Skip to content

Facebook-ը նոր գործիք է ստեղծել լրագրողների համար

Facebook-ը նոր գործիք է ստեղծել, որը կօգնի լրագրողներին սոցիալական ցանցն առավելապես արդյունավետ օգտագործել ինֆորմացիա հաղորդելու եւ լսարանի հետ կապ հաստատելու համար:

Facebook-ի լրատվական համագործակցության գծով ղեկավար Ջասթին Օսոֆսկին իր բլոգում գրել է. «Journalist on Facebook էջը լրագրողներին կտրամադրի ֆեյսբուքյան վերջին նորությունները եւ հնարավորություն` կապ հաստատել իրենց ֆեյսբուքյան լսարանի հետ, որը բաղկացած է 500 միլիոնից ավելի մարդուց»:

Journalist on Facebook էջին արդեն հավանություն է տվել 2300 մարդ:

Բացի այս` լրագրողների հետ հանդիպումներ են կազմակերպվելու, որոնց ընթացքում ներկայացվելու են, թե ինչպես է պետք օգտագործել սոցիալական ցանցը` որպես լրագրողական գործիք: Առաջին հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 27-ին` Պալո Ալտոյում:

Աղբյուր: http://yerkir.am/am/news/5239.htm

 

Read More »Facebook-ը նոր գործիք է ստեղծել լրագրողների համար

«Երկիրը» նույնպես արգելանքի տակ է

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի՝ «Երկիր» օրաթերթի դեմ ներկայացրած հայցապահանջի հետևանքով ԴԱՀԿ ծառայությունը որոշել է օրաթերթի գույքի վրա արգելանք դնել և դրա նկատմամբ հետախուզում հայտարարել:Հիշեցնենք՝ պատգամավորին դուր չի եկել «Երկրի»` «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո իր մասին տպագրած հոդվածը: Եվ փետրվարին դիմելով դատարան` նա պահանջել է վիրավորելու և զրպարտելու համար իրեն տրամադրել 3 մլ 568 հազար դրամի չափով փոխհատուցում, որից 500 հազարը հաշվարկել է իբրև փաստաբանական, իսկ 68-ը` դատական ծախսեր:

Մարտի 14-ին Կենտրոնի դատարանը կատարողական թերթիկ է ուղարկել ԴԱՀԿ, որպեսզի հայցագնի չափով արգելանք դրվի պատասխանողին՝ «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա՝ բացառությամբ դրամական միջոցների: Սրա հիման վրա էլ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը մարտի 28-ին որոշել է հարուցել կատարողական վարույթ և պարտապանի գույքի նկատմամբ հայտարարել հետախուզում:

Իսկ արդեն մարտի 31-ի որոշմամբ ԴԱՀԿ-ն արգելանք է դրել «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա և արգելել է այն տնօրինել և օտարել:

«Երկիրը» ԴԱՀԿ նշյալ որոշումները ստացել է այսօր փոստով: Օրաթերթը շարունակելու է տպագրվել, քանի որ նրա դրամական միջոցներն արգելանքի տակ չեն:

Հիշեցնենք, որ օրերս Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումի հիման վրա արգելանքի տակ դրվեց «Հրապարակ» օրաթերթի գույքը: 

Read More »«Երկիրը» նույնպես արգելանքի տակ է

Լրագրողը դատարանով Ռուբեն Հայրապետյանից պահանջում է ներողություն խնդրել

Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցով դատավարությունը:

Լրագրողը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին իրենից ներողություն խնդրել և գումարային փոխհատուցում վճարել` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:

«Պատասխանողը վիրավորել է վստահորդիս: Դրսևորել է վստահորդի անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ անթույլատրելի միջամտություն», – դատարանում հայտարարեց Բալասանյանի փաստաբան Վահե Գրիգորյանը:

Փետրվարի 2-ին, երբ լրագրողը զանգահարել է Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով, պատգամավորը նրան նախ անվանել է տգետ, հետո` հայհոյել, հետո ավելացրել` «լավ արեցի»:

Հայցվոր կողմը դատարանին ներկայացրել է ապացույցներ, այդ թվում` լրագրողի հարցին ի պատասխան Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքների ձայնագրությունը:

Read More »Լրագրողը դատարանով Ռուբեն Հայրապետյանից պահանջում է ներողություն խնդրել

Ադրբեջանում «Ազադլիգ» թերթի ևս մեկ լրագրողի ծեծի են ենթարկել

Ինչպես հայտնում է www.rferl.org կայքը՝ ընդդիամադիր «Ազադլիգ» թերթի թղթակից Ռամին Դեկոյին առևանգել և ծեծի են ենթարկել ապրիլի 2-ի հակակառավարական ցույցին ներկա գտնվելու համար:

Դեկոն ասում է, որ ապրիլի 3-ին նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անձիք, տարել մի անծանոթ վայր և խորհուրդ տվել վերջ տալ իր գործունեությանը ընդդիմության ճամբարում: Ապրիլի 4-ի երեկոյան նրա վրա հարձակում են գործել, երբ նա դուրս է եկել աշխատանքից:

Մինչ այդ՝ մարտի 26-ին, «Ազադլիգի» սյունյակագիր Սեյմուր Հազիևին նույնպես առևանգել և ծեծի էին ենթարկել:

Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը հանդիպել է «Ազադլիգի» խմագիրների հետ և ասել, որ անձամբ կհետևի լրագրողների վրա կատարված հարձակումների մասով գործերի հետաքննությանը:



Read More »Ադրբեջանում «Ազադլիգ» թերթի ևս մեկ լրագրողի ծեծի են ենթարկել

«Դինքին սպանել եմ թերթերի հրապարակումների ազդեցության տակ գտնվելով»

Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթի համոզմամբ` «Ակոս»-ի խմբագրի մահվան իրական մեղավորը թուրքական լրատվամիջոցներն են:

Երկուշաբթի օրը Ստամբուլի Սիրքեջի շրջանի անչափահասների գործերով դատարանում կայացած հերթական լսումների ժամանակ դատավարությանը մասնակցող կողմերին է ներկայացվել Սամասթի գրավոր հայտարությունը, որում նա պնդում էր, թե Դինքի սպանությունը կատարել է թուրքական թերթերում տեղ գտած հոդվածների ազդեցության տակ:

«Ես մեղավոր չեմ, մեղավորն այն պարբերականներն են, որ իրենց հոդվածներում Հրանտ Դինքին բնութագրում էին որպես դավաճան», – գրել է Սամասթը:

«Այժմ ես վերջնականապես ազատվել եմ այն ողջ աղբից, որ կուրացնում էր ինձ: Հիմա այդ հոդվածների հեղինակների մտածելու հերթն է: Թող մտածեն այն մարդիկ, ովքեր ինձ հասցրեցին այս վիճակին», – նշել է Սամասթը` պնդելով. – «Ես նույնիսկ տեղյակ չէի «Ակոս»-ի գոյության մասին: Հրանտ Դինքի մասին ես իմացել եմ թերթերի հրապարակումներից և հենց այդ հրապարակումների պատճառով էլ ես զոհաբերեցի ինձ»:

Ստամբուլի կենտրոնում 2007 թվականի հունվարին Հրանտ Դինքի դեմ մահափորձի անմիջական հեղինակ Օգյուն Սամասթը հանցագործության պահին ընդամենը 17 տարեկան էր, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ նրա գործի քննությունն առանձնացվի «մայր գործից»` տեղափոխվելով անչափահասների դատարան:

Read More »«Դինքին սպանել եմ թերթերի հրապարակումների ազդեցության տակ գտնվելով»

Թուրքիայում ավելի քան 50 լրագրող անազատության մեջ է

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ պահանջելով համապատասխանեցնել երկրի օրենսդրությունը ԵԱՀԿ պայմաններին: Ըստ Միյատովիչի գրասենյակի տվյալների՝ Թուրքիայում 57 լրագրող ազատազրկված են:

«Ներկա պահին Թուրքիայի բանտերում 57 լրագրողներ կան, իսկ ընթացիկ դատական գործընթացների թիվը, որոնք կարող են հանգեցնել լրագրողների ազատազրկման, 700-ից 1000 է», – հայտնել է Միյատովիչը, ով հանձնարարել է ուսումնասիրություն կատարել ձերբակալված լրագրողների մասին մի շարք զեկույցներ ստանալուց հետո:

Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուին ուղղված նամակում նա հայտնել է, որ հետազոտությունը նպատակ ունի ցույց տալ, որ Թուրքիան օրենսդրական բարեփոխումների կարիք ունի: Նա նաև առաջարկել է իր աջակցությունը նման բարեփոխումներ կատարելու հարցում:

Բանտարկված լրագրողների ամբողջական ցուցակը կարող եք գտնել այստեղ. http://www.osce.org/fom/76373

Աղբյուր: http://www.osce.org


Read More »Թուրքիայում ավելի քան 50 լրագրող անազատության մեջ է

Թուրքիայում ավելի քան 50 լրագրող անազատության մեջ է

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ պահանջելով համապատասխանեցնել երկրի օրենսդրությունը ԵԱՀԿ պայմաններին: Ըստ Միյատովիչի գրասենյակի տվյալների՝ Թուրքիայում 57 լրագրող ազատազրկված են:

«Ներկա պահին Թուրքիայի բանտերում 57 լրագրողներ կան, իսկ ընթացիկ դատական գործընթացների թիվը, որոնք կարող են հանգեցնել լրագրողների ազատազրկման, 700-ից 1000 է», – հայտնել է Միյատովիչը, ով հանձնարարել է ուսումնասիրություն կատարել ձերբակալված լրագրողների մասին մի շարք զեկույցներ ստանալուց հետո:

Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուին ուղղված նամակում նա հայտնել է, որ հետազոտությունը նպատակ ունի ցույց տալ, որ Թուրքիան օրենսդրական բարեփոխումների կարիք ունի: Նա նաև առաջարկել է իր աջակցությունը նման բարեփոխումներ կատարելու հարցում:

Բանտարկված լրագրողների ամբողջական ցուցակը կարող եք գտնել այստեղ. http://www.osce.org/fom/76373

Աղբյուր: http://www.osce.org


Read More »Թուրքիայում ավելի քան 50 լրագրող անազատության մեջ է

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ»-ին. թերթի հաշիվների վրա արգելանք է դրվել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ» թերթին։ Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, խմբագրությունն այսօր ստացել է դատական ծանուցագիր։ Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցը բաղկացած է երեք կետից։

Հայցով Քոչարյանը պահանջում է հերքել թերթի՝ այս տարվա փետրվարի 12-ի համարում հրապարակված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» խորագրով հոդվածը, որպես փոխհատուցում՝ իրեն վճարել 6 մլն դրամ և արգելանք դնել թերթի հաշիվների վրա։ Հայցը դատարան է ներկայացվել մարտի 28-ին, և հենց նույն օրն էլ դատարանը բավարարել է արգելանքի մասին պահանջը։ «Հրապարակ» օրաթերթը մարտի 28-ից չի կարողանում տնօրինել բանկում գտնվող սեփական հաշիվները։

Արմինե Օհանյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետում է հայցը դատարան ներկայացրել, այլ ուշացրել է։ Սակայն դա խոչընդոտ չի հանդիսացել, և դատարանը որոշել է թերթի հաշիվների վրա արգելանք դնել։

Արմինե Օհանյանը նշեց, որ առաջիկայում թերթը կշարունակի լույս տեսնել։ Սակայն, ըստ նրա, մինչև այս գործով նախնական դատական նիստը, որը նշանակված է մայիսի 10-ին, պետք է աշխատանքներ տարվեն թերթի հաշիվների վրայից արգելանքը հանելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում, որոշ ժամանակ անց հնարավոր չի լինի թերթը լույս ընծայել։

Read More »Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ»-ին. թերթի հաշիվների վրա արգելանք է դրվել

ՊեչաԿուչան անդրադարձավ հայկական ԶԼՄ-ներում առկա խնդիրներին

«Ես թերթ եմ» խորագրով հավաքը, որը կազմակերպվեց ապրիլի 2-ին «Ակումբ» համալիրում, աննախադեպ լեփլեցուն էր: Սա ՊեչաԿուչա տիպի հավաքների շարքից էր, որը ճապոներենից թարգմանաբար նշանակում է ասել-խոսել:

Այս անգամ ՊեչաԿուչայի ընթացքում առաջարկվում էր ասել-խոսել լրատվամիջոցներին վերաբերող խնդիրների ու նոր մեդիայի մասին:

Միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ի հետ համատեղ, ներկայացվեց տասը թեմատիկ շնորհանդես: ՊեչաԿուչա ձևաչափի համաձայն, յուրաքանչյուր ելույթ ունեցող հնարավորություն ուներ արագ, բովանդակալից և զվարճալի ներկայացնելու իր ասելիքը ընդամենը 20 պատկերի միջոցով:

Ոչ պաշտոնական և զվարճալի այս երեկոյի ընթացքում ստեղծագործող մարդիկ կիսվեցին իրենց մտահաղացումներով, ծրագրերով ու կարծիքներով:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները համոզմունք հայտնեցին, թե Հայաստանում շարունակում են զարգանալ սոցիալական ցանցերն ու գերիշխող դիրք ունենալ լրատվության ավանդական միջոցների նկատմամբ: Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, սա այն դեպքում, երբ «հեռուստատեսությունն այսօր սերիալներից բացի այլ բան չունի առաջարկելու հեռուստադիտողին»:

Ըստ ելույթ ունեցողների, ավանդական ԶԼՄ-ների լսարանը տրոհվում է, իսկ համացանցի միջոցով նոր միավորումներ ու հասարակական շարժումներ են առաջանում:

Read More »ՊեչաԿուչան անդրադարձավ հայկական ԶԼՄ-ներում առկա խնդիրներին

Ադրբեջանական ոստիկանությունը ցրում է ընդդիմության ցույցը

Շաբաթ օրը ադրբեջանական ոստիկանությունը, ուժ գործադրելով, ավտոբուսների մեջ է լցրել Բաքվի Շատրվանների հրապարակի մոտ հավաքված ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք նախատեսում էին հակակառավարական ցույց կազմակերպել, սակայն իշխանությունների կողմից թույլտվություն չէին ստացել: 

Ընդդիմության առաջնորդներից մեկը հայտարարել է, որ ներկա գտնվող մոտ 1000 հոգուց 200-ը ձերբակալվել են:

«Այսօրվա հավաքը ցույց տվեց, որ ադրբեջանական ժողովուրդը փոփոխություններ է ուզում և պատրաստ է գործել հանուն ժողովրդավարության», – ասել է ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը Reuters-ի հետ հեռախոսազրույցում:

Ոստիկանության ներկայացուցիչները չեն ցանկացել մեկնաբանություններ անել ձերբակալությունների վերաբերյալ:

Աղբյուր: Reuters


Read More »Ադրբեջանական ոստիկանությունը ցրում է ընդդիմության ցույցը