ընկերությունն է: Ընկերության ռադիոկայանը կոչվում է «Ազադ Հաբեր» («Ազատ լուր»), սակայն եթեր դուրս կգա «Արազ» անվան տակ:

Մրցույթին մասնակցում էին ավելի հայտնի և փորձառու ընկերություններ: Բայց ժյուրին հաշվի չի առել նույնիսկ Turan ընկերության փաստարկները, որը տարիներ շարունակ եղել է անկախ Ադրբեջանի տեղեկատվական առաջատարը և հիմա էլ համարվում է անկախ ԶԼՄ:

Ի վերջո, հաճախականությունը հանձնվել է մինչ այժմ ԶԼՄ-ների շրջանում անհայտ մի ընկերության: Հատկանշական է, որ Golden Prince ընկերության հիմնադիրների անունները` չնայած բազմաթիվ պահանջների, այդպես էլ չհայտարարվեցին, ինչն օրենքի խախտում է:

Աղբյուր: Turan

Read More »Ադրբեջանական ռադիոհաճախականության մրցույթի հաղթողն անհայտ ընկերություն է

Online TV Is Opening In Azerbayjan

“Online television in Azeri web space is quite a rare thing”, said Vali Valiev – the executive director of SIA, Siasport, SesTV to Day.az.

The neighboring counries have already succeeded in this sphere, and in Azerbayjan, there are a few technical moments that create obstacles in realization of such an idea.

“Our project is not completed yet, and I cannot say how successful it will be. But I think that till the end of the month we will finish the formation of the project.”

There will be online broadcastings, news blocks every two hours both in written and in video format.

Source: Day.az

Read More »Online TV Is Opening In Azerbayjan

Ադրբեջանում բացվում է նոր առցանց-հեռուստատեսություն

«Առցանց-հեռուստատեսությունն ադրբեջանական համացանցում հազվագյուտ երևույթ է»:Այս մասին Day.az կայքին հայտնել է Վալի Վալիևը` SIA, Siasport, SesTV-ի գործադիր տնօրենը:

Հարևան երկրներն արդեն հաջող քայլեր են արել այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանում նման գաղափար իրագործելու համար կան որոշ տեխնիկական պահեր, որոնք բարդություններ են ստեղծում այս նախագիծը կյանքի կոչելու գործընթացում:

«Մեր նախագիծը դեռ ավարտված չէ, և ես չեմ կարող ասել` ինչքանով այն հաջողված կլինի, բայց կարծում եմ որ մինչ այս ամսվա վերջը մեր նախագծի կազմավորումը լիովին ավարտված կլինի»:

Կայքում կիրականացվեն ուղիղ հեռարձակումներ, ամեն երկու ժամը մեկ նորությունների բլոկ է տեղադրվելու` ինչպես գրավոր, այնպես էլ վիդեո ֆորմատով:

Աղբյուր: Day.az

Read More »Ադրբեջանում բացվում է նոր առցանց-հեռուստատեսություն

New TV Channel PIK Wants to Bring the World to the Caucasus and the Caucasus to the World

Press Realise: On January 24, 2011 at 13:00 a Press Conference of Kanal PIK – Perviy Informatsionniy Kavkazsky (First Caucasus News) dedicated to its going on the air planned for January 25 will be held at Europe House Georgia (Freedom Square 1, Tbilisi 0105, Georgia).

During press-conference the management of the TV Company will present its vision, plans and development prospects. Moreover, the presentation of main programmes and projects, as well as the web-site of the channel (www.pik.tv) will take place.

About Kanal PIK

Kanal PIK is a unique media project in the history of the Caucasus.

An informational, educational and entertainment channel – Kanal PIK will broadcast 6 hours a day (18.00 – 00.00 Moscow time) in Russian from Tbilisi (Georgia) and cover the territory of the South and North Caucasus, Ukraine, Belarus, Eastern Europe, the Russian Federation, Turkey and Iran.

Kanal PIK will be transmitted by satellite Hot Bird @ E13′ (transponder: 65, frequency: 12015 MHz, polarization: horizontal (H), S/R: 27500, FEC:3/4), and through www.pik.tv in on-line format.

Kanal PIK aims

– to shine a light on one of the most fascinating and least understood corners of the world,

– to make the peoples of the northern and southern Caucasus part of the global information revolution,

Read More »New TV Channel PIK Wants to Bring the World to the Caucasus and the Caucasus to the World

Դինքի գիրքը. ճանաչելով Հրանտին` ճանաչենք ինքներս մեզ

«Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» գիրքը արևելահայերենով լույս է տեսել 2009 թ-ին` Հրանտ Դինքի սպանությունից գրեթե երեք տարի անց: Գրքի 1000 օրինակ տպաքանակն արդեն հուշում է այն մասին, որ գրքի բովանդակությանը ոչ բոլորն են ծանոթ:

JNews-ի աշխատակազմը որոշեց, ի հիշատակ Հրանտի, ներկայացնել գրքում ներառված հավելվածներից մեկը, որպեսզի հնարավորություն տա հայ ընթերցողին` ճանաչելու «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ, երկխոսության և խաղաղության համար զոհված Հրանտ Դինքին:

Ճանաչելով մեր հայրենակցին` փորձենք ճանաչել մեզ` դրսի հայացքով:

«Հայկական ինքնության նոր արտահայտչամիջոցները կամ, երբ ջուրն իր ճամփան գտնի…» հավելվածը ներկայացվում է առանց խմբագրությունների և կրճատումների:

****************************** 

Այս առավոտ ես և գիտնական ընկերներից Մուստաֆա բեյը մասնակցեցինք ուղիղ եթերով մի հեռուստահաղորդման: Մեզ հարցեր ուղղեցին այդ գիտաժողովի վերաբերյալ մեր գնահատականը իմանալու համար: Ես էլ լուրջ-լուրջ պատասխանեցի: Եթե չեմ սխալվում, հակառակ կարծիքին հակված Մուստաֆա բեյն էլ ներկայացրեց իր տեսակետները: Անսպասելիորեն հաղորդավարն ինձ անցավ` ուղղելով հետևյալ հարցը:

Read More »Դինքի գիրքը. ճանաչելով Հրանտին` ճանաչենք ինքներս մեզ

Բաց նամակ Ամալյանին. խուլերի համայնքը մեկուսանում է հասարակական իրադարձություններից

«Լռության ձայն» սոցիալական խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդներն այսօր բաց նամակ են hղել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին: Նամակի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում դեկտեմբերի 16-ին հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթում ՀՌԱՀ-ի կայացրած որոշման վերաբերյալ, համաձայն որի` «ԱԼՄ» հեռուստաընկերությունը կդադարի եթերային հեռարձակումը:

Նամակում նշված է, որ  հունվարի 20-ից «ԱԼՄ» ՀԸ հեռարձակման դադարից հետո, Հայաստանի լսողության խանգարում ունեցող անձինք կզրկվեն իրենց մայրենի լեզվով (ժեստերի լեզու) հանրապետությունում և աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալուց: Թեպետ տարբեր հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումները ուղեկցվում են նաև ինֆորմացիոն բնույթի վազող տողով, սակայն դրանք մատչելի և հասանելի չեն նրանց:

«Մենք պահանջում ենք չանտեսել ՀՀ 3,500 լսողության խանգարում ունեցող քաղաքացիների ինֆորմացված լինելու իրավունքները և անհապաղ միջոցներ ձեռնարկել հունվարի 20-ից ապահովելու լրատվական հաղորդումների ժեստերի լեզվով թարգամանությունը` չխախտելով լսողության խնդիր ունեցող քաղաքացիների իրազեկված լինելու իրավունքը»:

Նամակի պատճեները հասցեագրված են ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին և «ԱԼՄ հոլդինգի» սեփականատեր Տիգրան Կարապետյանին:

Read More »Բաց նամակ Ամալյանին. խուլերի համայնքը մեկուսանում է հասարակական իրադարձություններից

Open Letter to Amalyan: Deaf Community Isolated From Public Events

Today, the hearing impaired young people of the social group “The Voice of Silence” sent an open letter to the chairman of National Commission for Television and Radio of Armenia (NCTR) Grigor Amalyan. The authors of the letter are concerned with the decision of NCTR made during the TV broadcast licesnsing contest on December 16, according to which “ALM” TV channel will stop broadcasting.

The letter particularly states that starting from January 20, after the broadcasting on “ALM” TV is stopped, the hearing impaired in Armenia will be deprived of getting information on the events in Armenia and in the world on their native language (gestures’ language). Though some TV channels provide the news blocks with a running-line but that does not satisfy their needs.

“We demand not to ignore the 3,500 hearing impaired RA citizens’ rights to be informed and to immediately take measures to provide gestures’ interpretation during the news broadcasts starting from January 20.”

The copies of the letter are addressed to the chairman of the Council of the RA Public TV and Radio Aleksan Harutyunyan, the Human Rights Defender in Armenia (Ombudsman) Armen Harutyunyan and the owner of “ALM” Holding Tigran Karapetyan.
Read More »Open Letter to Amalyan: Deaf Community Isolated From Public Events

Այրել են «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի մեքենան

Նախորդ գիշեր այրել են «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանին պատկանող «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան: Այն փակված էր շենքի բակում գտնվող ավտոտնակում:

Վնասված մեքենան Ավետիսյանը հայտնաբերել է միայն այսօր` հունվարի 17-ի առավոտյան, երբ աշխատանքի մեկնելու համար բացել է ավտոտնակի դարբասները: Ինչպես JNews.am-ին փոխանցեց Ավետիսյանը, մեքենայի վրա հայտնաբերվել են այրված լաթի կտորներ և հեղուկ վառելանյութի հետքեր:

ՆԳ Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ: Տեխզննության ընթացքում պարզվել է, որ այրված լաթի կտորը գցվել է ավտոտնակի վերևի օդանցքից, որտեղից էլ լցվել է նաև հեղուկ վառելանյութը: Ավտոտնակի ձյունապատ տանիքին հայտնաբերվել են նաև ոտնահետքեր:

Բարեբախտաբար կրակը ինքնամարվել է, հակառակ դեպքում` այն տարածվելով` լուրջ վտանգ կդառնար հարակից բնակելի շենքի համար:

«Չեմ կարծում, որ սա անձնական հողի վրա կատարված արարք է: Սակայն լրագրողական գործիս հետ էլ ոչ մի կերպ չեմ կարողանում կապել», – JNews-ին ասաց Ավետիսյանը:

Ըստ նրա, «Լոռի» հեռուստաընկերությունը վերջին շրջանում այնպիսի հաղորդումներ չի հեռարձակել, որի հետևանքով որևէ մեկը նման քայլի դիմեր: «Սովորաբար թեժ միջադեպեր լինում են տեղական ընտրությունների շրջանում, սակայն Լոռիում առաջիկա ընտրությունները միայն հաջորդ տարի է լինելու, և անգամ այդ կապակցությամբ որևէ ռեպորտաժ մեր եթերով չի հեռարձակվել», – ասում է Ավետիսյանը:

Read More »Այրել են «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի մեքենան

ԱԼՄ-ն Վանաձորում. «Կարապետյանին տեսնելու համար եմ եկել»

JNews.am-ը խնդրել էր իր Վանաձորի գործընկեր Նաիրա Բուլղադարյանին «ԱԼՄ հոլդինգի» սեփականատեր Տիգրան Կարապետյանի կազմակերպած այսօրվա հանրահավաքի մասնակիցներից 10-ին մեկ հարց տալ`ինչո՞ւ են նրանք եկել այս հանրահավաքին:

«ԱԼՄ»-ի վանաձորյան հանրահավաքը, ըստ կազմակերպիչների, արտոնված չէր քաղաքային իշխանությունների կողմից, բայց ներկա ոստիկանների հանդուրժողական կեցվածքը հակառակ տպավորություն էր ստեղծում:

«Ընդդեմ անարդարության» կարգախոսով հանրահավաքը տեղի ունեցավ քաղաքի կենտրոնական «Հայք» հրապարակում, որը թեև լեցուն էր մարդկանցով, սակայն ոչ այնքան, որ խաթարեր հրապարակի և նրա հարակից փողոցների երթևեկությունը: Կարապետյանը վանաձորցիների հետ խոսեց առանց բարձրախոսի, քանի որ հանրահավաքը էլեկտրաէներգիայիով ապահովված չէր: Այս պատճառով հանրահավաքին եկած վանաձորցիները ամոթանք տեղացին քաղաքային իշխանությունների հասցեին:

Մասնակիցների մեծ մասը տարեց տղամարդիկ էին: Նրանց մեջ կային մասնակիցներ, ովքեր ժամանել էին հանրահավաքի հարակից գյուղերից ու քաղաքներից:

Սանդրո Դավթյան, 83 տարեկան, թոշակառու, Սպիտակ. «Մեր Տիգրան Կարապետյանը լավ մարդ ա, մտածում, ցավում ա հայության մասին, որ մեր ժողովուրդը, երիտասարդությունը լավ ապրի: Ես Վանաձոր եմ եկել հասել, որպեսզի պաշտպանեմ Տիգրան Կարապետյանի գաղափարները, պահանջեմ «ԱԼՄ»-ին եթերից չզրկեն»:

[[wysiwyg_imageupload:45:height=88,width=67]]

Read More »ԱԼՄ-ն Վանաձորում. «Կարապետյանին տեսնելու համար եմ եկել»